Կար ժամանակ , երբ գրքերը կարդում էին: Բայց ահա ամեն ինչ փոխվել է: Գիրք կարդացողները համարվում են օրենքին չենթարկվող մարդիկ: Եվ որպեսզի չկարդան, այրում են գրքերը: Ինչո՞ւ մեր ժամանակներում գիրք չեն կարդում, դա արգելված չէ:
Կարծում եմ հասկացաք, որ խոսքը Ռեյ Բրեդբերիի հանրահայտ գրքի մասին է: Գլխավոր հերոսը Գայ Մոնթագն է, ով հրկիզող է, այրում է գրքերը: Բայց որոշ ժամանակ անց նա սկսում է կարդալ՝ այրելու փոխարեն:
Ինչո՞ւ են այրում գրքերը, որովհետև նրանք հուզում են մարդուն, իսկ մարդը պետք է ապրի, որպեսզի վայելի կյանքը, չպետք է հուզվի, ամեն ինչ ստեղծված է հարմարության համար: Բայց դա հարմարությո՞ւն է, ո՛չ, մարդկանց նույնիսկ մտածել պետք չէ, ընդհամենը միացնում ես ,,ազգականներին,, և նրանք փոխարինում են ամեն ինչ: Ոչնչի կարիք չկա, ընդամենը անըդհատ լսիր նրանց, իսկ երեկոյան միացրու ականջախեցիները և էլի նույնը: Սա համարվում է հանգիստ և խաղաղ կյանք, առանց անհանգստությունների և առանց հուզումների:
Այսպիսի կյանքով էր ապրում և Գայ Մոնթագը, քանի դեռ չէր հանդիպել փոքրիկ աղջկան, ով սիրում էր զբոսնել, կուլ տալ անձրևի կաթիլներ, խատուտիկ քաղել, զրուցել ընտանիքի հետ մինչև առավոտ: Զրուցել, իսկ Մոնաթանգն ո՞ւմ հետ կարող էր զրուցել և ի՞նչից: Մոնթագը ոչ ոքի չունի, չկա մեկը, ով կարող է նրան ուղղորդել, օգնել: Նա միայնակ է, և երբ փորձեց գիրք կարդալ ուրիշների համար, նրա դեմ դուրս եկան հրկիզողները, սեփական կինը ափսոսաց միայն ,,ազգականներին,, կորցնելու համար, իսկ Գայի տունը հրկիզվեց:
Բազմաշերտ մի գիրք, որ պետք է կարդալ էլի ու էլի, մտածել և ամեն անգամ նոր բան գտնել, ֆանտաստիկա ժանրի լավագույն գործերից...
Այն քիչ գրքերից էր, որ հաճույքով կարդացի և անհամբերությամբ:
Կարևոր տողեր, որ դուրս եմ գրել գրքից:

- Հիանալի աշխատանք է: Երկուշաբթի Միլլեյի գրքերն այրել, չորեքշաբթի՝ Ուիթմենի, ուրբաթ՝ Ֆոլկների: Վառել, մոխրացնել, հետո էլ մոխիրն այրել: Սա է մեր մասնագիտության նշանաբանը:
- Վերջիվերջո մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլևս արժեք չունեն: Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է, մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր...Մարդիկ չունեն իրենց դեմքը:
- Այժմ մարդիկ ժամանակ չունեն իրար համար:
- Եթե այդ կինը հրաժարվեց հեռանալ վառվող տնից, ուրեմն գրքերում ինչ-որ բան կա, որ մենք չենք պատկերացնում:
- Ա՜խ, գրքերն այնպիսի դավաճաններ են, Դուք կարծում եք նրանք կսատարեն Ձեզ, բայց շուռ են գալիս Ձեր դեմ:
- Կրակը հավերժական շարժում է, այն ինչ մարդը մշտապես ձգտել է գտնել, բայց այդպես էլ չի գտել:
- Թույլ տվեք մարդուն մի քանի հանգավոր տող կարդա, և նա իրեն տիեզերքի տիրակալ կկարծի;
- Պապս ասում էր ՝ կարևոր չէ, թե ինչ ես անում, կարևոր է, որ այն ամենը ինչին ձեռք ես զարնում՝ ձևափոխվի, նախկինից տարբեր ձև ստանա, որ նրա մեջ քեզնից մի մասնիկ մնա:
- Ամեն բան իր ժամանակն ունի՝ավերելու ժամանակը և կառուցելու ժամանակը: Լռելու ժամանակը և խոսելու ժամանակը:
04.01.2014
Комментариев нет:
Отправить комментарий