воскресенье, 15 марта 2015 г.

Առաջադրանք 1

1. Կարդա՛ և պատասխանիր՛ հարցերին:
                    Ամենալավ վկայականը

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր:
Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
-
Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն....

1. Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:


2. Ինչպիսի՞ տպավորություն թողեցին հայտարարությամբ եկածները:
3. Ինչո՞վ տարբերվեց երիտասարդը մյուսներից:
4. Քո կարծիքով որն էր այս պատմության ասելիքը:
5. Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/  3-ական բառ:
Բժիշկ, հող, հուշ, թուղթ:

6. Լրացրու բաց թողնված տառերը և կետադրիր:

Նրանք եր-ուսն էլ ցանկանում էին զարգացնել իրենց տաղան-ը գեղանկար-ության մեջ բայց գիտակցում էին  որ հայրը երբեք չի ունենա այդքան գումար, որ գոնե մեկին ու-արկի Ակադեմիայում սովորելու: 

Комментариев нет:

Отправить комментарий