Կրթահամալիր էր այցելել ԱԺ պատագամավոր Հարություն Բաբայանը: Հանդիպման առանցքում Հյուսիսային դպրոցի և թիվ 93 մանկապարտեզի ,,ցանկապատման ենթակա,, հատվածն էր: Առաջին մասով քննարկում ունեցանք Գեղարվեստի ,,Հարթակ,, ակումբում: Զրույց-քննարկումից մի հատված դիտեք ստորև.
Հանդիպման երկրորդ մասով տիար Բլեյանի ուղեկցությամբ քայլեցինք Հյուսիսային դպրոցի բակով դեպի Սարալանջ՝ անցնելով մանկապարտեզի և ցանկապատված շինությունների մոտով: Հարություն Բաբայանը տեսավ տարածքը, խոսեց անցնող քաղաքացիների հետ, տեղում դիտարկեց իրավիճակը. անչափ հետաքրքրված էր և շատ հարցեր էր տալիս:
Սարալանջում քայլելուց հետո, հրաժեշտ տվեց մեզ՝ վստահեցնելով, որ հանդիպումը շատ օգտակար էր և ուղղված էր իրավիճակն ավելի ճիշտ ըմբռնելուն:
Հանդիպման և շրջայցի լուսանկարները ստորև.
Комментариев нет:
Отправить комментарий