7-րդ դասարան. գրականություն


Արձակուրդային նախագիծ



23.05.2019
Կարդում ենք Ռոդարի և վերլուծում.
Կապույտ լուսակիրը
Երիտասարդ խեցգետինը
Մանուշակը Հյուսիսային բևեռում 
Հսկայի մազերը
Միդիաս թագավորը

Մայիս ամսվա ինքնագնահատում. լրացնել: 


21.05.2019
Դասարանում 
Կարդում ենք Ռոդարի և վերլուծում.
Կապույտ լուսակիրը
Երիտասարդ խեցգետինը
Մանուշակը Հյուսիսային բևեռում 
Հսկայի մազերը
Միդիաս թագավորը

Տնային աշխատանք
Մայիս ամսվա ինքնագնահատում. լրացնել: 

16.05.2019
Դասարանում 
Բանաստեղծությունների քննարկում: 




14.05.2019
Դասարանում 


Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի
Հարցեր և առաջադրանքներ՝
Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք
Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :

Բացատրի՛ր տրված դարձվածքները՝ գլխին նստել, գայլի գլխին ավետարան կարդալերկաթը տաք-տաք ծեծել, կրակի վրա յուղ ավելացնել, գլուխը յուղել

Տնային աշխատանք
Հորթը
Օրը թեքվում է դեպի մայրամուտ,
Հովերն են խաղում ձորալանջն ի վար,
Երկարում են խիտ ստվերներն անփույթ
Եվ կամաց-կամաց խառնվում իրար:
Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա:
Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,
Թփի տակ նստել, որոճում է լուռ
Մասրենու մի ոստ կպել է պոչին
Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:
Ականջի մեկը կախել է մի քիչ,
Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,
Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից
Արցունքի բարակ առուն է հոսում:
                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,
Եվ կանաչել է լեզուն բերանում
Իսկ աչքից բխած առվի ակունքին
Մի ճանճ է իջել ու չի հեռանում:
Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի
Տերևը  հանկարծ քսվում է նրան,
Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝
Ծաղկած մասրենու ստվերը վրան
Հորովելներ են ոլորվում դաշտին,
Սարերի վրա գառներ են մայում
Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին
Մասրենիների արանքից  նայում:
Հարցեր և առաջադրանքներ՝
  1. Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ձորալանջ, անփույթ, կածան, որոճալ, հորովել:
  1. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:
  2. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:
  3. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ աՀովերն են խաղում ձորալանջն ի վարբՀորովելներ են ոլորվում դաշտին
  4. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:
6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի



07.05.2019
Դասարանում 



Բնությունը Սահյանի պոեզիայում. ինչպե՞ս է նկարագրել, ի՞նչ առանձնահատկություններ ես նկատում, ներկայացրու հատվածներ, ինչպե՞ս ես զգում Սահյանի բնությունը, այլ....

02.05.2019
Դասարանում 

Ռիպոնչե. քննարկում
Դուրս բերել և մեկնաբանել այն տողերը, որոնք կարևոր միտք են արտահայտում:

Հարի Բրաունի նամակը դստերը: 
Կարդալ և գրավոր մեկնաբանել ընդգծված տողերը: 


Շուտով Ծննդյան տոներն են, և ես նորից չգիտեմ` ինչ նվիրել քեզ: Ես գիտեմ, որ դու սիրում ես գրքեր, խաղեր ու շորեր: Բայց ես ուզում եմ քեզ նվիրել մի բան, որը քեզ հետ կլինի ընդմիշտ: Այնպիսի մի բան, որը քեզ ամեն Ծննդյան տոներին կհիշեցնի իմ մասին: Եվ ես, կարծես, գիտեմ, թե ինչ կարող եմ քեզ տալ: Մի պարզ ճշմարտություն, որի մասին ես միանգամից չեմ իմացել: Եթե դա դու հիմա հասկանաս, այն քո կյանքն ավելի լավը կդարձնի: Դու ավելի պաշտպանված կլինես խնդիրներից: Ես քեզ նվիրում եմ մի պարզ ճշմարտություն:
Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Ինչ է դա նշանակո՞ւմ: Ինչպե՞ս կարող է այդ պարզ ճշմարտությունն այդքան կարևոր լինել: Հնարավոր է, հիմա այս ամենը քեզ կարևոր չի թվում, բայց այս սկզբունքը կփրկի քո կյանքը: Ոչ ոք չի ապրում քեզ համար, իմ սիրելի բալիկ, որովհետև, դու դու ես, և ուրիշ ոչ ոք: Ամեն մեկն ապրում է իր համար, իր երջանկության համար: Եվ ինչքան շուտ դա հասկանաս, այնքան արագ կազատվես սպասումից, որ ինչ-որ մեկը քեզ կարող է երջանիկ դարձնել: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել:
Եթե ինչ-որ մեկը քեզ սիրում է, ուրեմն` դու յուրահատուկ ես, դու նրան դարձնում ես երջանիկ:
Փորձիր հասկանալ, թե այդ ո՞ր յուրահատկության համար են քեզ սիրում և ջանքեր գործադրիր, որ սիրեն ավելի շատ: Եվ եթե մարդիկ քեզ համար ինչ-որ բան են անում` միայն այն պատճառով, որ ուզում են: Ուրեմն, դու ինչ-որ մի պատճառով թանկ ես նրանց համար: Բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը պարտավոր է քեզ ինչ-որ բան: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ հարգել քեզ: Որոշ մարդիկ բարի էլ չեն լինի: Բայց հենց դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն լինել բարի, կսովորես խուսափել մարդկանցից, որոնք քեզ ցավ են պատճառում: Այո, դու էլ քո հերթին ոչ ոքի համար ոչինչ անել պարտավոր չես: Եվ նորից. Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:
Այդ դեպքում ուրիշներն էլ կձգվեն դեպի քեզ, կցանկանան աջակցել քեզ, կիսվել քեզ հետ: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանա քեզ հետ լինել, խնդիրը դու չես լինի: Եթե դա տեղի ունենա, ուրեմն փնտրիր ուրիշ հարաբերություններ, որոնք դու ես ուզում: Թող ուրիշի խնդիրը քո խնդիրը չդառնա: Երբ դու հասկանաս, որ շրջապատի սիրուն ու հարգանքին պետք է արժանանալ, երբեք անհնարինը չես սպասի ու չես հիասթափվի: Ուրիշները չպետք է կիսվեն քեզ հետ իրենց զգացմունքներով, մտքերով: Բայց եթե դա անում են, ուրեմն դու արժանի ես դրան: Դու կարող ես հպարտանալ քո ունեցած սիրով, ընկերների հարգանքով, բայց մի մտածիր, որ այդպես էլ պետք է լինի, այդպես կարող ես շատ հեշտ կորցնել ձեռք բերածդ: Նրանք քեզ օրենքով չեն պատկանում, այդ ամենին պետք է արժանանալ:
Իմ ուսերից կարծես քար ընկավ, երբ հասկացա, որ ոչ ոք պարտավոր չէ ինձ համար ինչ-որ բան անել: Մինչև այն պահը, երբ չգիտեի դա, ես չափազանց շատ ջանքեր էի գործադրում, երբ չէի հասնում իմ ուզածին:
Ոչ ոք պարտավոր չէ ինձ հենց այնպես հարգել, ընկերություն անել ինձ հետ, սիրել, ապահովել իմ զարգացումը:
Արդյունքում, իմ հարաբերությունները միայն շահեցին, ես սովորեցի լինել մարդկանց հետ, որոնց հետ ուզում եմ լինել, և անել այն ամենը, ինչ ուզում եմ: Այդ ընկալումն ինձ տվեց ընկերներ, գործընկերներ, սիրելիներ, պոտենցիալ հաճախորդներ: Այն ինձ միշտ հիշեցնում է, որ իմ ուզածը ստանալ կարող եմ, եթե հաջողվի ուրիշ մարդու համար լսելի դառնալ: Ես պետք է հասկանամ, թե ինչ է նա զգում, ինչն է նրա համար կարևոր, ինչ է նա ուզում: Միայն այդ դեպքում ես կհասկանամ` ուզո՞ւմ եմ այդ մարդու հետ կապ ունենալ, թե՞ ոչ: Դժվար է երկու բառով բացատրել, թե ինչ եմ սովորել այս տարիների ընթացքում: Բայց գուցե ամեն Տոնին դու կարդաս այս նամակը ու ամեն անգամ ավելի ու ավելի շատ բան հասկանաս: Հուսով եմ, այդպես էլ կլինի, որովհետև պետք է, որքան հնարավոր է, շուտ հասկանալ. ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Դեկտեմբերի 25, 1966 թ.


