- Օրվա խորհուրդը, հայտարարություններ,
- Անհատական կատարում՝ Էլինա Հովսեփյան, Նատալի Ղալեչյան, շվի
- Կարդում ենք Սահյան՝ Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
- Միասնական երգ՝ Երևան բաղ եմ արել
- Անհատական կատարում՝ Ստեփան Ամիրխանյան, դաշնամուր, էտյուդ
- Միասնական պար՝ Արզումանի
- Օրվա խորհուրդը, հայտարարություններ, ծննդյան շնորհավորանք
- Անհատական կատարում՝ Փիրումյան Արփի, ֆլեյտա
- Կարդում ենք Սահյան՝ Մայրամուտ
- Միասնական երգ՝ Էս առուն
- Անհատական կատարում՝ Ավետ Սարդարյան, շվի
- Պարերգ՝ Սևա չոբանի շունը
- Միասնական ընթերցում՝ Ամպի գլխին նստած բարձունք
- Միասնական պար ՝ Քերծի
- Իշխանաց պար,
- Շատրվանի շուրջպար,
- 12 ոտք
- Փափուռի
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
Մայրամուտ
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Ամպից բուսած հսկա մի սունկ,
Հսկա մի սունկ սիփ-սպիտակ։
Ամպի փեշից կախված կածան—
Կանաչ-կարմիր մի ծիածան
Ծայրը ծալած քարերի տակ։
Լողում է այս հրաշքն անվերջ
Իմ բախտավոր աչքերի մեջ...
Իմ աչքերին աչքով չտաք:
Երևան բաղ եմ արել
1. Երևան բաղ եմ արել,
Ա՛յ արև, արև աղբերըս,
Հոգիս մատաղ եմ արել,
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
2. Էլի բարեկամի մոտ,
Ա՛յ արև, արև աղբերըս,
Լացըս ծիծաղ եմ արել,
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
3. Աղբեր, քո բոյին մեռնեմ,
Ա՛յ արև, արև աղբերըս,
Երեսիդ շողին մեռնեմ,
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Էս առուն ջուր է գալի,
Մի տեսեք- ո՞ւր է գալի,
Գալիս է, գալիս է,
Սեյր անե:
Քենին մահանա արել,
Իր յարին հյուր է գալի.
Գալիս է, գալիս է
Սեյր անե:
Վարդ եմ քաղել մաղերով,
Վեր եմ դըրել շաղերով.
Գալիս է, գալիս է
Սեյր անե:
Արի, իմ սիրեկան յար,
Առաջ գամ քեզ տաղերով:
Գալիս է, գալիս է
Սեյր անե:
Комментариев нет:
Отправить комментарий