воскресенье, 10 мая 2020 г.

Մայիսի 11-15-ի նախագծեր

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օր կատարի՛ր տրված նախագծերից մեկը (գոնե չորս նախագիծ շաբաթվա ընթացքում): Պատրաստի աշխատանքներն ուղարկի՛ր tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին:

Նախագծեր
1. Շարունակում ենք կարդալ ,,Սասնա ծռեր,, էպոսը : 
Ներկայացնել ընթերցումներ՝ ձայնագրության, տեսագրության տեսքով:

2. Հեղինակային Tv. ստեղծեք ձեր Tv-ին: 
  • Որոշել անուն Tv-ի համար
  • Որոշել բովանդակությունը՝ ձեր հետաքրքրություններին համապատասխան՝ գրականություն, ֆիլմեր, խոհանոց, առօրյա,  այլ....
  • Մշակել բովանդակությունը, ստեղծել  սցենար:
  • Տան որևէ անկյունը դարձնել հարմար տաղավար: 
  • Նկարահանել, մոնտաժել (եթե կարիք կա), ներկայացնել բլոգում: 
  • Կարևորել խոսքը, ներկայացնելու ձևը: 

3. Ինքնակրթություն: Ի՞նչ եմ սովորում ինքնուրույն, ինչպե՞ս եմ սովորում. ներկայացնել պատումի , տեսանյութի կամ ռադիոնյութի ձևով: 

4. Առաջարկել և իրականացնել սեփական նախագիծը: 

5. Կատարել թարգմանություն թարգմանչական բլոգի համար: 12345, 6, 7, 8  : Թարգմանեք այնպիսի նյութ, որ դեռ չի թարգմանվել, կարող եք նաև ինքնուրույն ընտրել: 

6.  ,,Մարգարիտ,, ստեղծագործական ամսագրի համար գրել նյութ՝ պատմություն, հեքիաթ, հոդված, վերլուծություն, մտորում, այլ... Թեման ընտրում եք ինքնուրույն: 

7. Ստեղծել խաղեր հայոց լեզվի և գրականության վերաբերյալ: Կարող է լինել էլեկտրոնային (օգտագործեք ձեր իմացած ծրագրերը, կայքերը), կարող է լինել նաև թղթային: Պատրաստի խաղը տեղադրել և ներկայացնել բլոգում: Մյուս շաբաթ միասին կխաղանք և կփորձենք ձեր պատրաստածները: 

8. Չորեքշաբթի հայոց լեզվի ֆլեշմոբն է, անպայման մասնակցեք, հղումը կուղարկեմ ձեր էլ. փոստին:

Տեսադասեր 
7-4 դասարան
Հայոց լեզու, երեքշաբթի՝ 14:30-15: 30
Գրականություն, հինգշաբթի ՝ 13:00-14:00. քննարկելու ենք ,,Սասնա ծռեր,, էպոսի ,,Փոքր Մհեր,, ճյուղը:

8-5 դասարան 
Հայոց լեզու, երեքշաբթի ՝ 13:00-14:00: 
Գրականություն, չորեքշաբթի՝ 11:30-12:30. քննարկելու ենք ,,Սասնա ծռեր,, էպոսի ,,Սանասար և Բաղդասար,, ճյուղը: 

8-6 դասարան 
Հայոց լեզու, երեքշաբթի՝ 16:00-17:00: 
Գրականություն, չորեքշաբթի՝ 13:00-14:00. քննարկելու ենք ,,Սասնա ծռեր,, էպոսի ,,Սանասար և Բաղդասար,, ճյուղը: 



Комментариев нет:

Отправка комментария