Տնային աշխատանք 
Կարդա՛ Սահյանի բանաստեղծությունները.
Բացվող օրվա հետ 
Կեսօր: Կանաչ-կարմիր հովեր
Քամու համբույրը 
Առանձնացրո՛ւ այն պատկերները, նկարագրությունները, որ քեզ դուր եկան:
Փորձի՛ր ներկայացնել բնություն-մարդ կապը Սահյանի բանաստեղծություններում:

Քո ընտրությամբ մեկ բաստեղծություն սովորի՛ր անգիր:



30.04.2019
Դասարանում 
Հեքիաթի քննարկում 

Ընթերցում, մեկնաբանում


Աստված իրականացնում է ձեր բոլոր երազանքները: Այն ամենը, ինչ դու ստանում ես՝ քո սեփական ցանկություններն են: Չարժե որևէ մեկին որևէ բանի մեջ մեղադրել. դու ստացել ես այն, ինչ որ ուզել ես:
Եվ հիշե՛ք՝ աշխարհում ամենավտագավոր բաներից մեկը հետևյալն է. ինչ կամենում ես, այն էլ ստանում ես:
Մտածե՛ք՝  նախքան ինչ-որ բան ուզելը: Ամենայն հավանականությամբ, ձեր ցանկությունը կիրականանա, իսկ դուք կտառապեք:
Ահա, թե ինչ է պատահում հարուստ մեկի հետ: Նա աղքատ է, ու հարստություն է ուզում, այն իրականություն է դառնում: Հիմա էլ նա դժբախտ է, բողոքում է, լաց է լինում ու ասում. «Իմ ամբողջ կյանքն անցավ անիմաստ բաներ կուտակելու վրա: Ես դժբախտ եմ»: Բայց դա ի՛ր ցանկությունն էր:
Եթե ձեր ուզածը գիտելիք է, դա էլ իրականություն կդառնա. ձեր գլուխը կվերածվի բազմաթիվ գրվածքներով լեցուն մի մեծ գրադարանի: Իսկ, հետո դուք լաց կլինեք, կդժգոհեք ու կաղմկեք. «Միայն բառեր, ամենը բառեր ու բառեր, ոչ ու փուչ բառեր: Եվ ես սրա վրա ծախսեցի իմ ամբողջ կյանքը»:
Թող ձեր երազանքները լինեն գիտակցված, չէ՞ որ բոլոր երազանքները վաղ, թե ուշ կատարվում են: Երբեմն երազանքները կատարվում են ոչ միանգամից, դրանց կատարման հերթը ձգվում է բավականաչափ երկար, դե՛, որովհետև հո միայն դո՞ւք չեք: Այնպես որ, շատ հաճախ կարիք է լինում սպասել:
Երբեմն էլ երազանքները իրականանում են միայն հաջորդ կյանքում, բայց, մեկ է, ցանկացած երազանք, ի վերջո, կատարվում է: Սա շատ վտանգավոր օրենք է:
Այնպես որ, նախքան ինչ-որ բան կամենալը, մտածե՛ք:
Նախքան ինչ-որ բան խնդրելը, մտածե՛ք:
Եվ հիշե՛ք՝  ցանկացած երազանք անպայման իրականանում է, բայց արդյո՞ք դրա դիմաց դուք ստիպված չեք լինի չափից ավել թանկ վճարել:
Գրավոր շարադրանք. Ինչ կամենում ես, այն էլ ստանո՞ւմ ես


Տնային աշխատանք 
Կարդա՛ Ռիպոնչեի ստեղծագործություններից: 
Գրի՛ր ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով.

