среда, 7 января 2015 г.

Կորցրած երիտասարդության սրճարանը

Կյանքի ուղու կեսին մեզ պատել է մռայլ մելանխոլիան, որը արտահայտվում է կորցրած երիտասարդության սրճարանի  դառը և միաժամանակ տխուր զրույցների մեջ:
Գի Դեբոր
---
Սրճարան մտնող երկու դուռ կար, որոնցից նա միշտ ընտրում էր ամենանեղը: Այդ դուռը կոչվում էր ,, մութ,,: Նա նստում էր սրահի խորքի նույն  սեղանի մոտ: Սկզբում  ոչ ոքի հետ չէր խոսում, բայց հետո ծանոթացավ ,,Կոնդի,, մշտական այցելուների հետ, որոնց մեծամասնությունը  նույն տարիքի էին՝ մոտավորապես 19-ից  25 տարեկան: Երբեմն  նստում էր նրանց սեղանների մոտ, բայց ավելի շատ իր սեղանի մոտ էր:

Գալիս էր տարբեր ժամերի: Դուք կարող էիք նրան տեսնել առավոտ շուտ: Մեկ ուրիշ անգամ նա կգար կեսգիշերին և կնստեր մինչև փակվելը: Ամբողջ շրջանում այդ սրճարանը փակվում էր ամենաուշը, բացառություն էին կազմում ,,Փունջը,, կամ ,,Լա Պերգոլան,, : Այդպիսի տարօրինակ հաճախորդներ ոչ մի տեղ չկար: Հիմա, երբ ժամանակ է անցել, ինձ թվում է, որ միայն նրա ներկայությունը այդ վայրը և նրա բնակիչներին դարձնում էր ոչ սովորական, կարծես շուրջդ  ամեն ինչ ներծծված էր նրա օծանելիքի բույրով:
Պատկերացնենք, որ ձեզ այնտեղ են տարել կապված աչքերով, նստեցրել են սեղանի շուրջ, հանել են կապը և մի  քանի րոպե հետո հարցրել են.
-Փարիզի ո՞ր մասում եք Դուք հիմա գտնվում:
Բավական կլինի նայեք ձեր հարևաններին, լսեք նրանց խոսակցությունները և, միգուցե դու գլխի ընկնեք. ,,Օդեոնից,, ոչ հեռու, որն անձրևային եղանակին ինձ այնքան մռայլ է թվում,,:
Մի անգամ ,,Կոնդում,, հայտնվեց լուսանկարիչ: Նրա մեջ սրճարանի մյուս հաճախորդներից տարբերվող  ոչինչ չկար: Նույն տարիքին էր, անփութորեն հագնված: Պիջակը նրա հագով չէր, բրեզենտից շալվարով, ծանր զինվորական կոշիկներ: Նա լուսանկարեց մշտական այցելուներին: Եվ ինքն էլ շուտով դարձավ այդպիսին, այնպես որ բոլորի համար այդ լուսանկարները դարձան ընտանեկան ալբոմի պես մի բան: Որոշ ժամանակ անց լուսանկարներն ընկան Փարիզին նվիրված ինչ-որ ալբոմ, և յուրաքանչյուրի տակ նշված էր նկարվածի անունը կամ մականունը: Այն կարելի էր տեսնել ամեն տեղ: Ինչպես ասում են կինոգործիչները, նա ամենից լավ էր լույսը ձգում: Նրան միանգամից կնկատեիր: Էջի ներքևի հատվածում, որտեղ գրվում են նշումները, գրված էր Լուկի: ,,Ձախից աջ՝ Զաքարիա, Լուկի, Տարզան, Ժան Միշել, Ֆրեդ և Ալի Շերիֆ,,: ,,Առջևից Լուկի, նրանից հետ՝ Աննետ, Դոն Կարլոս, Միրեյ, Ադամով և դոկտոր Վալա,,:  Նկարի մեջ կանգնած է ուղիղ, այն  դեպքում, երբ մյուսները ընդունել են թուլացած դիրքեր,,:Օրինակ՝ նա, ում կոչում էին Ֆրեդ, գլուխը ,,գրողի տարած կաշվով,, փաթաթված նստարանին դրած քնած է և բացի այդ, երևում է, որ նա չի սափրվել երկար ժամանակ: Անհրաժեշտ է հիշեցնել, որ Լուկի մականունը նա ստացավ ,,Կոնդե,, այցելելուց հետո: Ես այնտեղ էի, երբ նա եկավ կեսգիշերին: Բոլոր այցելուներից մնացել էին մի սեղանի շուրջ նստած Տարզանը, Ֆրեդը, Զաքարիան ու Միրեյը: Եվ Տարզանը գոռաց .
-Նայեք, ահա և Լուկին:
Սկզբում նա ապշեց, բայց հետո ժպտաց: Զաքարիան բարձրացավ տեղից և մրմնջաց չափազանցրած կարևորությամբ:
-Ես կատարում եմ մկրտության արարողություն: Այսուհետ քեզ կանվենեն Լուկի:
Եվ հաշվի առնելով, թե ինչպես է անցնում ժամանակը, իսկ նրանք բոլորը նրան դիմում էին իր անունով, ես տեսա, որ նա թեթևանում է: Այո, թեթևանում է: Իրականում ինչքան շատ եմ ես մտածում այդ մասին, այնքան ավելի եմ հակվում իմ առաջին տպավորությանը. Նա այստեղ՝ ,,Կոնդեում,, ապաստարան էր փնտրում, կարծես փրկվում էր ինչ-որ վտանգից: Այդ միտքն առաջացավ, երբ ես տեսա նրան միայնակ նստած սրահի խորքում, որտեղ ոչ ոք չէր կարող նրան տեսնել: Այո՛, և շրջապատում իր հանդեպ քիչ ուշադրություն էր գրավում: Նա դառնում է լռակյաց, զուսպ և բավարավում էր լսողի դերով: Նաև ես մտածեցի, որ աղմկոտ ընկերությունները՝ ,,պահածոյացված կոկորդները,, նա նախընտրում էր ապահովության համար, հակառակ դեպքում նա չէր նստի Զաքարիայի, Ժան Միշելի, Ֆրեդի, Տարզանի և Հուպայի հետ մի սեղանի շուրջ: Նրանց շրջանում նա միայն դեկոր էր ՝ անանուն հավելում: Լուսանկարների ներքևի նշումներում այդպիսիների մասին հիմնականում գրում են՝ ,,անհայտ,, կամ ուղղակի՝ ,,X,,: Այո, ես սկզբում ոչ մի անգամ չտեսա նրան որևէ մեկի հետ առանձին: Եվ դրանից հետո էլ ոչ մի նման բան չեղավ: Մեր բոլոր մշտական հաճախորդները նրա աչքերի համար անվանում էին Լուկի, դա նրա իսկական անունը չէր:
Ամեն դեպքում, եթե ուշադիր նայես, կարելի է նկատել նրան ուրիշներից առանձնացնող մի քանի առանձնահատկություն: Նա ուշադիր էր իր հագուստի նկատմամբ, որը ,,Կոնդեի,, մշտական հաճախորդների կանոնների համաձայն չէր:Մի անգամ երեկոյան Հուպայի, Տարզանի և Ալի Շերֆի հետ ծխախոտ էր ծխում, և ես ապշեցի նրա մատների բարակությունից: Եղունգները ներկված  էի անգույն ներկով, փայլում էին: Դա կարող է մանրուք թվալ: Լավ, ավելի հիմնավոր լինենք: Բայց դրա համար անհրաժեշտ է մի փոքր բնութագրել ,,Կոնդեի,, այցելուներին: Նրանք հիմնականում 19-ից 25 տարեկան էին, բացառություն էին կազմում միայն Ադամովան, Բաբիլեն և դոկտոր Վալան, որոնք մոտենում էին երեսունին: Դա, ամեն դեպքում, ոչ ոք չէր հիշում: Բաբիլե, Ադամով և դոկտորը չէին ծերանում, այնպես որ նրանց հանգիստ կարելի էր անվանել ,,բոհեմիաներ,,: Ես բառարանում փնտրում եմ բոհեմիա բառի բացատրությունը և կարդում եմ. ,,Մարդը, ով վարում է թափառական, անկանոն կյանք և չի մտահոգվում վաղվա օրվա համար,,: Այո, ահա բացատրությունը, որ հիանալի համապատասխանում է ,,Կոնդեի,, բոլոր բնակիչներին: Նրանցից ոմանք, ինչպես օրինակ Տարզանը, Ժան Միշելը, Ֆրեդը, երիտասարդ տարիքում մի քանի անգամ ընկել էին ոստիկանություն: , իսկ Հուպան տասնվեց տարեկանում փախել էր Բոն-Պաստերի ուղղիչ տնից: Բայց նրանք ապրում էին Ձախ ափում, և նրանց մեծամասնությունը ներգրավված էր արվեստի և գրականության աշխարհին: Ես ինքս դեռ սովորում էի: Ես չէի համարձակվում այդ մասին ասել նրանց և չէի պատկանում նրանց ընկերությանը:
Տեսնում էի, թե ինչքան է նա տարբերվում մյուսներից: Որտեղ էր նա, երբ դեռ չկար Լուկին: Սրճարանի այցելուները գրքով այցելելու սովորություն ունեին, որը անփութորեն շպրտում էին սեղանի վրա, որից կազմը միշտ ծածկված էր լինում գինու հետքերով: ,,Մալադորի հեքիաթները,,, ,,Լուսավորում,, ,,Առեղծվածային խոչընդոտները,,: Նա սկզբում գալիս էր դատարկ ձեռքով: Իհարկե, հետո  ցանկացավ լինել բոլորի պես, և մի անգամ ես նկատեցի նրան միայնակ՝ կարդալիս: Այդ օրվանից գիրքը դարձավ նրա մշտական ուղեկիցը: Ադամովի կամ էլի ինչ-որ մեկի հետ նստած՝ նա դնում էր գիրքը սեղանին, կարծես դա նրա անձնագիրն էր կամ մշտական այցելուի թուղթը, որը հաստատում էր այդ միջավայրում գտնվելու նրա իրավունքը: Բայց ոչ ոք՝ ո՛չ Ադամովը, ո՛չԲաբիլեն, ո՛չ Տարզանը, ո՛չ Հուպան դրան ուշադրություն չէին դարձնումԳիրքը գրպանի չափով էր, ճարպոտ կազմով, նրանցից , որ հարթակներից պատահական ես գնում: Վերնագիրը գրված էր հսկայական կարմիր տառերով՝ ,,Կորուսյալ հորիզոնը,,: Ինձ այդ անվանումը ոչինչ չէր ասում: Վատ չէր լինի նայել նրա սյուժեի մասը, բայց ես հիմար էի և որոշեցի, որ  ընդամենը ձևացնում է, որ կարդում է, և որ ,,Կորուսյալ հորիզոնը,, ընդամենը ,,Կոնդե,,-ում նրան յուրային դարձնող մի բան է: Եթե ինչ-որ անցորդ թաքուն նայեր լուսամուտից կամ էլ մի վայրկյան ճակատը սեղմեր ապակուն, կտեսներ մարդկանց, ովքեր ոչնչով չեն տարբերվում սովորական ուսանողներից: Բայց նույն պահին էլ կփոխեր իր միտքը, եթե նայեր խմիչքի քանակին, որ օգտագործում էին այն սեղանի մոտ, որտեղ հավաքվել էին Տարզանը, Միրեյը, Հուպան և Ֆրեդը: Լատինական թաղամասի նման սրճարաններում երբեք այդքան չէին խմում: Իհարկե, ցերեկային ժամերին ,,Կոնդեն,, կարող էր ում ասես շփոթեցնել: Բայց երեկոյի հետ այստեղ ձգվում էին նրանք, որոնց մասին սենտիմենտալ փիլիսոփան ասել է ,,կորցրած երիտասարդություն,,: Բայց ինչու հենց այս սրճարանը, ոչ թե մեկ ուրիշ սրճարան:Որովհետև հաստատության տիրուհին՝ մադամ Շադլին, երբեք ոչ մի բանից չէր զարմանում և հատուկ տեղ էր տալիս մշտական այցելուներին: Երկար տարիներ հետո, երբ թաղամասի փողոցներում ոչինչ չմնաց, բացի նորաձև կրպակներից, իսկ ,,Կոնդեի,, տեղում հայտնվեց կաշվե իրերի խանութ, Սենայի մյուս ափին ես պատահմամբ հանդիպեցի Բլանշ փողոցով բարձրացող  մադամ ՇադլինԻնձ միանգամից չճանաչեց: Մենք երկար ժամանակ քայլում էինք միասին և հիշում էինք ,,Կոնդեն,,: Նրա ամուսինը՝ Ալժիրից էր, գնել էր այդ հաստատությունը պատերազմից հետո: Մադամ Շադլին մեզ բոլորիս անուներով հիշում էր: Նա հաճախ էր մտածում մեր ճակատագրերի մասին և դրա վերաբերյալ իլուզյաներ չէր պատկերացնում: Նա ամենասկզբից էլ գիտեր, որ այդ ամենը կարող է մեզ համար վատ վերջանալ: ,,Անտուն շներ,,-ասաց նա ինձ: Եվ երբ մենք արդեն Բլանշ փողոցի վրա դեղատան դռան մոտ հրաժեշտ էինք տալիս միմյանց, մադամ Շադլին, ուղիղ իմ աչքերին նայելով, հանկարծ արտաբերեց.
-Բոլորից շատ ինձ դուր էր գալիս Լուկին:
Հեղինակ՝ Պատրիկ Մոդիանո:
Ռուսերենից թարգմանությունը/հատված/՝ Տաթևիկ Աբրահամյանի:   

Комментариев нет:

Отправить комментарий