суббота, 27 мая 2023 г.

Մեռյալների գիրքը

Գլուխ երկրորդ
Օրվա ելքի և մահվանից հետո եղող կյանքի ասույթ:
Ասում է Ն-ն:
-Օ՜, միակը, ով դուրս է գալիս լուսնի պես: Օ՜, միակը, ով փայլում է լուսնի պես: Թող Ն-ն դուրս գա քո այդ ամբոխի հետ: Նրանց փրկիչը, արևային լույսի մեջ, բացում է նրանց առաջ Դուատը: Ահա ն-ն դուրս է գալիս ցերեկը, որպեսզի անի այն, ինչ կարող է ցանկանալ կյանքում:


Գլուխ երրորդ
Ասույթ նախորդների նման:
Ասում է Ն-ն:
-Օ՜, Ատում, որ դուրս ես գալիս ինչպես ապագա հոսքի տիրակալ, որ փառավորվել ես ինչպես Ռուտին: Աղոթելով դիմիր մարդկության նախահայրերին, նրանց մեջ եղողների պես անցնում է Ն-ն, նա հրաման է տալիս Ռայի շքախմբին, երբեմն մշտապես: Օսիրիս Ն-ն ապրում է մահվանից հետո, Ռայի պես ամեն օր: Որից ծնվել է Ռան, նրանից էլ ծնվել է Օսիրիս Ն-ն: Յուրաքանչյուր աստված ուրախանում է, որ ծնվել է Օսիրիս Ն-ն, այնպես, ինչպես ցնծում է, որ ապրում է Պտախը, որ դուրս է Գելիոպլի Մեծ պալատից:

Գլուխ հինգերորդ
Մարդուն Խերետ- Նեչերում աշխատանք կատարել չթույլատրող ասույթ:
Ասում է Ն-ն
-Ես Գերմոպոլից դուրս եկած հաջորդ ընդարմացածն եմ /ի նկատի ունի մահացածը/: Ես կենդանի հոգի եմ և ապրում եմ /սնվում եմ/ շնակապիկների ներքին օրգաններով:

Գլուխ վեցերորդ
Մարդու փոխարեն Խերետ-Նեչերում ուշեբտիին /փոքրիկ արձանիկ, որ դրվում էր մահացածի հետ: Արձանիկը Իալույի դաշտերում աշխատում էր մահացածի փոխարեն/ աշխատել ստիպող ասույթ:
Ասում Ն-ն
-Օ՜, այս ուշեբտին: Եթե Օսիրիս Ն-ին կանչեն, որ կատարի Խերետ Նեչերում իրականացվող  ցանկացած աշխատանք, և որպես իր պարտականությունները կրող մարդ դա նրա համար դժվար լինի, դու պետք է քեզ վրա վերցնես այդ բոլոր աշխատանքները՝ մշակես հողը, կարգավորես ափերը, գետի վրայով արևմուտքից արելք ավազ տանես: <<Ես կանեմ դա, ես այսեղ եմ>>,-կասես դու: 
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Նախորդ մասը 
Նկարը վերցված է google-ից: 

Комментариев нет:

Отправить комментарий