  • Գիտելիքը գործիք է
  • Սկսվում և ավարտվում է մեր մտքում
  • Քո մտքերն են ստեղծում քեզ
  • Այլ. ինքդ ընտրի՛ր 


25.04.2019
Դասարանում 
 ,,Կրակի առասպելը,, պատմվածքի քննարկում:
Կարդա՛ ,,Մեծ աղմուկ,

Տնային աշխատանք 
Կարդա՛ հեքիաթը
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Հեքիաթի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը: 
Ի՞նչ է իսկական ընկերությունը. շարադրի՛ր մտքերդ: 


23.04.2019
Դասարանում 


Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
  • Հնարավորինս մանրամասն ներկայացրեք ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:
Կարդա՛ Դինո Բուցատի ,,Կորսված օրեր,,
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, շարադրի՛ր մտքերդ:

Տնային աշխատանք
Կարդա ,,Կրակի առասպելը,, պատմվածքը: 
Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բացատրե՛ք:
Բնութագրե՛ք թզենուն՝ ըստ առասպելի:



18.04.2019
Դասարանում
Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
  • Հնարավորինս մանրամասն ներկայացրեք ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:
Կարդա՛ Դինո Բուցատի ,,Կորսված օրեր,,
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, շարադրի՛ր մտքերդ:

Տնային աշխատանք
Կարդա՛ Աղայանի հեքիաթներից որևէ մեկը.
Ա. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Բ. Առանձնացրու այն հատվածները, որոնք կարևոր միտք են արտահայտում: 
Գ. Մեկնաբանի՛ր հեքիաթը՝ գրելով քո կարծիքը:
Հեքիաթներ
Արևամանուկ
Օձամանուկ և Արևհատ
Արեգնազան կամ կախարդական աշխարհ
Քիչ էլ, քիչ էլ
Վիշապին հաղթողը




16.04.2019
Դասարանում
Աղայանի մանկավարժակամ մտքերի քննարկումմեկնաբանում:
Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավորայլ կարճ ժամանակի խելացի օգտագործում:
Աշակերտը պիտի հասկանամարսե ամեն բանինչ որ սովորում է վարժապետիցորպեսզի նա ոչ թե մի անշունչ բառագիրք դառնաայլ նախապատրաստվի լինել կենդանի և առողջ դատողություն ունեցող խելոք մարդ։
 Հաճախ շատ գիտուն պրոֆեսորը պիտանի չէ որպես ուսուցիչ:
Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության: 
Տեր Աստված, ինչեր ես դրել մարդու հոգու մեջ մի եռատառ բառովդ՝ սեր, դիփ սուտ է, դիփ, բացի սիրուց: 


Տնային աշխատանք
Կարդա՛ Ղ. Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի երկրորդ մասը

Գրավոր մեկնաբանեք հատվածները

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:


11.04.2019
Դասարանում 
Հեքիաթների ներկայացում, քննարկում 

Աղայանի մասին
1. Նկարագրի՛ր Աղայանին:
2. Ինչպիսին էր անծանոթ և ծանոթ մարդկանց վերաբերմունքը Աղայանի հանդեպ:

3. Ինչպիսին է քո վերաբերմունքը:

Կարդա՛ Աղայանի ,,Ճախարակ,, և ,,Հիշողություն,, բանաստեղծությունները, մեկը գրավոր վերլուծի՛ր բլոգումդ:

Տնային աշխատանք (7-4, 7-5)
Կարդա՛ Ղ. Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի առաջին մասը
Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը, բացատրե՛ք:
Դուրս գրե՛ք այն հատվածները, որոնք ձեր կարծիքով կարևոր են:

Դիտե՛ք Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը: 


09.04.2019
Դասարանում 
Քննարկում՝ Չալանկը: 
Ընթերցել Հարուկի Մուրակամի ,,Է՜հ, բախտս չի բերում,, պատմվածքը: 

Տնային աշխատանք (7-6)
Ընտրի՛ր և կարդա՛ Ղ. Աղայանի հեքիաթներից մեկը, գրավոր վերլուծիր բլոգումդ՝ խոսելով հեքիաթի առանձնահատկությունների մասին: 
  04.04.2019
Դասարանում 
Դասարանում 
Նախագծային շաբաթ


  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 

Տնային աշխատանք
Կարդա Ստեփան Զորյանի ,,Չալանկը,, պատմվածքը: 
Դուրս գրի՛ր  անհասկանալի բառեր, բացատրի՛ր: 
Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը: 


02.04.2019
Դասարանում 
Նախագծային շաբաթ


  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 
Տնային աշխատանք
Կարդա՛ Գաբրիել Գարսիա Մարկես ,,Ինչպես նորոգել աշխարհը,, պատմվածքը:
Գրի՛ր քո մտորումները ,,Ինչպես նորոգել աշխարհը,, վերնագրով՝ խոսելով նաև պատմվածքում արտահայտված մտքի մասին:

21.03.2019
Դասարանում 
Քննարկում՝ Անցորդը: 
Գրավոր աշխատանք ՝ Միջին դպրոցի յոթ հրաշալիքները:  Շարադրել և հիմնավորել: 

Տնային աշխատանք 
Արձակուրդային ընթերցման նյութեր 
Վիլյամ Սարոյան ,,Հայրիկ, դու խենթ ես,,: 
Ռեյ Բրդբերի, պատմվածքներ 
Պոեզիա ՝ Սահյան, Չարենց, Տերյան, Իսահակյան, այլ հեղինակներ. ընթերցել, ձայնագրվել կամ տեսագրվել: 
Ռիչարդ Բախ ,,Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը,,: 
Օսկար Ուայլդ, հեքիաթներ 

14.03.2019
Դասարանում
Կարդա՛ Չարենցի ,,Ութնյակներ արևին,, շարքը:
Դուրս բեր տողեր, հատվածներ, պատկերներ, որ քեզ դուր են գալիս:
Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Ի՞նչ է ութնյակը: 
Ո՞րն է արևին դիմելու նպատակը:


Տնային աշխատանք
Կարդա՛ Ռեյ Բրեդբերիի ,,Անցորդը,, պատմվածքը: 
Անհասկանալի բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 
Պատմվածքի վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը: 5-6 նախադասություն: 



12.03.2019
Դասարանում 
Ռուբայաթներ. քննարկել


Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է
Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

Ասում են՝ վիթխարի հերոս, հանճարեղ է եղել Իսքյանդարը
Շարժել է, խառնել է իրար ազգեր ու ցեղեր Իսքյանդարը.
Բայց գիտե՛ս դու շարժումն ու ընթացքը և գիտես՝ չլիներ թե ընթացքը—
Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր Իսքյանդարը:

Մի հարուստ դերվիշ էր եկել, նա ասում էր, թե ցնո՛րք է կյանքը.
Անիմաստ, անգո մի տեսիլ, երկնային մի շնո՛րհք է կյանքը.
Դու շարժե՞լ ես արդյոք բազուկներդ, վաստակե՞լ ես արդյոք ու հոգնել,—
Ուրեմն գիտե՛ս դու անշուշտ, թե ինչո՞վ է, որ նորք է կյանքը։


Տնային աշխատանք
Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը, ընտրի՛ր քեզ անծանոթ որևէ բանաստեղծություն, սովորի՛ր անգիր: 
Գրի՛ր շարադրություն տրված վերնագրերից մեկով.

