суббота, 11 января 2020 г.

Մատենադարան, քաղաքային թափառումներ. նախագիծ


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 8-16
Մատենադարան այցելության օրը՝ հունվարի 16
Նախագծի մասնակիցներ՝ մասնակցության ցանկություն հայտնած ճամբարականներ:
Նախագծի նպատակը՝ 
  • ծանոթանալ մատենագրության պատմությանը, ձեռագրերի ստեղծման արվեստին
  • գործնական պարապմունքի միջոցով հասկանալ ինչպե՞ս են պատրաստել մագաղաթները, ծաղկեցրել գրքերը
  • պարապմունքի տեսաֆիլմը մեկնաբանությամբ ներկայացնել ազգագրական փառատոնին
  • զարգացնել ինքնաարտահայտվելու կարողությունը:
Նախագծի ընթացքը՝
10:00`մեկնում Մայր դպրոցի բակից
11:00` Մատենդարանում մասնակցություն ,,Փոքրիկ զբոսավարը,, նախագծին: Նախագծի ընթացքում Մատենադարանի մասնագետը գործնական պարապմունքի միջոցով ներկայացնում է ձեռագրերի ստեծման պատմությունը, ծաղկեցման գործընթացը, որից հետո սովորողն ինքն է դառնում զբոսավար և հնարավորություն է ունենում մյուսներին ներկայացնել իր սովորածը: 
12:30` ընդմիջում, այցելություն Պոնչիկանոց: 
13:00-ից քաղաքային թափառումներ, ֆոտոպլեներ, հարցազրույցներ՝ հետտոնական Երևանը: 
Քայլքի երթուղին՝ Մատենադարան, Օպերա,Հյուսիսային պողոտա, Հանրապետության փողոց, Հանրապետության հրապարակ:

Նախապատրաստական աշխատանքներ. հրապարակվում են սովորողների բլոգներում
Հետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.
  • Ինչպե՞ս և ինչից են պատրաստել մագաղաթները: 
  • Ծաղկողներ
  • Ինչպե՞ս են բազմացրել ձեռագիր մատյանները
  • Ծանոթանալ երթուղու փողոցներին. քայլքի ընթացքում ուսումնասիրում ենք երկու հիմնական կետ՝ Օպերայի և Մոսկվա կինոթատրոնի տեղում եղած եկեղեցիների քանդման պատմությունը: Ներկայացնում է սովորող .....
Արդյունքը՝ 
  • Տեսանյութի պատրաստում մագաղաթների ստեղծման վերաբերյալ, որը նախատեսում ենք ներկայացնել Ազգագրական փառատոնին: 
  • Հետտոնական Երևանը. ֆոտոպատումների և ռադիոնյութերի ներկայացում: 
  • Նախագիծը ՝ այցելությունից հետո, յուրաքանչյուր սովորող պատումի տեսքով լուսաբանում է իր բլոգում: 
Նախահաշիվ
Մատենադարանի տոմսի գումարը՝ 200 դրամ, օգտագործում ենք դպրոցի աբոնեմենտները: 
,,Փոքրիկ զբոսավար,, նախագծի վճար՝ 3000 դրամ: 
Տրանսպորտի գումար՝ 8.000 դրամ: 
Մասնակցում է 20 սովորող: 

Комментариев нет:

Отправить комментарий