четверг, 4 мая 2023 г.

Հայոց լեզու

08.05.2023
Առաջադրանքներ ՝

1. 

Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, ի՞նչ պատճառով: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, ինչպիսի՞: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն :  Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:


Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել: Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել: Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան: Կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել: Դրանց թվում են նաև դինոզավրերը:


2. Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող երկրորդական նախադասություններ:

 Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել: (ե՞րբ)
Քչերը գիտեն: (ի՞նչ)
Փորձարարները զղջում էին: (ինչո՞ւ)
Նա բոլորովին չէր վախենում: (ինչի՞ց)
Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը: (ո՞ր)


3. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:

ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:

Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

4. Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան……………, ինչքան (որքան)……….:

Այնպես…………., ինչպես…………:

Այնտեղ…………., որտեղ (ուր)…………:

Երբ……………., հենց այդ ժամանակ …………:

Հենց որ…………, ……………….:

……………….., այնպես որ…………..:

……………….., մինչդեռ………….:

Քանի դեռ…………,…………:                                           :

…………………., թե………………:



Комментариев нет:

Отправить комментарий