воскресенье, 24 мая 2020 г.

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Յուրաքանչյուր ամիս հրապարակել եմ իրականացրած նախագծերի, աշխատանքների մանրամասն ամփոփում: 
Հաշվետվություններն ըստ ամիսների՝
  • Նախագծերի առանցքում Ուսումնական օրացույցն է ՝ իր բաղկացուցիչներով: 
  • Մի շարք նախագծեր իրականացվել են սովորողների նախաձեռնությամբ: 
  • Փորձել եմ նախագծերը կազմել սովորողների հետաքրքրություններին համապատասխան, ուղղել դեպի ինքնակրթություն: 
  • Յուրաքանչյուր նախագիծն ամփոփելիս կարևորել եմ իմ դիտարկումները, փորձել ամփոփել և ցույց տալ իրական , տեսանելի արդյունքը: 
  • Նախագծերը քննարկել եմ սովորողների հետ, ընտրության հնարավորություն տվել, որը կարծում եմ մեր կրթական գործունեության մեջ ամենակարևորն է: 
Փաստացի ուսումնական երրորդ շրջանի մեծ մասը իրականացրել ենք առցանց-հեռավար ուսուցում: Նամակագրական կապից զատ օգտագործել ենք Teams հարթակը, պարբերաբար հանդիպումներ ունեցել, քննարկել նախագծերը, աշխատել: 
Հեռավար-առցանց ուսուցումը համարում եմ հաջողված, որպես առավելություն նշեմ, որ երկուստեք սովորելու, ինքնակրթվելու շրջան է: Այս ամիսների ընթացքում միանշանակ ավելի շատ բան հասցրեցինք անել, սովորել, քան առաջ, սրա նկատելի հատվածն են բազմաթիվ հրապարակված նյութերը սովորողների բլոգներում: Որպես ուսուցիչ, ինձ համար տեսանելի էր սովորողների ավելի ինքնուրույն, նախաձեռնող դառնալ, հասուն և վերլուծական մտածողությամբ հանդես գալը: Թերևս թերություններից էր ուսումնական ճամփորդությունների բացակայությունը: 

Այլ աշխատանքների մասին 

Ամսագրեր 


Комментариев нет:

Отправка комментария