  • Ինչքան որ հուր կա իմ սրտում...
  • Էլի գարուն կգա...
  • Աշխարհը երգով...
  • Ես իմ անուշ Հայաստանի ...
  • Տեսնո՞ւմ ես...





07.03.2019
Դասարանում 
Պատմվածքների քննարկում : 



Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո — հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով — նա
սնում է գալիքը,
Եվ այսպես– տևում ես դու երկար, — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես:

1. Բացատրի՛ր բառերը՝ հունտ, սնել:
2. Գրավոր մեկնաբանի՛ր ռուբայաթը:
3. Գրի՛ր շարադրություն ,,Ամեն վայրկյան դու այլ ես,, վերնագրով: 

Տնային աշխատանք 
Կարդա՛ Չարենցի ռուբայաթները, քո ընտրությամբ 3-4-ը սովորի՛ր անգիր և ներկայացրու բլոգումդ: 
Ի՞նչ է ռուբայաթը: 

Աշխատել անհատական նախագծով. 

05.03.2019

Դասարանում 
,,Ահմադը,, պատմվածքի քննարկում: 
Հետազոտական աշխատանքների ներկայացում: 
Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից: 
Կարդալ Չարենցի բանաստեղծությունները, քննարկել:

Տնային աշխատանք
Կարդա՛ Թումանյանի ,,Եղջերուի մահը,, և ,,Եղջերուն,, պատմվածքները:
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Գրավոր վերլուծի՛ր պատմվածքները. ի՞նչ է ներկայացրել հեղինակը, ինչպիսին է հեղինակի վերաբերմունքը, ինչպիսին է քո վերաբերմունքը:



28.02.2019  
Դասարանում 
,,Ահմադը,, պատմվածքի քննարկում 

  • Ո՞ր հատվածներից է երևում, որ Ահմադը տան սիրելի տղան էր:
  • Ներկայացրու հայ ընտանիքի և թուրք ծառայի հարաբերությունները:
  • Դուրս գրի՛ր օրհնանքները: Փորձի՛ր բացատրել օրհնանքների շատությունը պատմվածքում: 
Հետազոտական աշխատանք
Ընտրե՛ք թեմաներից մեկը, հետազոտական աշխատանք կատարե՛ք համացանցում, ձեր շրջապատում: Հետազոտական աշխատանքի արդյունքները հրապարակել բլոգներում՝ պատումի, տեսանյութի, ռադիոնյութի, հարցազրույցի տեսքով: 
  • Թումանյանը և Վերնատունը:
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ:
  • Թումանյանը՝ թարգմանիչ: 
  • Թումանյանը մեր ժամանակներում. կարդո՞ւմ են Թումանյան, ի՞նչ են կարդում, Թումանյանի ստեղծագործությունները, հերոսները ժամանակակիցների աչքերով: 
  • Թումանյանի նամակները, հոդվածները. ի՞նչ թեմայով են գրված, ի՞նչ գաղափարներ են արտահայտում,  ընտրել առանձնացնել հատվածներ, որոնք հետաքրքիր կլինեն ընթերցողին: 



Տնային աշխատանք
Կարդա՛ Թումանյանի ,,Գրազը,, պատմվածքը : 

  • Անծանոթ բառերը դուրս գրել, բացատրել բառարանի օգնությամբ: 
  • Բացատրի՛ր վերնագիրը: 
  • Բնութագրե՛ք և նկարագրե՛ք չոբան Չատիին: 
  • Կա՞ չափազանցություն չոբան Չատիի կերպարում:
Ավարտել հետազոտական աշխատանքը, տեղադրել բլոգներում, ուղարկել tatev.abrahamyan@mskh.am հասեցին: 

Ընտրե՛ք թեմաներից մեկը, հետազոտական աշխատանք կատարե՛ք համացանցում, ձեր շրջապատում: Հետազոտական աշխատանքի արդյունքները հրապարակել բլոգներում՝ պատումի, տեսանյութի, ռադիոնյութի, հարցազրույցի տեսքով: 
  • Թումանյանը և Վերնատունը:
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ:
  • Թումանյանը՝ թարգմանիչ: 
  • Թումանյանը մեր ժամանակներում. կարդո՞ւմ են Թումանյան, ի՞նչ են կարդում, Թումանյանի ստեղծագործությունները, հերոսները ժամանակակիցների աչքերով: 
  • Թումանյանի նամակները, հոդվածները. ի՞նչ թեմայով են գրված, ի՞նչ գաղափարներ են արտահայտում,  ընտրել առանձնացնել հատվածներ, որոնք հետաքրքիր կլինեն ընթերցողին: 
26.02.2019
Դասարանում 
Բալլադների քննարկում
Թումանյանը և Վերնատունը. կատարել ուսումնասիրություն, ուսումնասիրության արդյունքները հրապարակել բլոգում:
Հետաքրքիր դրվագներ Թումանյանի կյանքից: Փնտրել համացանցում, ներկայացնել:

Տնային աշխատանք 
Իմ Թումանյանը. ներկայացնել որևէ ստեղծագործության ձայնագրություն կամ տեսագրություն, մեդիաթատրոն: Կարող է լինել նաև ընտանեկան ընթերցում:
Կարդա՛ Թումանյանի ,,Ահմադը,, պատմվածքը: 
Վերլուծի՛ր պատմվածքը, ի՞նչ կարծիք ունես նկարագրված իրադարձության վերաբերյալ: 



