,,Նոթբուքին ինձ դասընկեր,, ծրագրով աշխատում էինք դեռ անցալ տարի: Ծրագիրը ավելի է հեշտացնում ուսումնական գործընթացը:
Առաջին հերթին նոթբուքը և նեթբուքը հնարավորություն է տալիս ներբեռնել էլեկտրոնային գրքերը և դպրոց չգալ ծանր պայուսակով:
Նեթբուքի մեջ սովորողն ունի իր անձնական թղթապանակը, որի մեջ հավաքում է տվյալ առարկայի /մայրենի/ նյութերը՝ էլ. գիրքը, տարվա ընթացքում պատրաստված ֆիլմերը, պրեզենտացիաները, նկարները:
Ծրագրով աշխատելիս զուգակցում ենք նոթբուքի օգտագործումը և բլոգի սպասարկումը՝ և՛ ուսուցիչը, և՛ սովորողն ակտիվորեն օգտագործում են բլոգը:
Ուսուցիչը ընտրում է գրական որևէ ստեղծագործություն, տեղադրում բլոգում, կազմում հարցեր: Սովորողները կարդում են և պատասխանում տեքստի վերջում եղած հարցերին: Տեքստի քննարկումը կատարում ենք դասարանում:
Դասարանում օգտագործում ենք համացանցը: Առաջին հերթին տեքստում եղած դժվար և անհասկանալի բառերի բացատրությունը սովորողները գտնում են էլեկտրոնային բառարաններում:
Համացանցը հարմար է նաև տեղեկություններ գտնելու, որոնողական աշխատանք կատարելու համար:
Դասարանում կատարում ենք նաև ստեղծագործական աշխատանքներ, որը տեղադրում են բլոգում:
Նոթբուքում սովորողն ունի ուսումնական այն ծրագրերը, որոնք օգտագործում է ուսուցման գործընթացում: Դա հնարավորություն է տալիս դասի ժամանակ արագ ֆիլմ հավաքել, նկար նկարել և ներկայացնել: Այս աշխատանքը կարող է նաև խմբային լինել:
Խնդիրներ, որոնք առաջանում են նոթբուքով աշխատելու ժամանակ:
Ա. Նեթբուքերի մարտկոցը նստում է:
Բ. Դասի ժամանակ խաղ են խաղում:
Գ. Հաճախակի բացակայում է Wi-fi -ին:
Դ. Նկատվում է ուշադրության պակաս, սովորողները չեն կենտրոնանում քննարկվող թեմայի վրա:
Դ. Նկատվում է ուշադրության պակաս, սովորողները չեն կենտրոնանում քննարկվող թեմայի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий