воскресенье, 6 октября 2013 г.

Թագավորն ու հողագործը

Գարնանային արևոտ մի օր, երբ թագավորն իր շքախմբովորսի էր գնում, տեսավ, որ զառամյալ մի ծերունի ընկուզենի է տնկում առվի ափին:  Նրա կնճռապատ ճակատը ողոված էր քրտինքի կաթիլներով, որոնք գոհարների պես շողում էին արևի տակ:
  Թագավորը սանձահարեց իր նժույգը, ողջունեց ծերունուն ու ասաց.
-Բարի՛ հայրիկ, ի՞նչն է քեզ ղտիպում այդպես չարչարվել ու քրտինք թափել: Չ՞է որ ընկուզենին շատ ուշ է պտուղներ տալիս, և դու դժվար թե նրա պտուղները վայելես:

-Տե՛ր արքա,-ասաց ծերունին,-եթե քո թագավոր հայրը քեզ ժառանգություն չթողներ իր գահը՝ ոսկով ու ակնեղենով, դու ինչպես կարող էիր մի ամբողջ երկիր կառավարել: Հայրենի ծառն ու այգին էլ հողագործի գանձերն են: Մեր պապերը ծառեր են տնկել, որոնց պտուղը մենք վայեում ենք, մենք էլ նույնը պիտի անենք մեր զավակների ու թողների համար:
-Կեցցե՛ս, իմաստո՛ւն ծերուկ,-ասաց թագավորը և դառնալով վեզիրին՝ հրամայեց, որգեղջուկին տասը ոսկի պարգևի:
  Ծերունին ոսկիները վերցրեց, շնորհակալություն հայտնեց թագավորին և ապա դառնալով դեպի նոր տնկած ծառը՝ մրմնջաց.
-Գոհ եմ քեզնից, իմ փոքրի՛կ ընկուզենի, թող քո պտուղն անսպառ լինի, կյանքդ՝ երկար:
-Ինձ օրհնելու փոխարեն ծառի՞ն ես օրհնում, ծերո՛ւկ,-ասաց թագավորը:
-Ախր սա ինձ բարիք տվեց ոչ թե հինգ կամ տասը տարի հետո, այլ հենց հիմա,-պատասխանեց ծերունին:
Հեղինակ՝ Սողոմոն Մկրտչյան
Հարցեր
1.Բառարանի օգնությամբ բացատրի'ր հետևյալ բառերը:
Շքախումբ, զառամյալ, կնճռապատ, գոհար, ակնեղեն, օրհնել, պարգևել:
2.Քո կարծիքով որն է այս պատմության ասելիքը, ինչ է սովորեցնում այս պատմությունը:
3.Ակնեղեն բառը բաղկացած է ակ/ն/ արմատից և -եղեն ածանցից: Գրի՛ր նոր բառեր -եղեն ածանցով:
4.Աշխատանքի վերաբերյալ առած-ասացվածքներ գրի՛ր:
5.Փորձիր պատմության համար շարունակություն հրինել:
Հարցերի պատասխանը գրի՛ր կարծիքների բաժնում:


22 комментария:

  1. Արման Ադիբեկյան 4-1 դասարան
    1.Շքախումբ-բարձրաստիճան մարդկանց ուղեկցող խումբ,զառամյալ-ծեր,կնճռապատ-կնճիռներով պատված,գոհար-թանգակին,ակնեղեն-զարդ,օրհնել-բարեմաղթել,պարգևել-շնորհել:
    2.Այս պատմության ասելիքն այն է,որ պետք չէ ծառերը վնասել այլ պետք է խնամել:
    3.Ամանեղեն,խմորեղեն,բանջարեղեն,մրգեղեն,կոշկեղեն:
    5.Հետո թագավորը թագավորություն վերադառնալուց տեսավ,որ մի երեխա ծառ է տնկում ու հարցրեց երեխային: Այդ ինչ ծառ ես տնկում, իսկ երեխան պատասխանեց,որ տանձենի է:Թագավորը շատ ուրախացավ, որ այդպիսի փոքր երեխա ծառ է տնկում:

    ОтветитьУдалить
  2. Բաբայան Մոնիկա 4-1դասարան
    1. Շքախումբ-Բարձրաստիճան մարդկանց ուղեկցող պաշտոնական մարդկանց խումբ:
    Զառամյալ-ծեր:
    Կնճռապատ-կնճիռներով պատված:
    Գոհար-թանկագին քար:
    Ակնեղեն-1. Թանկագին քարեր և նրան ցից պատրաստված զարդեր: 2. Թանկագին քարերից պատրաստված:
    Օրհնել-Աղոթքով մեկին բարեմաղթություններ ցանկանալ, բարեմաղթել:
    Պարգևել-նվիրել:
    2. Իմ կարծիքով այս պատմւթյունը սեփական քրտինքով աշխատանքի և դրա տված արդյունքների մասին է:
    3. Ոսկեղեն, բանջարեղեն, խմորեղեն, սպիտակեղեն, սպասքեղեն:
    4. Ով աշխատի, նա կուտի:
    Աշխատանքը սև է, հացը`սպիտակ:
    Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ:
    Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
    5. Հետո ծերունին գնաց տուն և բոլորին ասաց.
    -Թագավորը ինձ ոսկի է տվել. կարող ենք շատ ծառեր տնկել:
    Այսքանից հետո բոլոր-բոլորը ծառ էին տնկում և վայելում իրենց բարիքները:









    ОтветитьУдалить
  3. Լիա Աղաջանան4-1դասարան
    1Շքախումբ-մարդկանց ուղեկցող խումբ
    Զառամյալ-ծեր
    կնճռապատ-կնճիռներով պատված
    Գոհար- թանկագին
    Ակնեղեն-զարդ
    Օրհնել-բարին մաղթել
    Պարգևել-շնորհել
    2Այս պատմության ասելիքն այն է; որ ծառերը պետք է միշտ խնամել/այլ ոչ թե վնասել;
    3Շորեղեն;երշիկեղեն;սպասքեղեն ;հրուշակեղեն ;
    4Ով աշխատի նա կուտի;Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն ; Ես աղա; դու աղա բա մեր աղուն ով աղա
    5Հաջորդ օրը ծերունին գնաց այդ գումարով տարբեր տեսակի տնկիներ գնեց;Բերեց ու այգում տնկեց; Անցան տարիներ ծերունին այլևս չկար ;բայց իր տնկած ծառերը մեծացել ու բերք էին տվել;

    ОтветитьУдалить
  4. 1.Շքախումբ-պաշպանյալներ,զառամյալ-ծեր, կնճռապատ-թառամած, գոհար-վոսկի, ակնեղեն-վոսկեղեն, օրհնել-ասծու պարքև ստանալ, պարգևել-տալ:

    2.Այս պատմության իմաստն այն է, որ պետք չէ ծառերը կոտռատել, պչացնել, տերևները պոկել այլ պետքե խնամել,ջրել և աճեցնել:

    3.Կոշկեղեն, ամանեղեն, շորեղեն, ընդեղեն, բանջարեղեն, չրեղեն, մրգեղեն, ակնեղեն, սպիտակեղեն, խմորեղեն:

    4. Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան:
    Ահը շատ, քան թե մահը:
    Աշխատանքը փոխ հաց է,ոնց անես ընենցել կուտես:

    5.Ծերունին գնաց այդ ոսկուց լիքը լիքը այգիներ գնեց և դարձավ ծաղիկների
    թագավորը:


    Ներսիսյան Էլեն 4-2 դասարան

    ОтветитьУдалить
  5. 1. Շքախումբ-Բարձրաստիճան անձի ուղեկցող խումբ
    Զառամյալ-ծեր
    Կնճռապատ-կնճիռներ ունեցող
    Գոհար-թանկագին
    Ակնեղեն-թանկագին քարերից պատրաստված զարդեր
    Օրհնել-աղոթքով նվիրագործել
    Պարգևել-նվիրել
    2. Որ, պետք չէ ծառերը վնացել:
    3. Ամանեղեն, բանջարեղեն,մրգեղեն, շորեղեն:
    4. Ով աշխատի նա կուտի:
    5. Հետո հողագործը մի քանի օր հետո ոսկի ու արծաթ ստացավ ու շատ ուրախացավ:

    ОтветитьУдалить
  6. 1. Շքախումբ-Բարձրաստիճան անձի ուղեկցող խումբ
    Զառամյալ-ծեր
    Կնճռապատ-կնճիռներ ունեցող
    Գոհար-թանկագին
    Ակնեղեն-թանկագին քարերից պատրաստված զարդեր
    Օրհնել-աղոթքով նվիրագործել
    Պարգևել-նվիրել
    2. Որ, պետք չէ ծառերը վնացել:
    3. Ամանեղեն, բանջարեղեն,մրգեղեն, շորեղեն:
    4. Ով աշխատի նա կուտի:
    5. Հետո հողագործը մի քանի օր հետո ոսկի ու արծաթ ստացավ ու շատ ուրախացավ:


    Աննա Իսախանյան 4-2 դասարան

    ОтветитьУдалить
  7. 1. Շքախումբ - Բարձրաստիճան անձանց և պետության ղեկավարներին, բարձրաստիճան զինվորականներին ևն ուղեկցո ղ զինվորական ջոկատ:
    Զառամյալ - Հին, հնամենի
    Կնճռապատ - կնճիռներ գոյանալ
    Գոհար - Թանկագին՝ ազնիվ քար:
    Ակնեղեն- Թանկագին քարեր և նրան ցից պատրաստված զարդեր
    Օրհնել- Աղոթքով մեկին բարեմաղթությններ ցանկանալ, բարեմաղթել
    Պարգևել- պարգև տալ մեկին, շնորհել
    2. երբ ինչ –որ բան տալիս ես, չպետք է սպասել շնորհակալությանը
    3. խմորեղեն, ոսկեղան, քաղցրեղեն, բանջարեղեն:
    4. Լավություն արա, գցիր ջուրը:
    5. Թագավորը հրամյում է, որ բոլորը գոն է մի անգամ իրար օգնեն:
    Լիլիթ Գրիգորյան, 4-2 դասարան

    ОтветитьУдалить
  8. 1.Շքախումբ-մարդկանց ուղոկցող խումբ,զառամյալ-ծերացած,պառաված,կնճռապատ-կնճիռներով պատված,գոհար-թանկարժեք քար,ակնեղեն-թանկարժեք քարեր,օրհնել-բարին մաղթել,պարգևել-նվիրել,ընծայել:
    2.Այս պատմությունից սովորում ենք,որ պետք է համբերատար լինել և սիրել աշխատանք:
    3.Ոսկեղեն,թխվածքեղեն,նպարեղեն,սպիտակեղեն,ջրեղեն:
    4.Ով աշխատի,նա կուտի,ճտերն աշնանն են հաշվում,աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
    5.Տարիներ անց,երբ թագավորը նորից անցնում է այդ վայրերով,տեսնում է մի չքնաղ ընկուզենու այգի:Նա հիացած ժպտում է:
    Գևորգյան Աստղիկ 4-2 դասարան:

    ОтветитьУдалить
  9. 1.Շքախուբ-բարձրաստիճան մարդկանց ուղեկցող պաշտոնական մարդկանց խումբ
    Զառամյալ-ծեր
    Կնճռապատ-կնճիռներով պատված
    գոհար-թանկագին քար
    ակնեղեն-թանկագին քարերից պատրաստված
    օրհնել-բարեմաղթել,լավ խոսք ասել
    պարգևել-նվիրել
    2.Այս պատմությունը սովորեցնում է ,որ պետք է աշխատասեր լինել և միշտ խնամել ծառերը:
    3.Բանջարեղեն,քաղցրեղեն,մրգեղեն,մսեղեն,ջրեղեն,ոսկեղեն,արծաթեղեն:
    4.Ով աշխատի նա կուտի:
    Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
    Աշխատողի տունն աղքատություն չի մտնի:
    5.Ծերուկը շատ է ուրախանում,երբ տեսնում է ոսկին:Նա վերցնում է ոսկին և գնում է և իր կնոջը ասում է.
    -Տես թե քագավորը ինչքան ոսկի նվիրեց իմ աշխատանքի համար:Կինն էլ ասում է.
    -Արի մեր ծառերը շատացնենք,որ բերքն էլ շատանա:Նրանք այդպես էլ անում են,ու այդ ոսկով շատ ծառեր են գնում :
    Մանե Մանուկյան 4-1 դաս.

    ОтветитьУдалить
  10. 1 Շքախումբը նշանակում է -բարձրաստիճան մարդկանց խումբ: Զառամյալ նշանակում է ծեր:Կնճռապատ նշանակում է կնճռոտ:Գոհար նշանակում է թանկառժեք քար: Ակնեղեն նշանակում է զարթեղեն:Օրհնել նշանակում է -բարին մաղթել: պարգևել նշանակում է շնորհել:

    2Այս պատմությունը ինձ սովորեցրեց աշխատասիրություն:

    3հրեղեն,ամանեղեն,մսեղեն,բանջարեղեն,ոսկեղեն,սպիտակեղեն:

    4Ով աշխատի նա կուտի: Աշխատողին մին ասա,չաշխատողին հազար ու մին:

    5Ծերունին ուրախացավ որ թագավորը իրեն նվիրեց վոսկեդրամներ և հաջորդ օրը գնեց շատ ընկուզենիներ

    ОтветитьУдалить
  11. .Մարկ Հովսեպյան 4/2 դասարան
    1Շքախումբ-Բարձրաստիճան անձի ուղեկցող խումբ
    Զառամյալ-ծեր
    Կնճռապատ-կնճիռներ ունեցող
    Գոհար-թանկագին
    Ակնեղեն-թանկագին քարերից պատրաստված զարդեր
    Օրհնել-աղոթքով նվիրագործել
    Պարգևել-նվիրել
    2 Այս պատմությունը սովորեցնում է, որ պետք է նաև մտածել ժառանգների մասին:
    3 Ամանեղեն, հագուստեղեն
    4 Աշխատանքը գեզեցկացնում է մարդուն: Ով աշխատի նա կուտի:
    5 Անցան տաիներ, ծերունին չկար, բայց իր ժառանգները վայելում էին ծառի պտուղները և օրհնում մարդուն:

    ОтветитьУдалить
  12. 1.
    Շքախումբ-պետական ծառայողներ, զառամյալ-շատ ծեր, մեծահասակ, կնճռապատ- թոռոմած, գոհար-թանկառժեք քար, ակնեղեն-թանկարժեք զարդեր, օրհնել-աղոթքով բարին ցանկանալ, պարգևել-շնորհել:

    2.
    Չպետք է մտածել միաին քո մասին

    3.
    Մրգեղեն, քաղցրեղեն, բանջարեղեն, կոշկեղեն, շորեղեն:

    4.
    Պետք է շատ աշխատել որպիսզի շատ բաների հասնես կյանքում:

    5.
    Թագաորը իջնում է իր ձիուց և մի ծառ էլ ինքն է տնկում

    Ազատ Կարապետյան 4-2 դասարան

    ОтветитьУдалить
  13. 1. Շքախումբ- մարդուն ուղեկցող խումբ, զառամյալ-ծեր,կնճռապատ-կնճիռներով պատված, գոհար-թանկագին, ակնեղեն-թանկագին քարեր, օրհնել-բարեմաղթել, պարգևել-շնորհել,նվիրել։
    2. Այս պատմության իմաստն այն է, որ պետք է բարի ժառանգություն թողնել նրանց համար ովքեր գալու են մեզանից հետո։ Այս պատմությունը սովորեցնում է,որ պետք չէ էգոիստ լինել և պետք է մտածել նաև եկող սերունդների մասին։
    3. Ամանեղեն,ակնեղեն,ոսկեղեն,շորեղեն,սպիտակեղեն,կոշկեղեն։
    4. Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Ով աշխատի նա կուտի։
    5. Թագավորը շարունակեց իր ճանապարհը մտքում մտորելով․ -Իրավ,որ ճիշտ է ասված,ով ինչ ցանի այն կհնձի։Այս ծերունին իր ցանած բարին հնձեց։