25.02.2019
Տնային աշխատանք
Վերհիշեք ,,Անուշը,, պոեմի նախերգանքը, դասարանում հարցնելու եմ անգիրը։
Ի՞նչ է բալլադը, գտե՛ք տեղեկություններ համացանցից։ 
Ընտրե՛ք Թումանյանի բալլադներից մեկը, կարդացե՛ք և վերլուծե՛ք բլոգում։ 

19.02.2019
Դասարանում
Քննարկում՝ Թմբկաբերդի առումը : 

Տնային աշխատանք
Հատվածը սովորել անգիր: 
Անուշ
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։
— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։
Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…
Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…։
Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր։
— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…
— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։
Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։
Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն։
Ի՞նչ է պոեմը, գտնել տեղեկություններ համացանցից: 
Գրել շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը.
  • Ո՜նց է ժպտում իմ հոգին…
  • Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ…
  • Հին աշխարհը ամեն օր, հազար մարդ է մտնում նոր…
  • Տիեզերքի տերն եմ ես, ո՞վ է արդյոք նկատել…
  • Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն…

14.02.2019  
Դասարանում
Քառյակների քննարկում 

Ընթերցում 
Թե ինչպես Թումանյանը կտավներ փրկեց 

Անուշ
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։
— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։
Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…
Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…։
Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր։
— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…
— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։
Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։
Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն։
Տնային աշխատանք
Անգի՛ր սովորի՛ր կամ վերհիշիր  ,,Թմկաբերդի առումը,, պոեմի նախերգանքը:
Պեոմը կարադա՛ ամբողջությաբ և գրավոր  ներկայացրու բովանդակությունը 8-9 նախադասությամբ : 

Գրե՛ք շարադրություն այս վերնագրերից մեկով.
  • Գործն է անմահ, լավ իմացե՛ք
  • Մենք ամենքս հյուր ենք կյանքում
  • Ականջ արեք, մի բան պատմեմ...
  • Ամեն ինչ անցողիկ է...
12.02.2019
Դասարանում 
Տնային աշխատանքի քննարկում 
Գրավոր մեկնաբանել քառյակները: 


Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։
*******
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
*******
 Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ
************
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր։
***********
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։
************
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
***********
Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։
**********
 Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։
************
Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
***********
— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։


 Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:
**********
 Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
*********
 Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։
Տնային աշխատանք 
Քառյակները սովորել անգիր:
Կարդա՛ . Ինչպե՞ս Թումանյանը կտավներ փրկեց: 



07.02.2019  
Դասարանում 
Բառարանագրության ֆլեշմոբ
nayiri.com
Բառարանների ստեղծում բլոգներում




  • առօրյա խոսքում շատ օգտագործվող դարձվածքների բառարան
  • խաղողագործ-գինեգործության բառարան
  • քանդակագործի բառարան 
  • թումանյանական, տերյանական, չարենցյան բառերի բառարան
  • Այլ 

Տնային աշխատանք
Կարդա՛ . Թումանյանը Տերյանի մասին :
Ամփոփի՛ր ,,Տերյանական օրեր,, նախագիծը. ի՞նչ եմ զգում , երբ կարդում եմ Տերյան, ի՞նչ եմ կարդացել, տեղադրի՛ր նաև պատրաստածդ ռադիոնյութերի, տեսանյութերի հղումները:
Անգիր սովորի՛ր այս բանաստեղծությունը , կամ մեկ այլ բանաստեղծություն քո ընտրությամբ:
ԱՌԱՎՈՏ

Այսօր դու քաղցր ես նայումառավոտ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով

Ելնել ճանապարհխնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիքո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անունո՛չ զենքո՛չ փառքո՛չ արծաթ


05.02.2019
Դասարանում 
Շարադրությունների քննարկում
Երաժշտությունը կյանքից լավ է. Վահան Տերյան 
Վերլուծի՛ր Տերյանի միտքը՝ ներկայացնելով նաև քո մոտեցումը(կարծիքը երաժշտության վերաբերյալ):

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույսև՛ տխուրև՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւրառաջին իմ անուրջ...

Տարիներտարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանքև՛ բեկումև՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ..

1. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրեք և բացատրեք ձեր ընտրած վերնագիրը:
2.  Բացատրի՛ր բառերը՝ անուրջ, անեղծ, անհաստատ, բեկում, փարոս:
3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, ո՞ր տողերից է դա զգացվում:
3. Ինչպիսի բառեր են մգեցված բառերը, դրանք փոխարինիր համարժեք այլ բառերով, այնպես որ բանաստեղծությունն ավելի ուրախ տրամադրություն արտահայտի: 
4. Բացատրի՛ր՝ 
Իմ խաղաղ երեկոն է հիմա:
Անունդ թող փարոս լինի ինձ:

Տնային աշխատանք (7-6 դասարան)
Կիսատ թողած առաջադրանքներն ավարտի՛ր տանը:
Քո ընտրությամբ որևէ բանաստեղծություն անգիր սովորի՛ր Տերյանից, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր քեզ, ներկայացրու ռադիոնյութ կամ տեսանյութ: Կարող ես նաև ընտանեկան ընթերցումներ ներկայացնել:

31.01.2019  
Դասարանում 
Բանաստեղծությունների քննարկում

Մթնշաղ


Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: /Կարող ես օգտվել էլ. բառարանից/:
    Մթնշաղ, խոհուն, անձավ, նինջ, խորհրդավոր, անսահման:
  • Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, նոր վերնագիր հորինիր: 



Տնային աշխատանք


Գարնան քաղաքում

 Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ
Դեռ չչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…
  • Մգեցված բառերը բացատրի՛ր։ Էլ ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  • Բանաստեղծության մեջ ինչպե՞ս է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրո՛ւ:
  • Գրի՛ր շարադրություն ,,Հարազատ է ինձ․․․․․,, կամ ,,Նոր է թվում ․․․․,,   վերնագրերից  մեկով ։ 
29.01.2019
Դասարանում 
Ընթերցեք՝ Վահան Տերյանի վերջին ժամերը 


Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռիդողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դուիմ անուշ երազ։
Սիրտ իմայդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավաստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտմոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...
1. Առանձնացնել բնության նկարագրությունները:
2. Բացատրեք բառերը՝  պատել, վարսաթափ, տագնապ:
3. Ո՞ր տողերում է արտահայտված բանաստեղծի անձնական ապրումը:

Տնային աշխատանք
Ընտրե՛ք Տերյանի բանաստեղծություններից մեկը, սովորեք անգիր, տեղադրե՛ք ձեր բլոգում և մի քանի նախադասությամբ գրե՛ք , թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ: 

24.01.2019
Դասարանում
,,Կարդում ենք Տերյան,, նախագիծ
Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն, 
Բոլորն առաջվանն է կրկին, 
Նորից դու հին տեղը նստում, 
Շարժում ես իլիկը մեր հին: 

Մանում ու հեքիաթ ես ասում, 
Մանում ես անվերջ ու արագ, 
Սիրում եմ պարզկա քո լեզուն, 
Ձեռներըդ մաշված ու բարակ։ 

Նայում եմ, մինչև որ անզոր 
Գլուխըս ծնկիդ է թեքվում, 
Նորից ես մանուկ եմ այսօր, 
Դրախտ է նորից իմ Հոգում։ 

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ, 
Հեքիաթըդ անվերջ օրորում, 
Իլիկըդ խոսում է անուշ...

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:
    Մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:
  • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծության մեջ, գրավոր պատմի՛ր:
  • Դուրս գրիր բնության պատկերները:
  • ,,Կարծես թե...,, գրի՛ր շարադրություն: 

Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծով:


22.01.2019
Դասարանում
Կարդա՛ Կոնֆուցիոսի մտքերը և գրավոր քննարկի՛ր:

Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծով:
  • Ռադիոնախագիծ
  • Թարգմանություններ
  • Շուրջտարյա ընթերցումներ (մեդիանյութեր, ռադիոնյութեր, մեդիաթատրոն)
  • Ընթերցողի օրագիր
  • Վերլուծություններ
  • Ընտանեկան, անհատական tv, ռադիո 
  • Այլ անհատական նախագծեր



20.12.2018
Դասարանում 
Եղևնին պատմվածքի քննարկում 
Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություններ 

Տնային աշխատանք 
Աշխատել անհատական նախագծով

17.12.2018
Դասարանում 
Նամակի քննարկում 
Ծիսական տոնածառ

Տնային աշխատանք
Կարդա՛ Ստեփան Զորյանի ,,Եղևնին,, պատմվածքը:
Ո՞րն է հեղինակի ասելիքը:
https://abrahamyan-tatev.blogspot.com/2018/12/blog-post_18.html?m=1


13.12.2018
Դասարանում 
Կարդա՛ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը:
Ի՞նչ խորհուրդներ տվեց հայրը դստերը:
Գրի՛ր ամենալավ խորհուրդը կամ խորհուրդները, որ ասել են քեզ ծնողներդ:
Ի՞նչն է կարևոր, ինչի՞ մասին պետք է մտածել /քո կարծիքով/:
Նամակից դուրս գրի՛ր քեզ դուր եկած միտքը և մեկնաբանիր:
Ի՞նչ է նշանակում ողջախոհ լինել:

Տնային աշխատանք
Գրավոր վերլուծի՛ր նամակը՝ մեջբերելով և մեկնաբանելով քեզ դուր եկած մտքերը: 



11.12.2018
Կարդա՛ Շառլ Ազնավուրի ,,Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք,, պատմվածքը: 
Տնային աշխատանք
Ստեղծագործական աշխատանք՝ Ամանորը փոխում է... կամ Ամանորի հետ փոխվում է։
Ովքեր պատմվածքը չեն կարդացել, անպայման կարդան։ 

06.12.2018 
Տնային աշխատանք
Լուիս Ֆերնանդու Վերիսիմու ,,Քիթը,, 
Ո՞րն է հեղինակի ասելիքը:
Ինչպե՞ս կբաատրես.Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Լրացուցի աշխատանք նրանց համար, ովքեր կարդացել են ,,Քիթը,, պատմվածքը և կատարել առաջադրանքները: 
Քարն ու ճանապարհը 



04.12.2018
Դասարանում 
Կարդա՛ տիար Բլեյան հոդվածը՝ Արևի նման նայեցեք աշխարհին : Գրավոր վերլուծիր. առանձնացրու երկու-երեք կարևոր միտք, վերլուծի՛ր դրանք: Արդյոք տիար Բլեյանը ապրելու ձև է ներկայացնում հոդվածում, ո՞րն է դա: 

Տնային աշխատանք
Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի ,,Ծառերը,, պատմվածքը:
1. Լավը չես, մեջդ վրեժ չկա. մեկնաբանի՛ր միտքը:
2. Մեկնաբանի՛ր միտքը. Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
3. Խիղճ- խեղճություն. գրի՛ր կարծիքիդ, ի՞նչ են նշանակում բառերը, ինչո՞վ են տարբերվում:
4. Ո՞ր միտքը դու կառանձնացնես:

29.11.2018
Դասարանում
Կարդա՛ Իսահակյանի  ,,Շղարշ ամպերն երկինքն առան,, բանաստեղծությունը:
Շղարշ ամպերն երկինքն առան,
Լուսնկան անդորր կշողա
Լռիկ ճահճում հանդարտ մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա:

Արագիլը՝ մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե՝ խոր ու տխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:

Մռայլ ափին մենակ նստած՝
Սիրտս անուշ կթախծի.
Եվ անուրջում միտքս թաղված՝
Քունն աչերիս կհանգչի...

1. 
Բացատրե՛ք բառերը՝ շղարշլուսնկամարմանդաղոտանուրջ:
2. Ընդգծված
 բառերը փոխարինի՛ր համարժեք բառերով:
3. 
Գտի՛ր բանաստեղծության նույնահանգ բառերը և ընդգծի՛ր:
4. 
Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Տնային աշխատանք

Կարդա Հրանտ Մաթևոսյանի ,,Հացը,, պատմվածքը:

1. Բացատրի՛ր . ինչպե՞ս ես հասկանում: 
 Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
2. Բացատրի՛ր վերնագիրը: 
3. Բնութագրի՛ր տղային՝ մեջբերելով համապատասխան հատվածներ պատմվածքից: 
4. Բացատրի՛ր բառերը՝ քիվ, ակ, գողունի, կլանչոց, կածան, խաշամ, տիղմ:
5. Ինչո՞ւ էր հոր համար կարևոր, որ տղան գիրք կարդա և լավ սովորի: 



27.11.2018  (7-6 դասարան)


