Գյումրին հայտնի է նաև իր արհեստանոց-արվեստանոցներով, առաջին հերթին՝ դարբնոցներով: Հերթական եռօրյա մշակութային ճամփորդության ընթացքում անդրադարձանք դարբնոցներին, դարբինների գործունեությանը: Որպեսզի ավելի տեսանելի լինի, այցելեցինք դարբնոց, խոսեցինք գործող դարբինների հետ:
Բուն նյութին անցնելուց առաջ մի փոքր ներկայացնենք, թե ինչ է դարբնությունը, ինչպես է ձևավորվել:
Դարբնության արվեստը շատ հայտնի է եղել դեռ հնագույն ժամանակներից, դարբիններին անդրադարձել են պատմիչները, անգամ հանդես են եկել հեքիաթներում՝ հույժ կարևոր մասնագիտություն համարելով իրենց արհեստը: Իհարկե, դարբնության դերը մեծ է եղել հասարակական կյանքում, կենցաղում, բանակում:
Չնայած այս փառահեղ անցյալին, դարբինների հույժ կարևոր գործին, այսօր չենք կարող ասել, որ դարբնությունն իր գործունեության փայլուն օրերն է ապրում: Ժամանակի ընթացքում նորահայտ տեխնիկաները հնարավորություն տվեցին կենցաղային, առօրյա անհրաժեշտ շատ իրեր պատրաստել գործարաններում, ավելի կարճ ժամանակահատվածում, ավելի մատչելի և ավելի մեծ ծավալով: Լավ է, որ այս պարագայում դարբնության արվեստը լրիվ դուրս չմղվեց ասպարեզից, շարունակում է լինել ամենահետաքրքիր արհեստներից մեկը: Չնայած նորամուծությունները չէին կարող չանդրադառնալ նաև այս ոլորտում. այժմ բավականին դետալներ ձեռք են բերվում գործարաններից: Պատրաստում են հիմնականում մուրճեր, որոնք հեշտ են պատրաստվում, նաև կիրառելի են կենցաղում, մասնավոր պատվերներ՝ ձեռքի աշխատանքի սիրահարների կողմից, դարպասների, տան պատուհանների, այգու տեսքի, պարիսպ-ցանկապատերի համար ատրիբուտներ, դետալներ և այլն: Պետք է նշել, որ իրականացվում են նաև դարբնական գործի մրցույթներ, որտեղ արվեստագետ-դարբինները ներկայացնում են իրենց գործերը: Դարբնոցներն էլ հաճախ մեր պատկերացրածը չեն լինում, ուղղակի հարմար որևէ տարածքներ են, որտեղ տեղադրված է վառարանը, անհրաժեշտ գործիքները և համար միջավայր է ստեղծված աշխատելու համար:
Այսպես Գյումրիում հնարավորություն ունեցանք լինել մի դարբնոցում: Խոսեցինք դարբնի հետ, ով պատմեց իրենց պապական գործի մասին, կատարած աշխատանքների, մետաղը ձուլելու և ինչ-որ բան ստանալու ընթացքի մասին: Ավելի մանրամասն ՝տեսանյութում:

Որոշ լուսանկարներ դարբնոցից.
Комментариев нет:
Отправить комментарий