    ОтветитьУдалить
  14. Հայկ Ավետիսյան 4-1 Դասարան
    1. Շքախումբ- բարձրաստիճան մարդկանց ուղեկցող խումբ
    Զառամյալ- ծեր
    Կնճռապատ- կնճիռներով պատված
    Գոհար- թանկագին
    Ակնեղեն- զարդեղեն
    Օրհնել- բարեմաղթություններ ցանկանալ, բարեմաղթել
    Պրգևել- շնորհել, նվիրել:
    2. Այս պատմության ասելիքը այն է, որ միշտ պետք է ծառերը խնամել, որպեսզի տեսնենք նրա բարիքները:
    3.Ոսկեղեն, բանջարեղեն, մրգեղեն,հրուշակեղեն, խմորեղեն, զարդեղեն.
    4. Աշխատանքը փոխ հաց է, ոնց անես ընենց էլ կուտես.
    Աշխատանքը լեռներ կհավասարեցնի.
    Աշխատողը անոթի չի մնա.
    5.Ծերունին տասը ոսկիներով գնեց տնկիներ և տնկեց: Շատ տարիներ անցավ և այդ ընկուզենու այգին դարձավ գյուղի ամենա մեծ այգին: Իր ժառանգները վայելում էին բարիքները և օրհնում իրենց պապիկին:

    ОтветитьУдалить
  15. Վահագն հակոբյան 4-1դասարան
    1.Շքախումբ-մեծ խումբ
    զառամյալ-շատ ծեր,ալեհեր
    կնճռապատ-դեմք կնճիռով պատված
    գոհար-թանկարժեք քար
    ակնեղեն-թանկարժեք քարերի հավաքածու
    օրինել-բարի խոսքեր ասել
    պարգևել-նվիրել
    2.Այս պատմության ասելիքն այն է, որ չի կարելի ոջնջացնել բնության տված բարիքները այլ կարելի է խնամել այն:
    3.Մրգեղեն, բանջարեղեն, ջրեղեն, քաղցրեղեն:
    4.Ախն է կերել մատաղը:
    5.Ծերունին ուրախացավ, որ կարող է այդ գումարով էլի ծառեր տնկել և օգտակար լինել բնուցյանը:Նա տնկեց մրգատու գրեթե բոլոր ծառատեսակներից և այգին լցրեց մրգատու ծառերով:

    ОтветитьУдалить
  16. Վիրաբ Հարությունյան 4-2դասարան
    1.շքախումբ-թափոր,շքագունդ
    զառամյալ-ալևոր,ծեր, ծերունի, պառավ
    կնճռապատ-կնճռոտ
    գոհար-ալմաստ, ադամանդ, ակն
    ակնեղեն-գոհարեղեն, մարգարտեղեն
    օրհնել-փառաբանել, փառավորել,գովել
    պարգևել-շնորհել, նվիրել,ընծայել
    2.Բարությամբ գործելը բերում է իր բարի պտուղները:
    3.ձավարեղեն, բրդեղեն, կաթնեղեն, խմորեղեն, զակուսկեղեն, չրեղեն, ջրեղեն,նպարեղեն...
    4.Ով ալարի, ոչ դալարի:
    Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
    5.Թագավորը գոհանում է ծերունու պատասխանից: Նրան տանում է իր հետ պալատ և կարգում խորհրդական:

    ОтветитьУдалить
  17. 1.Շքախումբ-մարդկանց մի խումբ
    զառամյալ-ծեր
    կնճռապատ-կնճիռներով պատված
    գոհար-անգին քար
    ակնեղեն-զարդեղեն
    օրհնել-բարին մաղթել
    պարգևել-նվիրել
    2.
    Իմ կարծիքով այս պատմության ասելիքն այն է,որ ամեն մարդ պետք է սիրի իր աշխատանքը:
    3.
    ջրեղեն,մրգեղեն,ձկնեղեն,խմորեղեն:
    4.
    Ով աշխատի նա կուտի:
    Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
    5.
    Թագավորը լսեց ծերուկի պատասխանը և դա թագավորի համար մեծ դաս եղավ:Եվ այդ օրվանից թագավորը շատ բաներ անում էր շատ անգամ ավելի ճիշտ:
    Արտյոմ Սարգսյան 4-1

    ОтветитьУдалить
  18. Շքախումբ-մարդկանց մեծ խումբ,զառամյալ-շատ ծեր, կնճռապատ-շատ կնճիռներ ունեցող,գոհար-թանկարժեք քար,ակնեղեն-թանկարժեք քարեր,օրհնել-բարի մաղթանք տալ,պարգեվել-նվիրել,ընծայել

    Որ պետք է միշտ բարի գործեր անել:

    Խմորեղեն,բամբակեղեն,փայտեղեն,մրգեղեն,բանջարեղեն:

    Աշխարհքը ծով ա,մենք ծարավ ենք:
    Աշխարհքս առ ու տուր ա:

    Հողագործը թագավորին բացատրում է իր սխալը, ու թագավորը իր թագը տալիս է հողագործին:

    Հարությունյան Տիգրան

    4-2 դասարան

    ОтветитьУдалить
  19. Բադալյան Նարեկ

    ОтветитьУдалить
  20. 1. Շքախումբ-ուեկցող խումբ
    զառամյալ-զառամած, թոռոմած, ծեր
    կնճռապատ-կնճիռներով պատված
    գոհար-թանկարժեք քար
    ակնեղեն-թանկագին քարեր
    օրհնել-բարեմաղթել
    պարգևել-պարգևատրել, նվիրել:

    2.Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ պետք է բարի գործեր կատարել և մտածել քեզանից հետո եկող սերունդների մասին:

    3.Խմորեղեն, կոշկեղեն, բանջարեղեն, նպարեղեն, կոնֆետեղեն, մրգեղեն:

    4.Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն: Ով աշխատի նա կուտի: Աշխարհն աշխատողինն է: Աշխատանքը սև է, հացը`սպիտակ:

    5.Երբ թագավորի և ծերունու խոսակցությունը վերջացավ, թագավորը իր վեզիրին հրամայեց, որ նա 150 լիտր ջուր բերի: Վեզիրը վերցրեց մի քանի հմուտ զինվորների և գնաց ջրի ետևից: Հետո մի զինվոր եկավ և թագավորին ասաց, որ այդքան շատ ջուր չունեն՝ մնացել է ընդամենը 90 լիտր: Թագավորը հրամայում է, որ 90 լիտր բերեն: Վեզիրը զինվորների հետ բերում է ջուրը: Թագավորը մի քանի զինվոր է տրամադրում ծերունուն, որպեսզի օգնեն և ջուրը տանեն ծերունու տուն, որ նա ամեն օր կարողանա ջրել այդ ծառը:

    Արամ Բարսեղյան 4-1 դասարան

    ОтветитьУдалить
  21. Նարեկ Բադալյան7 октября 2013 г. в 12:44

    1.
    շքախումբ - ծառաների, ուղկցողների խումբ
    զառամյալ- ծեր մարդ
    կնճռապատ- շատ կնճիռներ ունեցող
    գոհար- մարդու անուն և քարի անուն
    ակնեղեն- թանկարժեք քարերի հավաքածու
    օրհնել- բարի, հմայիչ խոսքեր ասել, շնորհակալություն հայտնել
    պարգևել- տալ, նվիրել

    2.
    Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ եթե ազնվորեն աշխատես, քեզ կվարձատրեն:

    3.
    ձկնեղեն, ոսկեղեն, օձեղեն, մրգեղեն, բանջարեղեն, արծաթեղեն, հողեղեն, կտորեղեն, կոշկեղեն,

    4.
    Ով աշխատի, նա կուտի:
    Աշխատանքը գայլ չի, անտառ չի փախչի:
    Այսօրվա գործդ վաղվան մի թող:
    Գործանողին օգուտ կգա, գործ չանող օգուտ չի գա: (սա ես հորինեցի)

    5.
    Թագավորը գնաց տուն և տեսավ լի՜քը ընկույզ: Երբ այդ ընկույզը վերջանում է, թագավորը նորից է գնում հավաքելու: Ճանապարհին տեսնում է ծերուկին: Ասում է.
    -Գիտես, երբ ես գնացի տուն, տեսա լի՜քը ընկույզ: Զարմացա, որ այդքան շուտ պըրծավ: Հիմա նորից գնում եմ ընկույզ տանեմ, որ ձմռան համար մուրբա սարքեմ:
    -Ես էլ ուզում էի կոմպոտ սարքել, բայց փակելու բան չունեմ: Ման եմ գալիս, տեսնեմ ինչ կա չկա, մի քիչ հավաքեմ, տանեմ տուն:
    -ԴԵ լավ դու գնա քո գործին, ես՝ իմ գործին:

    ОтветитьУдалить