суббота, 3 января 2015 г.

Փիթեր Փենը և ոչ միայն

Փիթեր Փենը մնաց իմ հիշողության մեջ տարիներ առաջ դիտած մուլտֆիլմից: Մուլտֆիլմ, որն իմ կարծիքով լավագույն էր: Եվ ես երբեք չէի մտածում, որ մուլտֆիլմը նկարահանվել է գրքի հիման վրա: Երբ արդեն չափահաս էի և մնակական գրքեր կարդալու ժամանակը թվում է անցել էր, ես որոշեցի կարդալ այն: Գրքի առաջին մասը՝ ,,Փիթեր Փենը Քեսինգթոնի այգիներում,, ինձ բավականին ձանձրալի թվաց: Գիրքը բազմաշերտ է և այնքան էլ պարզ չէ, հեքիաթ է, բայց ինչպես ցանկացած հեքիաթ իր բարդությունն ունի:

Փենի կախարդական աշխարհը, որտեղ երեխաները չեն ծերանում, խաղում են և խաղում: Միայն երեխաները չեն ապրում, ապրում են և հնդկացիները, փերիները ու նաև՝ ծովահենները: Փիթերը կես մարդ, կես թռչուն է՝ կես այս -կես այն: Բայց չես կարող ասել , թե Փենը խելոք տղա է, շատ պարծենկոտ է, ինքնահավան, նաև բարի:  Այնպես, ինչպես սովորական երեխաները: Հետաքրքիր կեպար է Վենդին, փոքրիկ աղջնակ, ով տիրություն է անում փոքրիկ երեխաներին, և նրանց մայրն է:
Իսկ կապիտան Կեռը Փիթերի թշնամին է: Այստեղ էլ հետաքրքիր պատմություն է Կեռի և Պիտերի արկածների մասին:
Մանկական , հետաքրիր և զվարճալի մի աշխարհ, որտեղ տեղ չունեն մեծերը: Աշխարհ, որը երեխաների համար է:  Սակայն Վենդին երբեք չէր մոռանում մայրիկին, իրենց տունը և որպես հեքիաթ պատմում էր երեխաներին: Դա Երեխաների ամենասիրելի պատմությունն էր, իսկ Պիտերի՝ ամենաատելին:  Ի վերջո, բոլորն էլ մեծանում են, մեծացավ Վենդին, մեծացան և երեխաները, բայց նրանցից ոչ ոք չմոռացավ կախարդական աշխարհը: Իսկ Վենդին նույնիսկ ամաչում էր նայել Փիթերին, որովհետև իր խոստման համաձայն փոքր չէր մնացել, այլ մեծացել էր:
Գրքի որոշ հատվածներ անչափ գրավիչ էին ու զարմանալի, հատկապես, երբ Փիթերը կորցնում է իր ստվերը:
Կարևոր տողեր, որ վերցրել եմ գրքից:

  • Գուցե մենք էլ կարողանայինք թռչել, եթե վստահ լինեինք, որ կարող ենք: 
  • Հենց կասկածեցիր այլևս չես կարող թռչել: Թռչուններն, ի տարբերություն մարդկանց, կարող են թռչել, որովհետև ամբողջ սրտով հավատում են: Հավատալ նշանակում է թևեր ունենալ:
  • Սովորեցրել էր քչով գոհանալ, մշտապես զբաղված լինել և վստահ, որ այն, ինչով զբաղված ես շատ մեծ կարևորություն ունի:
  • Երկրորդ հնարավորություն չի տրվում: Երբ վերջապես հասնում ենք պատուհանին, այն արդեն փակ է լինում՝ երկաթե ճաղերն ընդմիշտ գամված:
  • Եթե անարդար ես վարվում երեխայի հետ , նա միևնույնն է, էլի  կսիրի քեզ, բայց այլևս երբեք նույն տղան չի լինի:
  • Սրտի խորքում տղաները գիտեին, որ առանց մայրիկի շատ լավ էլ կարելի է յոլա գնալ: Այդ մայրիկներին է թվում, որ առանց իրենց չեն կարող: 
04.12.2014

Комментариев нет:

Отправить комментарий