Տնային աշխատանք
Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Համո Սահյան:
Նշված հեղինակների ստեղծագործություններից ընտրել որևէ աշնանային բանաստեղծություն, պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ, սովորել անգիր:

22.11.2018
Դասարանում 
Բանաստեղծությունների քննարկում :
Հակոբ Պարոնյան ,,Մեծապատիվ մուրացանները,, . հատվածի ընթերցում:
Երգիծանք
Երգիծանք ենթադրում է կյանքի այնպիսի կողմեր, որոնք իրենց թերություններով հիմք են տալիս ծիծաղի համար։ Երգիծանք օգտվում է չափազանցման, այլաբանության և գեղարվեստական պայմանականության այլ միջոցներից։ Հասարակական-գեղագիտական բարձր իդեալի դիրքերից այն դատապարտում է արատավոր երևույթը։ Երգիծանքում իդեալը արտահայտվում է բացասականի ժխտմամբ։ 

Տնային աշխատանք
,,Մեծապատիվ մուրացկաններ,,. հատվածը կարդալ ամբողջությամբ: 
Գրավոր համառոտ ` 5-6 նախադասությամբ փոխադրել արևելահայերեն: 
Բնութագրե՛ք Աբիսողոմ Աղային: 
Ձեր վերաբերմունքն արտահայտեք ներկայացված իրավիճակի վերաբերյալ: 

20.11.2018
Դասարանում 
Բանաստեղծության քննարկում
Կարդա՛ Մատթեոս Զարիֆյանի բանաստեղծությունները:

Աշնան իրիկուն

Դեռ կը համենա
Բլուրին վըրա
Լացը սրինգին…
ՈՒ դեռ երկնքին
Իջել կը վախնան
Աստղերը աշնան…
Հատ-հատ կը թափին
Այս լուռ ծովափին
Արցունքներ անտեր…
Իսկ ես չե՜մ գիտեր՝
Տանիմ դեպի ու՛ր
Այս սիրտըս թափուր…
Դեռ կը համենա
Բըլուրին վրա
Լացը սըրինգին…
Ան չէ
Հոգիս կը տանջե
Ջութակ մը հեռու.
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜…
Ահ, նվագը՜ն այս խոր
Ամառ գիշերվան.
Կարծես թե կուլան
Աստղերը բոլոր…
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜,
Հոգիս կը տանջե
Հոգի մը հեռու…
Արձակ փոխադրի՛ր ,,Ան չէ,, բանաստեղծությունը ՝ խոսելով հերոսի և նրա տրամադրության մասին: 

Տնային աշխատանք
Բանաստեղծություններից մեկը սովորեք անգիր: 
Արևմտահայ հեղինակներից որևէ բանաստեղծություն  կարդա, ձայնագրվիր, պատրաստի՛ր ռադիոնյութ կամ տեսանյութ: Տեղադրել բլոգում, ուղարկել հղումը: 


15.11.2018
Դասարանում 
Բանաստեղծությունների քննարկում:
Միսաք Մեծարենց ,,Վայրկեան,, 

1. Գտիր հերոսուհուն նկարագրող պատկերները:
2. Գտիր հերոսի զգացումը նկարագրող բոլոր պատկերները:
3. Բացատրի՛ր պատկերը:
Ուր հեշտորեն կհածի դեռ իմ մենիկ, 
Սիրտս՝ բոց մը, մթնշաղին մեջ անհետ: 
4. Բանաստեղծության մեջ ինչն է իշխում՝ պատկե՞րը, խո՞հը, զգացո՞ւմը, թե՞ մի այլ բան: Պատասխանդ պատճառաբանիր:
Տնային աշխատանք
Զարեհ Խրախունի
Մայրամուտը մինչ կաղվորնաշուրջն ամեն բան կը մեռնի,
Մայրամուտը երբ կմեռնի կաղվորանա շուրջն ամեն բան
Մայրամուտը բոլոր աղվոր բաներուն պես կմեռնի
Մայրամուտը բոլոր մեռնող բաներուն պես աղվոր է,
Մայրամուտը շատ աղվոր էորովհետև կմեռնի
Մայրամուտը շուտ կմեռնիորովհետև աղվոր է

Բանաստեղծությունը սովորեք անգիր:
Նկարագրի՛ր քո տեսած մայրամուտը:
Բացատրի՛ր, թե ինչ է ուզում ասել բանաստեղծը: 


13.11.2018
Դասարանում
,,Աներևույթ թագավորությունը,, պատմվածքի քննարկում :

Արևմտահայ գրականություն


Տնային աշխատանք 


Մատթեոս Զարիֆյան ,,Երջանկություն,, 
1. Բացատրի՛ր տրված մակդիրները՝ մտերիմ արև, արևի ոսկեղեն հոգի:
2. Բացատրի՛ր պատկերը՝ Ու վարդեր կերևին, Արևի ոսկեղեն հոգին:
3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ տրամադրություն է արտահայտված:
4. ա. Կարդա՛ նախադասություն առ նախադասություն՝ առանց առանձնացնելու /արտահայտելու/ բանաստեղծության տողերը:
բ. Կարդա՛ տող առ տող՝ ցույց տալով բանաստեղծության ռիթմը:
Ի՞նչ է տալիս բանաստեղծության այդպիսի կառուցվածքը:
5. Համեմատիր առաջին և վերջին երկտողերը և բացատրի՛ր տարբերության նշանակությունը:
Բանաստեղծությունը սովորել անգիր: 

08.11.2018
Դասարանում 
,,Պառավ ձին,, պատմվածքի քննարկում 

Կարդա՛ ,,Արծիվը,, պատմվածքը և գրավոր վերլուծիր: 

Պատմվածքի բառերից օգտվելով նկարագրի արծվի բույնը:
Պատմվածքից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Տնային աշխատանք
Կարդա՛ պատմվածքը և գրավոր վերլուծիր: 

06.11.2018
Դասարանում 
,,Լռություն,, պատմվածքի քննարկում
Բացատրի՛ր վերնագիրը:
Քննարկիր հատվածները:
1. Գիտե՞ք ինչն ինձ էդքան գրավեց բոքսում: Խորության ընկալումը: Կարծում եմ ինձ հենց էդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես էդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդն անվերջ չի կարող հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը էդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ էնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու էդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: «Միայնություն» ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց էնպես չի տրվում: Սա էն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:


Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, հիմնավորիր կարծիքդ:  Աշխատել գրավոր և տեղադրել բլոգում:

Տնային  աշխատանք
Կարդա պատմվածքը և գրավոր վերլուծի՛ր: 

Գրավոր մեկնաբանիր այս հատվածը (վերցված է ,,Լռություն,, պատմվածքից)
 Իրականում ամենասարսափելին ամբոխն է, որը հալած յուղի տեղ է ընդունում Աոկիի նմանների հրամցրած սուտը: Ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի հասկանում, միայն ենթարկվում է իր հոտային բնազդին ու պարում ուրիշի գեղեցիկ հնչող ու հեշտ մարսելի երգի տակ: Նրանք մի նշույլ անգամ չեն էլ կասկածում, որ կարող են սխալված լինել. նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան անհիմն ու անդառնալի կարող են վնասել ուրիշին: Իրենց արարքների համար նրանց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկելու: Սարսափելին ամբոխն է: 

25.10/2018
Դասարանում 
Նորից անձրև՜մշո՜ւշա՜մպ. բանաստեղծության ընթերցում, քննարկում :


Ռ. Ագուտագավա
Գորտը 

Ես նստած եմ հին լճակի մոտոր լեցուն է գորտերովԼճակի եզրերին խիտ աճել են 
որձախոտն ու շաքարեղեգըԱփին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակվածքամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիներըԻսկ դրանց գլխավերևումամառային կապույտ 
երկինքն էև այնտեղ շողշողում ենհանց ապակու բեկորներժանյակավոր ամպերըԵվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունիքան իրականության մեջԼճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում ենկըռկըռԲայց 
իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենումՍխալ կլիներ պնդելըթե 
գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներումԳորտերից մեկը շաքարեղեգի 
տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— 
Ինչի՞ համար գոյություն ունի ջուրըԱյն բանի համարոր մենքգորտերսկարողանանք լողալԻնչի՞ համար գոյություն ունեն միջատներըԱյն բանի համարոր մենք 
կարողանանք նրանցով սնվել:
— 
Ճիշտ էճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերըԼճակի ողջ մակերեսըորում 
արտացոլվում էին երկինքըխոտը և ծառերըհամարյա ամբողջովին լցված էր գորտերովև այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին 
հնչում:Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձըում արթնացրել էր տաղտկալի կռկռոցըԳլուխը բարձրացնելովնա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— 
Ինչի՞ համար գոյություն ունի երկիրըԱյն բանի համարոր նրա վրա աճեն ծառերն ու խոտըՈրպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիսՀետևաբարկարելի է պնդելոր ողջ երկիրը գոյություն ունի մեզ համարգորտերիս:
— 
Ճիշտ էճիշտ է:Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչություններըօձը մտրակի պես պրկվեցՆա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգըև սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր 
զննելթե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը
առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արածհռետորություն էր անում.
— 
Ինչի՞ համար գոյություն ունի երկինքըԱյն բանի համարոր նրանից կախված լինի 
արևըՀետևաբարկարելի է պնդելոր ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիսԱյսպիսովև ջուրըև խոտըև ծառերըև միջատներըև երկիրըև երկինքըև արևը 
գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիսԱյսպիսովանհերքելի է այն փաստըոր ողջ 
տիեզերքը գոյություն ունի մեզ համարԲացատրելով ձեզ այդ փաստըես դրա հետ 
մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համարոր տիեզերքը նա 
ստեղծել է մեզ համարգորտերիս:Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելովգորտը դարձյալ լայն բաց 
արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— 
Թող սուրբ լինի անունը քոտերՉհասցրեց նա ավարտելերբ առ նա սուրաց օձի գլուխըև պերճախոս գորտը հայտնվեց 
օձի երախում:
— 
Կըռկըռդա սարսափելի է:
— 
Կըռկըռդա սարսափելի է:
— 
Սարսափելի էկըռկըռ:Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էինօձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց 
շաքարեղեգի մացառուտներումԱյդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեցոր դեռևս 
երկրի երեսին չէր տեսնվելհամենայն դեպսայն ժամանակվանիցինչ գոյություն ուներ այս լճակըԵս ինքս լսեցիթե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— 
Եվ ջուրըև խոտըև ծառերըև միջատներըև երկիրըև երկինքըև արևը գոյություն 
ունեն մեզ համար՝ գորտերիսԻսկ օձն ինչպե՞սՕ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— 
Միանգամայն ճիշտ էՕձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիսթե չէ մենք 
անսահմանորեն կբազմանայինքԻսկ եթե մենք այդքան բազմանանքապա նեղվածք 
կլիներ լճակումմեր աշխարհումԱհա թե ինչու են սողում օձերըորպեսզի ուտեն մեզ՝ 
գորտերիսՊետք է ելնել այն բանիցոր կերված գորտը զոհ է՝ մեծամասնության 
երջանկության համար մատուցվածԴու լիովին ճիշտ եսՕձերն էլ գոյություն ունեն մեզ 
համարգորտերիսԱմեն բան աշխարհումամենայն ինչ առանց բացառության
գոյություն ունի մեզ համար՝ գորտերիսԹող սուրբ լինի անունը քոՏեր:Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Հարցեր
1. Պատմվածքը այն մարդկանց մասին էովքեր.
գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
տարված բնության գեղեցկությամբչեն նկատում վտանգը
եսակենտրոն են և մտածում ենոր աշխարհն իրենց շուրջ է պտտվում
վստահում են Տիրոջը և համարում ենոր ամեն ինչ Աստծու կամքով է:
Ընտրությունը հիմնավորե՛ք:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջՊատասխանը հիմնավորե՛ք:


Տնային աշխատանք
Կարդա՛ 
Հարուկի Մուրակամի ,,Լռություն,,
Պատմվածքից դուրս գրեք ձեզ անծանոթ բառերը և բացատրեք բառարանի օգնությամբ:
Դուրս գրեք հատվածներորոնք դուք առանձնացրել եքՀիմնավորեք ձեր ընտրությունը:
Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գլխավոր գաղափարը /հեղինակի ասելիքը/: Հիմնավորեք պատասխանը:

Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետՊատասխանը հիմնավորեք:

Комментариев нет:

Отправить комментарий