Անտառում ապրում էր վայրի խնձորենին: Մի փոքրիկ տղա ամեն օր գալիս էր խնձորենու մոտ, թափված տերևներից պսակ հյուսում, դնում էր գլխին և իրեն պատկերացնումանտառի թագավոր: Տղան խնձոր էր ուտում, կախվում ծառի ճյուղերից և լավ ժամանակ անցկացնում: Անցավ ժամանակ, տղան մեծացավ և սկսեց ուշ-ուշ անտառ գնալ: Մի օր նա գալիս է խնձորենու մոտ:
-Արի՛, փոքրիկ, արի՛ կախվիր իմ ճյուղերից, խաղա ինձ հետ:
-Ես արդեն մեծ եմ, որ ծառ բարձրանամ: Ես ուզում եմ այլ զվարճանքներ, բայց դրանց համար գումար է պետք: Դու ինձ գումար կարո՞ղ ես տալ:
-Ուրախ կլինեի, բայց ես գումար չունեմ: Ես միայն տերև ու միրգ ունեմ: Վերցրու իմ խնձորները, վաճառիր դրանք քաղաքում և դրամ կունենաս:
Տղան այդպես էլ վարվում է: Անցավ ժամանակ, խնձորենին կրկին տխրեց: Եվ երբ մի օր տղան եկավ, նա ուրախությունից դողաց.
-Արի՛, փոքրիկ, արի՛ խաղա ինձ հետ:
-Ես շատ խնդիրներ ունեմ, չեմ կարող դրանք թողնել և խաղալ: Ես ուզում եմ ամուսնանալ, երեխաներ ունենալ: Իսկ դրա համար ինձ տուն է պետք: Մի՞թե դու կարող ես ինձ տուն տալ:
-Ուրախ կլինեի, բայց ես տուն չունեմ. անտառն է իմ տունը: Բայց ես ունեմ ճյուղեր. դու կարող ես կտրել դրանք և քեզ համար տուն կառուցել:
Տղան այդպես էլ վարվում է: Անցավ ժամանակ. տղան կրկին չէր գալիս: Բայց երբ եկավ, ուրախությունից քիչ էր մնում խնձորենու լեզուն կապ ընկեր.
-Արի՛, փոքրիկ, արի՛ խաղա ինձ հետ:
-Ես շատ ծեր եմ և տխուր: Ես ուզում էի նավակ պատրաստել և ճամփորդել, բայց որտեղից վերցնեմ այն:
-Կտրի՛ր ինձ, նավ պատրաստի՛ր և կկարողանաս ճամփորդել:
Տղան այդպես էլ վարվում է: Թեև դժվար է հավատալ, բայց ծառը երջանիկ էր: Որոշ ժամանակ անց տղան կրկին եկավ խնձորենու մոտ:
-Ների՛ր փոքրիկ, բայց ես այլևս քեզ ոչ մի բանով օգտակար լինել չեմ կարող: Ես ոչինչ չունեմ: Չէ՞ որ ես հիմա միայն փոքր կոճղ եմ:
-Ինձ ոչինչ պետք չէ: Այնքան եմ հոգնել, հանգստանալ եմ ուզում:
-Նստի՛ր կոճղիս և հանգստացիր:
Տղան այդպես էլ վարվեց: Խնձորենին երջանիկ էր:
Հեղինակ՝ Սիլվերսթեյն Շել
Հարցեր
1. Ի՞նչ արեց ծառը տղային օգնելու համար:
2. Բնութագրի՛ր ծառին:
3. Քո հիմնավորված կարծիքը գրի՛ր հեքիաթի մասին:
3. Քո հիմնավորված կարծիքը գրի՛ր հեքիաթի մասին:
4. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Ծանոթ, հայտնի, համեղ, երջանիկ, լավատես:
5. Տեքստից դուրս գրի՛ր երկու հրամայական նախադասություն:
6. Կազմի՛ր նախադասություն՝ չխախտելով բառերի դասավորությունը:
Շատ, ծանր, էր, նա, վիճակ, միայն, ինքը, աշխատել, ամբողջ, ընտանիք, նա, ձեռք, էր, նայել:
Комментариев нет:
Отправить комментарий