воскресенье, 6 октября 2013 г.

Կյանքից թանկ բանը

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:


Մեռնող աղավնին խորհում է ինքնին.
-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.
Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:
-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով` ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:
-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի
Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին
Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:
Հարցեր
Գրի՛ր տրված բառերի բացատրությունը
Բոսոր, պարիկը, դալկահար, սրտաբեկ, լուսեղեն:
Քո կարծիքով որն է կյանքից թանկ բանը:
Հարցերին պատասխանիր կարծիքների բաժնում:

5 комментариев:

  1. 1)բոսոր-խիտ, պարիկը-չգիտեմ, դալկահար-չգիտեմ, սրտաբեկ-կոտրված, լուսեղեն-լուսավոր:
    2)Կյանքից թանկ բան չկա:

    Աննա Ղազարյան Գեղարվեստի կրտսեր դպրոց 5-րդ դասարան

    ОтветитьУдалить
  2. 1)Բոսոր-կարմիր, պարիկը-հավերժահարս, փերրի, դալկահար-գունաթափ, գունատ, սրտաբեկ-հուսահատ, լուսեղեն-լուսավոր:
    2) Իմ համար ամենակարևորը ընտանիք ունենալն է:

    ОтветитьУдалить
  3. Արեն
    1.բոսոր-կարմիր,պարիկ-ալիք,դալկահար-գունատ,սրտաբեկ-կոտրված սրտով.,լուսեղեն-լուսավոր
    2.Ինձ համար կյանքից թանկ է տեսողությունը

    ОтветитьУдалить
  4. 1. բոսոր - կարմիր, կրակի գույն, պարիկ - փերի, դալկահար - գունատ, սփրթնած, սրտաբեկ - սրտաճմլիկ, կոտրված սրտով, լուսեղեն - լուսավոր, պայծառ
    2. Ինձ համար կյանքից թանկ բանը, դա ազատությունն ու երջանկությունն է:
    Ասատրյան Հարություն, 5-րդ դասարան

    ОтветитьУдалить
  5. Բոսոր ալ կարմիր, պարիկը ջրի ոգի, դալկահար գունատ, սրտաբեկ սիրտը կոտրած տխուր
    , լուսեղեն լուսավոր։
    Կյանքից թանկ բանը իմ համար աշխարհի խաղաղությունն է։
    Աննա Հովհաննիսյան

    ОтветитьУдалить