понедельник, 5 января 2015 г.

Ժանտախտը

Քամյուի ,,Ժանտախտը,, ստեղծագործությունը համարվում է բոլոր ժամանակների լավագույն գրքերից մեկը: Չեմ կիսում այդ կարծիքը: Գիրքը բավականին դժվար է կարդալը: Ու իրականում այն չէր , ինչ ես սպասում էի: Հիմա մի փոքր մանրամասնեմ: Քաղաքում մոլեգնում էր ժանտախտը: Ամեն ինչ սկսեց կամաց-կամաց: Սկզբում ամենուր սատկած առնետներ էին, հետո՝ մահացած մարդիկ, հետո էլ քաղաքում կարանտին մտցրեցին: Առաջին հայացքից բնական բան է: Պատկերացրեք ի՞նչ կլինի մի քաղաքում, որտեղ ժանտախտ է տարածված, որտեղ մարդիկ վարակված են և գիտեն, որ վաղը մեռնելու են, փրկություն չկա: Քաղաքը կվերածվի քաոսի, մարդիկ կդադարեն մարդ լինելուց, կհավասրավեն աղբի, կանեն այն, ինչ  արգելված է: Այդպիսին է մարդը, ասա նրան, որ վաղը մեռնելու է և նույն պահին նա կատի քեզ, կատի ամբողջ աշխարհը և կուզենա մահից հետո իր հետ տանել նաև քեզ, գոնե վնասել: Ի զարմանս ինձ , ես այս չտեսա գրքում, ի զարմանս ինձ մարդիկ պահպանաեցինք իրենց մարդկային դեմքը: 
Ոմանք փորձում էին փախչել, ոմանք համակերպվում էին իրավիճակին, որոշները փորձում օգնել: 

Կարևոր տողեր, որ դուրս եմ գրել գրքից:
  • Այո՛,-ասաց Ռամբերը,- բայց ամոթ է բոլորովին մենակ երջանիկ լինելը: Եթե Ռամբերը ուզում է բաժանել մարդկանց դժբախտությունը, երբեք ժամանակ չի ունենա երջանկության համար: Պետք է ընտրել:
  • Ամեն մարդ իր մեջ ժանտախտ ունի, որովհետև ոչ ոք, աշխարհում ոչ ոք չկա, որ դրոնով վարակված չլինի: 
  • Այն ամենը, ինչ մարդ կարող է շահել ժանտախտի և կյանքի խաղից, ճանաչողությունն է և հիշողությունը: 
  • Սակայն  այդ կրկնված ահազանգերից հետո  կարծես յուրաքանչյուրի սիրտը կարծրացել էր և բոլորն անտարբեր քայլում և ապրում էին տրտունջների կողքին:
  • Նա ժամանակը, հատկապես ճաշի ժամանակը, որ նրա համար միակ արժեքավորն էր, հասկանում էր երկու ափսեների միջոցով, որից մեկը լիքն էր լինում, երբ արթնանում էր:Նա ժամանակը գտնում էր ափսեների չափով:
  • Ըստ կրոնի, մարդու կյանքի առաջին կեսը վերելք էր, իսկ մյուս կեսը՝ վայրէջք: Վայրէջքի ժամանակ մարդու օրերը նրան չեն պատկանում, հետևաբար մարդը ոչինչ անել չի կարող և որ միակ արդարացումը ոչինչ չանելն է: 
  • Աստված վստահաբար գոյություն չուներ, հետևաբար քահանաներն անօգուտ կդառնային: 
  • Երբ համաճարակը տարածվի բարոյական սկզբունքները իրենց սահմանը պիտի լայնացնեն:
  • Առանց ստվերից դուրս գալու բժիշկն ասաց, որ եթե հավատա ամենակարող Աստծուն կդադարեր մարդկանց բուժել՝ նրան թողնելով այդ  խնամքը: Բայց աշխարհում ոչ ոք , ոչ իսկ Պանլուն, որ հավատացյալ է, նման Աստծո չի հավատում, քանի որ ոչ ոք ամբողջովին ինքնիրեն բաց չի թողնում: 
  • -Մարդը հավանաբար ամեն ինչի ընդունակ է ,-ասաց Տարրուն: 
 -Ոչ, նա ընդունակ չէ տառապելու կամ երկար ժամանակ երջանիկ լինելու: Հետևաբար նա ընդունակ չէ որևէ բանի, որ արժեքավոր է: 
  • Առնետները փողոցում էին, իսկ մարդիկ մահանում էին իրենց սենյակում: Իսկ թերթերը զբաղվում էին միայն փողոցով:
  • Հիմարությունը միշտ էլ պարտադրում է իրեն:
  • Զարկերակը տատանվում է, և մահը վրա է հասնում աննշան մի շարժումով: Այո, այդ բոլորի վերջում, մենք բոլորս կախվում ենք պարանից:
  • Նիզակը զարկվում է պատին, այդ պահին ժանտախտը ձեր տուն է մտնում, նստում է ձեր սենյակումև սպասում ձեր վերադարձին:
  • Հուսահատ գործողությունների գիշերը լեցուն է հեծեծանքներով:


Комментариев нет:

Отправить комментарий