четверг, 11 мая 2023 г.

Հայր Գորիո

Ափսոս, որ բավական ուշ կարդացի գիրքը: Իրականում սկզբում մի փոքր ձանձրույթ ես զգում, որովհետև, ինչպես հասկացա, Բալզակի մոտ նկարագրությունները շատ երկար են: Հենց այդ նկարագրությունների շնորհիվ էլ կարող ես ամբողջովին պատկերացում կազմել տվյալ ժամանակաշրջանի փարիզյան կյանքի մասին, հստակ տեսնել փողոցները, հասկանալ մարդկանց մտածողությունը: 
Գլխավոր հերոսը հենց ինքը Հայր Գորիոն է, հայր բառի բուն իմաստով, հայր, ով պատրաստ է իր երեխաների համար անել ամեն ինչ:  Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս պատմությունը իսկապես հորինված է,սակայն եթե մենք ճիշտ հասկանանք այն, ապա հասկանալի է, որ ցանկացած հայր պատրաստ է ամեն ինչ անել հանուն իր երեխայի: Գիտեմ՝ կլինեն շատերը, որ փաստերով ինձ հակառակը կապացուցեն, բայց ես միևնույնն է կմնամ իմ կարծիքին: 
Գորիոյի ոչ մի արարք չի գնահատվում իր աղջիկների կողմից, որովհետև նրանք վազում են նրա մոտ միայն այն ժամանակ, երբ գումարի կարիք են ունենում: Աղջիկները նույնիսկ իրենց տուն չեն թողնում սեփական հորը, որովհետև Գորիոն ազնվական չէ, ընդամենը վաճառական է եղել: Ժամանակաշրջան, երբ ազնվական տիտղոս ունենալն ավելի կարևոր էր, քան սեփական հայրը: Աղջիկները ամաչում էին իրենց հորից, ինչքա՜ն են Ձեր շրջապատում մարդիկ, ովքեր նույնպես ամաչում են իրենց ծնողներից: 
Ինչ-որ տեղ ես երգիծանք եմ տեսնում, ծաղրվում է բարձրաշխահիկ հասարակությունը, մի բան, որին ձգտում են բոլորը, նաև խեղճ ուսանողը, ով դեռ չի ապականվել բարքերի աղտեղության մեջ:
Գորիոն ամբողջովին անտեսված է...
Երբեք չամուսնանաք, երեխաներ չունենաք,դուք նրանց կյանք եք տալիս, նրանք ձեզ մահ կտան:
Իրականում այսպես է, մենք  միշտ էլ չենք կարողանում հատուցել մեր ծնողներին...


Комментариев нет:

Отправить комментарий