четверг, 4 сентября 2014 г.

Հայրենագիտություն /2016-2017 ուս. տարի/

Հայրենագիտության ծրագիր , 5-րդ դասարան
Ժամաքանակը՝ շաբաթական՝ 2 ժամ, տարեկան՝ 72 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական նախագծերով:
Սովորողները դպրոց են գալիս անձնական նոթբուք-նեթբուքով:

<<Հայրենագիտությունը>> կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով: Որպես բաղկացուցիչ ներառում է նաև <<Դիցաբանություն>>,  <<Պատմություն>> դասընթացները:

5-րդ դասարանում Հայրենագիտություն առարկայի ուսուցման նպատակն է.
  • Հայրենագիտական արշավների և ճամփորդությունների կազմակերպում
  • Հայրենիքի տարբեր անկյունների, սովորությունների ու ավանդությունների ուսոմնասիրում և հետազոտում
  • Բանահավաքչական աշխատանքների կատարում
  • Հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության ձևավորում, զարգացում
  • Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտությունների զարգացում
  • Մեդիահմտությունների ձեռքբերում, զարգացում
  • Ինքնաարտահայտման կարողության պահպանում և զարգացում
  • Որոնողական աշխատանք կատարելու և արված աշխատանքը համակարգելու հմտության ձևավորում
Ուսումնական գործունեության ձևերը
Ճամփորդություններ, քայլարշավներ
Աշխատանք ուսումնական կայքերի հետ
Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում
Առցանց դասեր և քննարկումներ
Որոնողական, հետազոտական աշխատանքներ
Ֆիլմերի պատրաստում
Հարցազրույցներ ՝ ըստ նախագծի


Գրականություն
Ուսումնական, հայրենագիտական կայքեր

Առարկայի բովանդակությունը
Դիցաբանություն
Հին հայկական աստվածների ուսումնասիրություն, համեմատում հունական, հռոմեկական աստվածների հետ:
Հայկական դիցաբանություն՝ Արամազդ, Աստղիկ, Անահիտ, Վահագն, Միհր, Տիր, Ամանոր և Սպանդարամետ:
Հունական դիցաբանություն՝ Զևս, Աֆրոդիտե, Ապոլլոն, Հերակլես,  Պոսեյդոն, Հադես, Արես :

Ավանդություններ և զրույցներ


Հայկ Դյուցազն
Տորք Անգեղ
Արա Գեղեցիկ և Շամիրամ
Տիգրան և Աժդահակ
Արտաշես և Արտավազդ
Արտաշես և Սաթենիկ

,,Պատմություն,, դասընթացից ուսումասիրում ենք հայտնի հայ թագավորների պատմությունը, /Ընտրում ենք սովորողների հետ/:

,,Հայ եկեղեցու պատմություն,, դասընթաց:

,,Սասնա ծռեր ,, էպոսը

Հայրենագիտական նախագծեր
Իմ գյուղը
Իմ տոհմածառը
Երևանի արձանները
Հայտնի թանգարանները
Երևանի զբոսայգիները

Ճամփորդություններ
Սյունիք /եռօրյա ճամփորդություն/
Բյուրական /սկաուտական ճամբար/
Ծաղկաձոր /երկօրյա ճամբար/
Թալին, Արուճ
Կոշի ամրոց
Չարենցի տուն-թանգարան
Հայաստանի պատմության թանգարան
Կասկադ
Հայրիվանք, Իլիկավանք
Դիլիջան /եռօրյա ճամփորդություն/ 


Տաթևիկ Աբրահամյան



Комментариев нет:

Отправить комментарий