четверг, 16 января 2020 г.

Մատենադարան, քաղաքային թափառումներ









Ազգագարական փառատոնին ընդառաջ «Փոքրիկ խմբավար» նախագծի շրջանակում Միջին դպրոցի ճամբարականների հետ այցելեցին Մատենադարան: Հայերեն ձեռագրերը գրվել և ընդօրինակվել են 5-18-րդ դարերում, մեծ մասամբ գրչության կենտրոններում։ Ձեռագրերն ունեն մեծ մասամբ վերջում զետեղված հիշատակարան, որտեղ նշված է ձեռագրի գրության վայրը, ժամանակը, տրված են տեղեկություններ ընդօրինակողի, նկարազարդողի և այլոց մասին։ Հնագույն շատ ձեռագրեր մեզ են հասել քայքայված, առանց հիշատակարանի։ Նման դեպքերում գրության ժամանակը որոշելու լավագույն միջոցը գրատեսակն է։ «Փոքրիկ խմբավար» նախագծի շրջանակներում  Մատենադարանի մասնագետը գործնական պարապմունքի միջոցով ներկայացնում է ձեռագրերի ստեծման պատմությունը, ծաղկեցման գործընթացը, ծանոթացնում գրանյութի տեսակներին, որից հետո սովորողն ինքն է դառնում զբոսավար և հնարավորություն է ունենում մյուսներին ներկայացնել իր սովորածը:
Հետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.
  • Ինչպե՞ս և ինչից են պատրաստել մագաղաթները
  • Ծաղկողներ
  • Ինչպե՞ս են բազմացրել ձեռագիր մատյանները
  • Ծանոթանալ երթուղու փողոցներին. քայլքի ընթացքում ուսումնասիրում ենք երկու հիմնական կետ՝ Օպերայի և Մոսկվա կինոթատրոնի տեղում եղած եկեղեցիների քանդման պատմությունը: Ներկայացնում է  7-5 դասարանի սովորող Տիգրան Գրիգորյանը:
Նախապատրաստական աշխատանքներ
Տիգրան Գրիգորյան ,«Գեթսեմանի մատուռ», « Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի»
Կարեն Մարգարյան,  «Գրքի տրանսֆորմացիայի պատմությունը»,անիմացիա
Անահիտ Վերմիշյան,  «Մատենադարան»
Արամե Սաֆարյան, «Մատենադարան»
Գրեգ Գազանճեան, «Մատենադարան»
Գոռ Դավթյան, «Մատենադարան»
Ամփոփում
Տեսաֆիլմ ,«Փոքրիկ խմբավար» նախագծով այց Մատենադարան
Գոռ Մնացականյան,  «Այցելություն Մատենադարան»
Տիգրան Գրիգորյան, «Այցելություն Մատենադարան»
Սաթենիկ Մանուկյան, «Այցելություն Մատենադարան»
Մարկ Հովհաննիսյան,  «Այցելություն Մատենադարան»
Դավիթ Սողոմոնյան,  «Այցելություն Մատենադարան»
Արարատ Ոսկանյան,  «Այցելություն Մատենադարան»
Արման Գևորգյան,  «Այցելություն Մատենադարան»

·          

Комментариев нет:

Отправить комментарий