среда, 10 сентября 2014 г.

Եռօրյա հայրենագիտական ճամբար Սյունիքում

Մասնակիցներ՝ 5-12-րդ դասարանների սովորողներ:
Անցկացման ժամկետը՝ սեպտեմբերի 19-21:

Նպատակը՝ համագործակցություն հաստատել Սյունիքի Բռնակոթ գյուղի դպրոցի հետ, հայրենագիտական արշավներ կազմակերպել, ուսումնասիրել և հետազոտել տեղանքը, ներկայացնել կրթահամալիրը:

Ուսումնական ճամբարին մասնակցելուց առաջ սովորողը փնտրում, տեղեկություններ է գտնում տվյալ վայրի վերաբերյալ, իսկ ճամփորդության ժամանակ նայում է, համեմատում, լուսանկարում: 
Ավարտից հետո ներկայացնում է ճամփորդության հաշվետվություն՝ ֆիլմ, պատում և այլն: 

Առաջադրանքներ ըստ նախագծի:
1. Զանգակատուն, աշխարհագրական դիրքը, գտնվելու վայրը, ինչո՞վ է հայտնի, պատմության համառոտ ակնարկ:
2. Պարույր Սևակի տուն-թանգարան, ե՞րբ է հիմնադրվել, գյուղի ո՞ր մասում է գտնվում, հարցազրույց արդեն թանգարան այցելած մարդկանց հետ՝ Ինչին է պետք ուշադիր լինել, ի՞նչն է պետք կարևորել թանգարանում:
3. Արենի գյուղ,  աշխարհագրական դիրքը, գտնվելու վայրը, ինչո՞վ է հայտնի, պատմության համառոտ ակնարկ:
4. Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
5. Վայք,  աշխարհագրական դիրքը, գտնվելու վայրը, ինչո՞վ է հայտնի, պատմության համառոտ ակնարկ:
6. Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցի:
7. Ջրվեժ, ի՞նչ  ջրվեժներ կան Հայաստանի տարածքում: Շաքեի Ջրվեժ:
8. Բռնակոթ գյուղ,  աշխարհագրական դիրքը, գտնվելու վայրը, ինչո՞վ է հայտնի, պատմության համառոտ ակնարկ:
9. Ուխտասար, բարձրությունը, գտնվելու վայրը:
10. Ուխտասարի ժայռապատկերներ:
11. Նորավանք:
12. Ճամփորդության քարտեզի պատրաստում, երթուղիների նշում:

Ճամփորդության ընթացքում իրականացվելիք այլ նախագծեր:
  1. Ժայռապատկերների ուսումնասիրություն տեղում:
  2. Ֆոտոպլեներներ:
  3. Բանահավաքչական, ազգագրական աշխատանք:
  4. Սյունիքի բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրություն:
Մասնակից յուրաքանչյուր սովորող ընտրում է տրված առաջադրանքներից մեկը և մինչև ճամփորդության մեկնելը հավաքում, մշակում ունեցած տեղեկությունը, այնուհետև տեղում համեմատում է և ճամփորդությունից հետո վերջնական տեսքի է բերում իր աշխատանքը, ներկայացնում բլոգում: 


Ճամփորդության օրակարգը կարող եք տեսնել այստեղ: 


Комментариев нет:

Отправить комментарий