ՀՀ Կառավարությունը նախատեսում է դիտարկել Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները:
Չնայած վերջերս արվող այս հայտարարություններին, պետք է փաստել, որ կրթահամալիրի և արևմտահայերենի կապը, մշտական գործունեությունը տարիներ ի վեր սկսված գործընթաց է՝ տարաբնույթ նախագծերով, հատկապես վերջին տարիներին սփյուռքահայ և արևմտահայերեն լեզվի կրող սովորողների մեծ հոսքով, բազմապիսի մշակութային այցելություններով, սփյուռքահայ կրթօջախների հետ կապով և այլն:
Բազմապիսի են արևմտահայերենին ուղղված նախագծերը՝ ընթերցումներ, լեզվական ֆլեշմոբյան առաջադրանքներ, արևմտահայերեն թատերական ներկայացումներ և այլն:
Կրթահամալիրյան մեծ փորձը, որն ամբողջությամբ բաց ներկայացված է համացանցում, կարող է ուղղություն և օգնություն դառնալ ցանկացած այլ ուսումնական հաստատության կամ ուսումնական հարցերով զբաղվով կազմակերպության համար:
Այսպիսով, օրերս կրթահամալիրում հավաքվել էին ,,Հանրակրթական արևմտահայերենով,, հետաքրքրված մարդիկ, ուսուցիչներ, հրավիրված հյուրեր:
Փարիզի ,,Նոր Յառաջ,, թերթի խմբագիր, արևմտահայերենի ,,Յառաջ,, ուսումնական կենտրոնի ղեկավար Ժիրայր Չոլաքյանի ելույթը.
Արևմտահայերենի մասին խոսում է Լիլիթ Բլեյանը՝ շեշտելով լեզվի յուրահատուկ երաժշտական լինելը.
Ներկայացնում է Հակոբ Չոլաքյանը.
Կլոր սեղանին ներկա էր նաև ,,Գուրմե-Դուրմե,, շոկոլադի գործարանի հիմնադիր Դիրան Բաղդադիանը, ով ծնվել և ապրել է արտասահմանում, արևմտահայերեն լեզվի կրող է: Խոսեց սփյուռքում արևմտահայերեն լեզվի պահպանման մասին՝ ներկայացնելով իր ընտանիքի օրինակը:
Հավելեմ, որ կրթահամալիրում բավական ժամանակ է գործում է Փարիզի ,,Նոր Յառաջ,, թերթի խմբագիր, արևմտահայերենի ,,Յառաջ,, ուսումնական կենտրոնի ղեկավար Ժիրայր Չոլաքյանի աշխատանոցը, և հյուրերի ելույթներից ու ներկայացումներից հետո, խումբը քայլեց Արևելքի Վերնատուն, որտեղ Ժիրայր Չոլաքյանը և սեբաստացի սովորողները բեմադրում էին Եղիա Գասպարյանի ,,Երուսաղէմի մէջ,, ստեղծագործությունը:
Комментариев нет:
Отправить комментарий