2014-2015 ուսումնական տարվա իմ աշխատանքային ծրագրի /4-րդ դասարան, 5-րդ դասարան/ վրա աշխատել եմ
ամառվա ընթացքում: Հրապարակել եմ իմ բլոգում՝ մինչև ուսումնական պարապմունքների սկսվելը: Ծրագրերը կազմելիս հիմնվել եմ կրթահամալիրի ուսումնական
օրացույցի վրա, հաշվի եմ առել նաև հանրակրթական պարտադիր ծրագիրը, անցած տարիների դասավանդման
փորձը: Մայրենի լեզվի ուսուցումն իրականացվում է ուսումնական նախագծերի միջոցով, որոնք
տեղադրված են իմ բլոգում: Ահա նախագծերից մեկը՝ ,,Կարդում ենք...,,
Սովորողները ստացել են նախագծային առաջադրանքներ , կատարել են վերլուծություններ,
պատրաստել ֆիլմեր, ռադիոնյութեր, արդյունքները հրապարակված են բլոգներում: Իրականացրել ենք մի շարք հայրենագիտական նախագծեր,
կատարել թարգմանություններ, պատրաստել ռադիոհաղորդումներ:
Մի շարք սովորողներ սովորել են բացել բլոգ, նյութեր տեղադրել, առարկայական
բաժին ստեղծել և տեղադրել նախագծային, ստեղծագործական առաջադրանքները:
Կարծում եմ մինչ այս ծրագիրն արդյունավետ է իրականացվել, սովորողներն
ընդգրկվել են կրթահամալիրի ակտիվ , ստեղծագործական կյանքին, մասնակցել ստուագտեսներին,
ռադիոթողարկումներ պատրաստել, թարգմանություններ կատարել, ձեռք են բերել մեդիահմտություններ:
Ուսուցման ընթացքում կարևորել եմ ընթերցանությունը,
ընթերցածը քննարկել կարողանալը, վերլուծելը, վերապատմելը, կարդացածի շուրջ կարծիք կամ
տեսակետ հայտնելը: Աշխատել եմ զարգացնել նշված հմտությունները և պետք է ասեմ, որ տեսնում
եմ արդյունքը. Սովորողները սկսել են ավելի գրագետ և գեղեցիկ արտահայտվել: Լրացուցիչ
ընթերցանություն նյութեր եմ տվել, սովորողների մեծ մասը կարդացել է:
Փորձագիտական
խմբի առաջարկություն
Առաջարկում եմ, որ կրտսեր դպրոցի ուսուցիչները որպես փորձագետ հանդես
գան հենց կրտսեր դպրոցում: Կարելի է նախնական պայմանավորվել և յուաքանչյուր ուսուցիչ
որպես փորձագետ հանդես գա որևէ կրտսեր դպրոցում, ուր չի դասավանդում: Քանի որ բոլորս
աշխատում ենք նույն օղակում, հստակ պատկերացնում ենք , թե առարկան ինչ խնդիրներ և նպատակներ
ունի, գիտենք սովորողների հետաքրքրության և նյութերի մատչելիության սահմանը, նաև հենց
մեզ համար էլ է հետաքրքիր տեսնել, թե ինչպես է արվում նույն աշխատանքը այլ ուսուցչի
կողմից: Այսպես մենք կարող ենք ավելի հստակ տեսնել մեր իսկ արած աշխատանքի արդյունավետությունը:
2014-15 ուս տարվա ծրագիրը
և արդյունքը երևի թե կներկայացնեմ ամփոփիչ հոդվածի տեսքով:
2015-2016 ուսումնական ծրագրում նախատեսել եմ բովանդակային և կառուցվածքային
փոփոխություններ:
Комментариев нет:
Отправить комментарий