Չնայած նրան, որ Ծաղկաձորը միշտ գտնվել է քթիս տակ, ես քիչ եմ գնացել այնտեղ: Բայց, պատկերացրեք Ծաղկաձորում էլ հետաքրքիր վայրեր կան տեսնելու: Այսպես եմ ասում, որովհետև մեր օրերում շատերը Ծաղկաձոր գնում են ձյուն տեսնելու համար:
Այսպես առաջին անգամ Ծաղկաձոր գնացի 2012 թվականին իմ կուրսի սովորողների հետ: Նախաձեռնողը ես չէի, կազմակերպչական աշխատանքներին չէի մասնակցել, բայց ուրախ էի, որ գնալու եմ. մեր տնից մի քանի կիլոմետր հեռու գտնվող քաղաքը չէի տեսել:
Բացի այդ լավ հնարավորություն էր համակուրսեցիներիս հետ շփվելու համար, աշխատանքի պատճառով ես նրանց գրեթե չէի տեսնում: Առաջինը այցելեցինք Կեչառիս եկեղեցական համալիր: Եկեղեցում հանդիպեցինք Վարդուհուն ամուսնու՝ Մհերի հետ , ով սարկավագ էր: Բավականին հետաքրքիր մարդիկ և ընտանիք, որոնց միշտ սիրով եմ հիշում: Տեսա նաև նրանց փոքրիկին, մի խոսքով երջանիկ ընտանիք, կարծում եմ ես նրանց դեռ կանդրադառնամ իմ մյուս պատումներում: Սիրում եմ, որ շատ ժամանակ է լինում և կարողանում ես հանգիստ շրջել տարածքում, այդպես էլ արեցի, մի լավ ուսումնասիրեցի եկեղեցիները, շրջակա տարածքը: Այնուհետև մեզ սպասում էր հետաքրքիր և զվարճալի վերելք ճոպանուղով: Ճոպանուղի առաջին անգամ էի նստում: Պետք է ասեմ տպավորություններս շատ են, մի քիչ վախ ես զգում, որովհետև կարող ես ընկնել, բայց նաև հաճելի է նայել վերևից փռված բնության գեղեցիկ տեսարանին: Ընդհանրապես միշտ էլ սիրել եմ զբոսնել բնության գրկում, նստել խոտերի մեջ, հենվել ծառերին, շնչել կանաչ բույր: Ճամփորդության ավարտին այցելեցինք Հրազդանի կենդանաբանական այգի, որի մասին արդեն պետմել եմ:

Երկրորդ անգամ Ծաղկաձոր գնացի էլի նույն 2012 թվականին, այս անգամ օգոստոս ամիսն էր, մենակ չէի, Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներն էլ էին ինձ հետ: Մի լավ ու հետաքրքիր խմբով իրականացնում էինք ,,Դասարան անիվների վրա,, նախագիծը, իսկապես լավ ճամփորդություն, որը հիշում են բոլոր մասնակիցները: Մեզ հետ վերցրել էինք ուղիղ 1000 գիրք, որը բաժանեցինք Հրազդանում, Ծաղկաձորում , հարակից գյուղերում: Գնացինք ճոպանուղի, նորից նույն զգացողությունները, նույն տրամադրությունը: Հիմա ասեմ՝ ինչու եմ սա համարում լավ և հաջողված ճամփորդություն, որովհետև իրականում լավ, հետաքրքիր ու ստեղծական սովորողների խումբ էր հավաքվել, մեկ օր կարողացանք զբոսնել, քայլել, սնվել, մտածել ու զրուցել միասին, կատակներ արեցինք, երգեցինք, հյուասիրեցինք իրար և հենց սա է իսկական լավ ճամփորդությունը: Մինչև հիմա էլ ամեն անգամ հանդիպելիս հիշում ենք այդ օրը և ծիծաղում:
Երրորդ և դեռևս վերջին անգամ Ծաղկաձոր գնացի այս տարի հունվարին ՝ ստուգատեսային ճամբարի ժամանակ: Երեք դպրոցներից հավաքված սովորողների հետ, ինչպես միշտ Անահիտի հետ: Էլի լավ խումբ էր: Այս անգամ Ծաղկաձորը տեսա այլ տեսանկյունից: Անցած անգամները Ծաղկաձոր գնացել եմ, երբ ամառ էր, այս անգամ ձմեռ էր, ցուրտ և սառը ձմեռ: Ինչպես միշտ հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, հրաժեշտ տվեցինք ծնողներին և մեքենան արագ սլացավ առաջ՝ դեպի Հրազդան և Ծաղկաձոր, հարազատ վայրեր: Առաջին կանգառը Հրազդանի թիվ 11 դպրոցի մոտ էր: Կրթական փոխանակումներ էինք իրականացնում, բավականին առաջադեմ ուսուցիչներ ունեին: Դպրոցն ինձ դուր եկավ:
Հետո գնացինք Ծաղկաձոր , հանգրվանեցինք ,,Ռիպա,, հանգստյան տանը: Շքեղ կահավորված էր, հեռուստացույց, սառնարան, լավ կահույք, սանհանգույց ամեն սենյակում: Շքեղության սիրահար չեմ, բայց ինձ դուր եկավ: Շրջեցինք քաղաքում, առաջին հերթին , իհարկե, քայլեցինք դեպի եկեղեցին, ուսումնասիրեցինք, հարցազրույցներ վերցրինք, հոգևոր սնունդ ստացանք:

Քայլեցինք դեպի Օրբելիների տուն-թանգարան: Օրբելի եղբայրների մասին առաջին անգամ կարդացել եմ իմ պատմության գրքում, շատ բան չգիտեի նրանց մասին: Թանգարանը նոր գիտելիքներ ավելացնելու և եղբայրներին ավելի լավ ճանաչելու հնարավորություն տվեց: Հնարավորության դեպքում այցելեք, ուսումասիրեք նրանց պատմությունը, միանշանակ կարող ենք հպարտանալ նման ազգակիցներ ունենալու համար:
Օրվա ամենահետաքրքիր պահը Օրբելիների տանը, նրանց մայրիկի դաշնամուրով փոքրիկ համերգ կազմակերպելն էր: Երգեցինք, նվագեցինք, ցույց տվեցինք, որ իրականում երգող-նվագող սեբաստացիներ ենք:
Տուն վերադառնալու օրը քայլեցինք Ծաղկաձորով և որոշեցինք օգտվել տեղի ծառայություններից: Կարծում եմ հասկացաք՝ ինչ ի նկատի ունեմ: Ծաղկաձորի ամեն անկյունում կա սահելու վայր, ձի, մեքենա և զվարճանալու նմանատիպ միջոցներ: Մենք կանգ առանք սահելու զարմանալի տեղանքի վրա: Պետք էր սահել հատուկ նշված տեղանքով, սահելու համար ոչ թե սահնակ էին տալիս, այլ փուչիկ: Իսկ վերև բարձրացնող սարքն ընդամենը հարմարեցվում էր փուչիկին: Սկզբում դա ինձ համար սարսափելի էր, հետո տեսա սովորողների ոգևորությունը և որոշեցի ես էլ փորձեմ: Դժվար չէր, բայց սահելու ընթացքում վախից պոկեցի փուչիկի բռնակը: Խոսքերով չեմ բացատրի, բայց շատ-շատ լավ էր, սահելուց հետո էլ նորից սահելու ցանկություն է առաջանում:
Մնացածը անցյալ անգամների պես, խոսեցինք-զրուցեցինք-պատմեցինք, ավելի լավ ճանաչեցինք իրար:
Այս ճամփորդությունը միայն մի վատ կողմ ուներ, ետ վերադառնալու օրը ծանր հիվանդաց և ստիպված եղա մի քանի օր պառկել: Բայց սա միևնույնն է չփչացրեց ընդհանուր տպավորությունը:
15.01.2015
Комментариев нет:
Отправить комментарий