пятница, 31 января 2020 г.

Հունվարյան ճամբարի ամփոփում

Այս ճամբարի ընթացքում աշխատում եմ հիմնականում 8-6 դասարանի սովորողների հետ: Իրար լավ գիտենք,արդեն երկու տարի է միասին ենք աշխատում:
Առաջին հերթին միասին քննարկեցինք և կազմեցինք մեր ճամբարային նախագծերը, ներկայացրինք, թե ինչ ենք ուզում անել: Ամբողջական նախագիծն այստեղ:
Մաս-մաս ներկայացնեմ մեր գործունեությունը.

  • Լայն թափով սկսեցինք թարգմանչական ,,Պատուհան,, ամսագրի աշխատանքները:  Թարգմանությունը միշտ էլ մնում է հետաքրքիր աշխատանք սովորողների համար, հատկապես, երբ հնարավորություն ունեն թարգմանել այն, ինչ ցանկանում են: 

  • Ճամբարային խոհանոց. Ինքս էլ հմուտ չեմ խոհանոցային գործունեությն մեջ, սակայն համարձակվեցինք պատրաստել Փանքեյք . նախ մի լավ ուսումնասիրեցինք բաղադրատոմսերը համացանցում, այնուհետև զրուցեցին հմուտ խոհարարների հետ: Սա ձեռքբերում էր, այո, ստացվեց, այն էլ շատ համեղ: 
  • Ընթերցել ենք և՛ սովորողների նախաձեռնությամբ, և՛ կրթահամալիրի գրադարանում: 
  • Ճամբարում միշտ էլ կարևոր տեղ ունեն խաղերը. էլ ինչ ճամբար, առանց խաղ: Յուրաքանրյուր օր մեկ ժամ տրամադրել ենք խաղերին, ամեն անգամ նոր խաղեր մտածելով, կամ փփոխլով հին խաղերը: Այստեղից առաջացավ ,,Ուսումնական խաղերի,, փաթեթ ստեղծելու նոր նախագիծ. ստեղծել մի փաթեթ, որտեղ հավաքված կլինեն տարվա ընթացքում մեր խաղացած և հորինած խաղերը: Դրանց մեծ մասն էլ օգտակար կլինի նաև ուսումնական ճամփորդությունների ժամանակ: 
  • Բանավեճեր: Սա էլ  սիրելի զբաղմունքներից է: Մանրամասն ուսումնասիրեցինք բանավեճի կանոնները, գտանք մեզ համար հարմար ձևը, ընտրեցինք հետաքրքր թեմաները և սկսեցինք: Պետք եմ ասեմ, որ հաճախ բանավիճելիս ավելի երկար էինք մնում,  բուռն քննարկումներ էին ստացվում: Որպես շարունակություն, վիկտորինաներ կազմակերպեցինք 7-5 ջոկատի հետ: 
  • Մասնակցել են կրթահամալիրային հանդիպումներին: Այդ մասին պատմող նյութն այստեղ : 
  • Այցելեցինք ագարակ, մաքրեցինք ձիերին, իսկ վերջում որպես պարգև՝ ձիավարեցինք: Նաև մասնակցել ենք միջավայրի բարեկարգման աշխատանքներին սահմանված հերթապահությամբ: 
Ճամփորդություններ, ստուգատեսներ 
  • Ճամփորդեցինք Գյումրի: Քանի որ նպատակ ունեինք մասնակցել ազգագրական փառատոնին, այցելեցինք դարբնոց Գյումրիում, ծանոթացանք արհեստին, զրուցեցինք, գործնական մասնակցեցին որոշ աշխատանքների, արդյունքը ներկայացրինք ազգագրական փառատոնին: Այս մասին պատմող նյութն այստեղ:
  • Գրքի ստեղծման, զարգացման պատմությունն ուսումնասիրելու նպատակով եղանք Մատենադարանում և գործնական աշխատանքների միջոցով իմացանք, թե ինչպես են հնում պատրաստել մագաղաթներ, ծաղկեցրել, գրել մագաղաթների վրա, ինչպիսի ներկեր են օգտագործել:  Այս մասին պատմող նյութն այստեղ:   
  • Մարզական ստուգատեսին մասնակցելու նպատակով այցելեցինք Իրինա Ռոդնինա սահադաշտ: Այս մեկ ժամը հաճելի ու կարևոր հմտությունների ձեռքբերման պահ էր. մի քանի սովորող առաջին անգամ էին կանգնում չմուշկի վրա, պատկերացրեք նրանց հրճվանքը: 















Комментариев нет:

Отправить комментарий