Մի մարդ, իր հարազատին թողած, ուրիշի հետ է ախպերանում: Յոթ տարի եղբոր դուռը չի բացում, բարև-բարի լույս չի տալիս. օր ու գիշեր ախպեերացուի հետ կերուխումի մեջ է:
Մի օր էս մարդը մտածում, ասում է. ,,Արի մի էս ախպերացուիս փորձենք. տեսնենք՝ ախպե՞ր է, թե՞ չէ,,: Գիշերը մի ոչխար է մորթում, դնում պարկիեջ, հացն ու գինին էլ հետը վերցնում, պարկը շալակում է, գնում: Գնում է, ախպերացուի դուռը թակում, թե՝,,Ախպեր, ախպեր, վե՛ր կաց, դուռը բաց արա. գործ կա,,: Ախպերացուն ելնում, դուռը բացում է, թե.
-Էս կեսգիշերինի՞նչ ես լսել այ մարդ:
Ախպերացուն հետ է քաշվում ու դուռը երեսին փակում: Ոնց որ կայծակն էդ մարդուն խփի. խեղճը մնում է դուռը կանգնած: Հենց էդպես՝ պարկը շալակին, երեսը թեքում է դեպի հարազատի տուն:
Գնում է, դուռը թակում, ասում է. ,,Ախպեր, մի շատ կարևոր գործ կա, վե՛ր կաց, դուռը բաց արա,,:
Ախպերը քնած տեղից վեր է թռչում, դուռն իսկույն բացում.
-Խեր լինի, ախպեր, ի՞նչ է եղել:
-Ախպեր ջան,- ասում է,-բա չես ասի, ռեսին սպանեցի. քանի դեռ գիշեր է, արի՛ հորենք, թե չէ լույսը բացվեց՝ վայն եկել է ինձ տարել:
Եղբայրը դրա շալակից պարկը վերցնում, իրեն էլ ներս է քաշում ու դուռը փակում: Հատակի սալը հանում է, պարկն էդտեղ հորում, սալն էլի դնում է վրան:
Ուրիշ ախպեր գտած, հարազատի հետ յոթ տարի չխոսած մարդը փաթաթվում է եղբորը, լաց լինում:
-Ների՛ր, ախպեր ջան, ես շատ եմ սխալվել,-ասում է,- յոթ տարի քեզ թողած՝ գնացել, ուրիշի հետ եմ ախպերություն արել:
Ասում է ու լաց լինում:
-Ես մարդ չեմ սպանել,-ասում է,- պարկի միջինը ոչխար է, մեկ էլ հաց ու գինի: Արի՛, ախպեր ջան, արի հանենք ու քեֆ անենք. մենք Աստծով ենք ախպեր, ուրիշը մեզ ախպեր չի դառնա:
Հայկական ժողովրդական հեքիաթ
Հարցեր
Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը
Կերուխում, ռես, ճոպան, շարական:
Քո կարծիքով պատմությունն ինչո՞ւ է վերնագրված,,Արյունը ջուր չի դառնա,,:
Նոր վերնագիր հորինիր:
Բնութագրիր հարազատ եղբորը և ախպերացուին:
Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалить1. Կերուխում- խնջույք
ОтветитьУдалитьռես- տանուտեր
ճոպան-պարան
շարական-եկեղեցական երգեր
2. Որովհետև հարազատը հարազատին երբեք տխրության մեջ չի թողնի:
3. Եղբայրները
4. Հարազատ եղբայրը բարի էր և կամեցող: Իսկ ածպերացուն միայն կերուխումի ժամանակ էր հիշում, որ եղբայր ունի:
Մանե Մանուկյան 4-1 դաս.
Կերուխում-ուտել խմել, քեֆ անել
ОтветитьУдалитьՌես-տուն ու տեղ
Ճոպան-պարան
Շարական-հոքևոր երգ
Արյունակից մարդիկ իրար հետ թշնամի չեն կարող լինել:
Հարազատները:
Ախպերացուն կեղծ ընկեր էր և կեղծ եղբայր իսկ հարազատ եղբայրը օգնության հասավ նրան:
Վերևում նշված աշխատանքը Բաբայան Մոնիկայինն է 4-1դասարան:
ОтветитьУдалить1.Կերուխում-ուտել խմել
ОтветитьУдалитьռես-տանուտեղ
ճոպան-պարան
շարական-հոգևոր երգ
2.Այրունը ջուր չի դառնա,որովհետև երբեք ոչ ոք չի կարող մտածել քո մասին այնպես ինչպես հարազատը:
3.ՈՒս ուսի որ տանք սարեր շուռ կտանք:
4.Ախպերացուն նենգ և էգոիստ մի անձնավորություն է, իսկ հարազատ եղբայրը շատ բարի,որոհետև յոթ տարի հետո չվարվեց այնպես,որ կարծես թե խռով են եղել:
Վահագն Հակոբյան 4-1դասարան
Удалить1. Կերուխում- խնջույք, քեֆ
ОтветитьУдалитьռես- տանուտեր
ճոպան-պարան
շարական-եկեղեցական երգեր
2. Որովհետև եղբայրը եղբորը երբեք տխրության մեջ չի թողնի:
3. Եղբայրները արյունով է եղբայր:
4. Հարազատ եղբայրը բարի էր և կամեցող,սիրում էր իր եղբորը, իսկ ախպերացուն միայն կերուխումի ժամանակ էր հիշում, որ եղբայր ունի:
Արմեն Մանուկյան 4-1 դասարան: