Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:
-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:
Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:
-Ի՞նչ է սա,- հարցրեց Քսանթոսը զարմացած:
-Լեզու, տեր իմ:
-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,- գոռաց Քսանթոսը:
-Ասացեք, տեր իմ,- պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակակն կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:
Մի ուրշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.
-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:
Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:
-Հանդարտվե՛ք , տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով եմ կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:
-Դու հաղթեցիր, Եզոպոս,- ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:
Հարցեր
1. Տրված բառերն ու բառակապակցությունները գործածիր նախադասությունների մեջ փոխաբերական իմաստով:
Մռայլվեց, վերջակետ դնել, գլխին դնել:
2. Դարձվածքների իմաստն արտահայտիր մեկ բառով:
Անկողին ընկնել-
Երես թեքել-
աչքերը բաց մնալ-
3. Բացատրի՛ր առած-ասացվածքը:
Ավելի լավ է ոտքը սայթաքի, քան լեզուն:
4. Բնութագրի՛ր Եզոպոսին:
Комментариев нет:
Отправить комментарий