Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 18-20
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Մեկնում՝ փետրվարի 18-ին, 09:30:00, Սուրբ Երրորդություն եկեղեցի, Երևան- Հառիճ-Գյումրի երթուղով,
Վերադարձ՝ փետրվարի 20-ին, մինչև 18:00, Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ Գյումրի- Մաստարա-Թալին-Արուճ-Երևան երթուղով:
Ճամփորդության նպատակը՝
- Թումանյանի ծննդյան օրը՝ թումանյանական ընթերցումներով Գյումրիում, կրթական փոխանակումներ
- Ծանոթանալ Գյումրու մշակույթին, ճարտարապետությանը
- Ժամանակակից Գյումրին -ուսումնասիրություն, տեսանյութեր, հարցազրույցներ
- Գյումրու այսօրը, գյումրեցիք- հանդիպումներ, վարպետության դասեր գյումրեցի արվեստագետների, արհեստավորների հետ
Այցելվող վայրեր, մշակութային կանգառներ
- Գյումրիում քայլքի երթուղի՝ Վարդանենց հրապարակ- Սուրբ Ամենափրկիչ և Յոթ Վերք եկեղեցիներ, Հոկտեմբեր կինոթատրոն,Լոդկա շենք-Ճռճռան գրատուն-Վարպետաց փողոց-Կարած պատ-Բարլուսի շենք-Սուրբ Նշան կամ Սև ժամ- Գյումրու առաջին դեղատուն-Հին վարսավիրանոց- «Վառեմ -արեմ» պատշգամբ-Օժիտի շենք: Ուղեկցում են սեբաստացի գյումրեցի սովորողներ Քնարիկը և Անահիտը:
- Թանգարաններ՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահ:
- Արհեստանոց-արվեստանոցներ՝ «Եռանկյունի» դարբնոց, Անդրանիկ Ավեստիսյանի արվեստանոց, Աննա Աթոյանի Գյումրիկների' փայտե տիկնիկների ուսումնասիրություն - լուսանկարահանում
- Հառիճավանք
- Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի
- Մաստարայի եկեղեցի
Քարտեզը՝ Ստելլա Մնացականյանի բլոգում:
Եղանակը՝ այստեղ :
Նախապատրաստական աշխատանք. հետազոտական ուսումնասիրությունների թեմաներ
- Գյումրու հետ կապված լեգենդներ, անվան առաջացումը, նախկին անվանումներ,
- Գյումրու ֆայտոնները
- 19-րդ դարի տները և ճարտարապետությունը
- Մուշուրբա կամ կլկլանի բաժակ
- Գյումրեցիների ավանդույթները
- Տեղեկություններ այցելվող վայրերի մասին, հետաքրքիր այլ վայրեր Գյումրիում
- Գյումրի՝ ֆիլմերի հետքերով
Աշխատանքներ ՝
Իռեն Նահապետյան -Գյումրու մշակույթը, ճարտարապետությունը և եկեղեցիները
Իռեն Նահապետյան- Գյումրի՝ ֆիլմերի հետքերով
Միասնական ընթերցանության նյութեր - Թումանյան
Ծրագիր՝ ըստ օրերի
Փետրվարի 18
09::30` մեկնում
11:30` կանգառ Հառիճավանքում, ընդմիջում
15:00` ժամանում Գյումրի, այցելություն Ասլամազյան քույրերի թանգարան
18:00` ժամանում հյուրատուն, իրերի տեղավորում, ընթրիքի պատրաստում, ընթրիք
20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր
22:30` քուն
Փետրվարի 19
08:00` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09:00` նախաճաշ
10:30` Թումանյանական ընթերցումների ֆլեշմոբ Գյումրու Վարդանանց հրապարակում, մասնակցում են նաև գյումրեցի սովորողներ: Միասնական ընթերցման նյութերը՝ վերևում: 12:00` քայլք Գյումրու փողոցներում, նկարահանումներ
15:30` ընդմիջում
16:00` այցելություն ,,Եռանկյունի,, դարբնոց
18:00` վերադարձ հյուրատուն, ընթրիքի պատրաստում, ընթրիք
20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ վիկտորինա Գյումրու մասին
22:30` քուն
Փետրվարի 20
08:00` վերկաց, հիգիենա, նախավարժանք
10:00` նախաճաշ, իրերի հավքում
11:00` հանդիպում Աննա Աթոյանի հետ
14:00` մեկնում, կանգառ Մաստարայում, Թալինի կաթողիկե եկեղեցում
Մինչև 18:00` վերադարձ Երևան :
Նախահաշիվ
Մեկ սովորողը եռօրայ ճամփորդության ուղեգրի համար վճարում է 14.000:
- Գիշերակացը՝ 7.000 դրամ
- Տրանսպորտ՝ 3000 դրամ
- Սնունդ՝ 3500 դրամ
- Թանգարանային մուտքի տոմսեր՝ 500 դրամ:
Տրանսպորտ՝ Sprinter 23 տեղ
Վարորդ՝ Սարգիս Ավագյան
Անհրաժեշտ իրեր
- Ճանապարհի համար օրապահիկ՝ բրդուճներ, ջուր
- հարմար ուսապարկ, հարմա կոշիկներ
- անհատական ճամփորդական սպասք
- տաք հագուստ, սպորտային հագուստ
- հիգիենայի պարագաներ
- փոխնորդ հագուստ
- քնապարկ
Ակնկալվող արդյունքը՝ պատումներ, տեսանյութեր Գյումրու, գյումրեցիների մասին, ուսումնասիրությունների ամփոփումներ :
Մասնակիցներ ՝
- Քնարիկ Ադամյան, 7-րդ դասարան
- Մանե Մայիլյան, 7-րդ դասարան
- Անահիտ Տիգրանյան, 6-րդ դասարան
- Մալենա Սահակյան, 6-րդ դասարան
- Նարե Սարգսյան, 6-րդ դասարան
- Սոմա Հովհաննիսյան, 6-րդ դասարան
- Ռոզի Մովսիսյան, 6-րդ դասարան
- Տիգրան Հայրապետյան, 6-րդ դասարան
- Վահե Ղալեչյան, 7-րդ դասարան
- Գուրգեն Մանուկյան, 7-րդ դասարան
- Արման Աբրահամյան, 6-րդ դասարան
- Եվա Սմբատյան, 6-րդ դասարան
- Դավիթ Մեհրաբյան, 6-րդ դասարան
- Նարե Հովսեփյան, 7-րդ դասարան
- Աշոտ Մուրադյան, 6-րդ դասարան
- Սամվել Ավետիսյան, 6-րդ դասարան
- Լիլիթ Աղասարյան, 6-րդ դասարան
- Մերի Ներսիսյան, 6-րդ դասարան
- Ալլա Առաքելյան, 6-րդ դասարան
- Իռեն Նահապետյան, 7-րդ դասարան
- Մանանա Առաքելյան, 6-րդ դասարան
- Ինեսսա Մամյան, 6-րդ դասարան
Комментариев нет:
Отправить комментарий