суббота, 30 мая 2020 г.

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ. հունիսի 2


Օրը՝ հունիսի 2, ժամը՝ 15:00
Օրվա մասնակից դասավանդողները՝ 

2019-2020 ուս. տարվա գործունեություն
Դիանա Ղազարյան
Ընդհանուր դիտարկումներ
Բլոգը կոկիկ է, համապատասխանում է բլոգին ներկայացվող պահանջներին, ըստ դասարանների, նախագծերի հեշտ է կողմնորոշվել, գտնել: 
Բոլոր բաժինները գործուն են: 
Նախագծերը բազմաբնույթ են, լավ է: 
Որպես ուսումնական նյութ, տեղադրված են տարբեր տեսադասեր (ուսումնական վիդեոնյութեր)՝ տարբեր բովանդակությամբ. հստակ երևում է, որ ուսուցումն իրականացնում է խաղի, երգի միջոցով, ինչը լավ է: 
Հավաքված են բոլոր նախագծերի արդյունքները. արդյունքների ներկայացումը հստակ է, կոկիկ: 
Տպավորիչ է ֆլեշմոբերի կազմման աշխատանքներին մասնակցությունը. փաստացի գրեթե ամեն ամիս կազմել , ներկայացրել է առաջադրանքների փաթեթ: 
Դիանան ունի ուսումնական նյութերի՝  տեսադասերի շարք. նախ՝ լավ է, որ ուսուցիչն առանց կաշկանդվելու  խոսում է տեսախցիկի առջև, տեղադրում իր էջում, ուղարկում սովորողներին, հետո՝ բովանդակության առումով մի փոքր աշխատելու, տեխնիկական հարցեր լուծելու դեպքում (տեսանկարահանումը ավելի որակով լինի), նախագիծը  կարող է հետաքրքիր զարգացում ունենալ 2020-2021 ուս. տարվա համար:
Երանուհի Խլղաթյան, մայրենի
2019-2020 ուստարվա գործունեություն
  • դասընթացի (դասընթացների) ծրագիր․ հղումը
  • մեթոդական մշակումներ, հոդվածներ․ հղումը
  • Տարեկան, ամսական հաջողված նախագծեր, նախագծային փաթեթներ․ հղումը կամ էջի հղումը
  • ստեղծած ուսումնական նյութեր
  • ֆլեշմոբների առաջադրանքներ՝ 1, 2
  • բլոգային հրապարակումների ամսական ցուցանիշներ. սեպտեմբեր՝ 20, հոկտեմբեր՝ 22, նոյեմբեր՝ 10, դեկտեմբեր՝ 16, հունվար՝ 9, փետրվար՝ 11, մարտ՝ 26, ապրիլ՝ 24, մայիս՝ 18
  • մարտ-մայիսի հրապարակումներ՝
    տեսադասեր․ տեսադասերի ժամանակացույցն ու բովանդակությունը՝ դասարանական բաժիններում՝ 4-1, 4-2, 5-16-4
  • ուսումնական նախագծեր
  • ընտանեկան դպրոցի խորհրդատվության
  • հունիսյան նախագծեր
  • բլոգի շահառուների թիվը (մուտքերի թիվը)՝ 232, 414
  • կրթահամալիրային նախագծերի մասնակցությունը՝ որպես սովորողների խմբի ղեկավար
  • դպրոցում ինքնասպասարկման, շրջակա միջավայրի խնամքի աշխատանքներին մասնակցությունը անձամբ, սովորողների խմբի հետ` 1, 2
  • ուսումնական ճամբարի ջոկատի, ճամբարային նախագծի ղեկավարում
  • ուսումնական ճամփորդությունների, կրթական փոխանակումների նախագծերի կազմակերպում
  • ենթակայքի սպասարկում:
Ընդհանուր դիտարկումներ՝
Երանուհու բլոգը կոկիկ է, նյութի որոնումը հեշտ է։
Բոլոր բաժինները գործուն են, աշխատանքային
Հետաքրքիր է, կառանձնացնեմ՝ Շուրջտարյա նախագծեր բաժինը, որը կարող է զարգանալ, նոր հարթակ դառնալ նաև նոր ուսումնական տարում
Առաջարկում եմ՝
  • առանձնացնել նախագծեր, որոնք հետաքրքիր են, կարող են զարգացում ունենալ նոր ուսումնական տարում
  • հունիսյան նախագիծ դարձնել նաև հաջորդ ուսումնական տարուն նախապատրաստությունը՝ նախագծեր, փաթեթներ, ծրագրեր․․․
Անի Մրտեյան, անգլերենի դասավանդող

  • դասընթացի /դասընթացների/ ծրագիր. հղումը
  • մեթոդական մշակուներ, հոդվածներ, հղումը՝ 12
  • տարեկան կամ ամսական հաջողված նախագծեր, նախագծային փաթեթներ, հղումը կամ էջի հղումը
  • ստեղծած ուսումնական նյութեր 12
  • ֆլեշմոբերի առաջադրանքեր 12345, 6
  • բլոգային հրապարակումների ամսական ցուցանիշներ `սեպտեմբեր՝ 7,հոկտեմբեր՝ 11,  նոյեմբեր՝ 10, դեկտեմբեր՝10, հունվար՝ 5, փետրվար՝ 4, մարտ՝ 12, ապրիլ՝ 10, մայիս՝ 10
  • մարտ-մայիսի հրապարակումներ, տեսադասեր, տեսադասերի ժամանակացույցն ու բովանդակությունը՝ հղումը
  • ուսումնական նախագծեր
  • ընտանեկան դպրոցի խորհրդատվություն
  • հունիսյան նախագծեր
  • Բլոգի մուտքի թիվը այս պահի դրությամբ՝ 180,947
  • կրթահամալիրային նախագծերի մասնակցությունը՝ որպես սովորողների խմբի ղեկավար
  • դպրոցում ինքնասպասարկման, շրջակա միջավայրի խնամքի աշխատանքներին մասնակցությունը անձամբ, սովորողների խմբի հետ-
  • ուսումնական ճամբարի ջոկատի, ճամբարային նախագծի ղեկավարում՝ 12
  • ուսումնական ճամփորդությունների, կրթական փոխանակումների նախագծերի կազմակերպում` 12
  • ենթակայքի սպասարկում
Հաջողված նախագծեր՝ Իմ կենդանին, իմ բույսը / համագործակցային նախագիծ Իվետա Ջանազյանի հետ/, Let’s speak English/համագործակցային նախագիծ Միջին դպրոցի և քոլեջի հետ/ , Հորինում ենք…Ընտանեկան նախագծեր
Ուսումնական պարապմուքների առաջադրանքներ ըստ դասարանների՝
Ընդհանուր դիտարկումներ՝
Բլոգը գործուն է աշխատանքային։
Հնարավոր է փնտրել, գտնել անհրաժեշտ նյութերը, փաթեթները։
Բաժիններում նյութերը կոկիկ, տեսանելի են։
Ինքնակրթություն բաժնում ևս նյութեր կային․ առանձնացված է նման բաժին։
Առաջարկներ՝
Առանձնացնել այն նախագծերը, որոնք կարող են զարգացում ունենալ հաջորդ ուսումնական տարում, աշխատել դրանց վրա։
Առանձնացնել տեսանյութերի՝ մուլտֆիլմեր, ֆիլմեր, լսելու նյութերի առանձին փաթեթներ, առցանց կայքեր, որոնցով կարելի է սովորել․ այդ փաթեթը լինի բաց, մատչելի սովորողին, ծնողին։



Комментариев нет:

Отправка комментария