,,Գրքի պատմությունը,, նախագծի շրջանակում այցելեցինք ,,Անտարես,, հրատարակչության տպրագրատուն։
Անտարես-ը շատ հայտնի է ընթերցողների լայն շրջանակին, ժամանակակից բազմաթիվ գրքեր հրապարակվում են հենց այս հրատարակչության միջոցով։
Շրջայցը սկսեցինք տպագրատան առաջին հատվածից, որտեղ ներկայացրին տպագրության առանձնահատկությունները։ Տպագրատունը զբաղվում է միայն օֆսեթ տպագրությամբ։ Տեսանք երկգույն և չորսգույնանի տպագրական սարքերը։ Տպագրությունն իրականացվում է չորս հիմնական գույների միջոցով։
Մյուս սենյակում դաջելով տպելու, գիրքը լամինացնելու, տուփեր կտրելու , զսպանակ անցկացնելու սարքերը։ Հիմնականում դպրոցական դասագրքերի կազմերը լամինացվում են, որպեսզի ավելի երկար ծառայեն, թրջվելուց շուտ չվնասվեն։
Երկրորդ մասնաշենքում ռեսանք տպագրության ամբողջ ընթացքը. թուղթ կտրող գործիքների միջոցով համապատասխան չափով կտրվում են թղթերը։ Թուղթը հիմնականում ներկրվում է Ռուսաստանից։ Այնուհետև համապատասխան չափով ծալվում են, տպագրվում, հավաքվում ըստ նշված չափի։ Փոքր հատվածներով հավաքվելուց հետո կարի մեքենայի միջոցով կարվում են։ Տեսանք նաև կարի մեքենայի հին տարբերակը, որը ավտոմատացված չէր։ Այնուհետև կարված գրքի վրա տեղադրվում է համապատասխան կազմը։ Կազմի երկու տեսակ կա' կոշտ և փափուկ։
Միասին սոսնձող մեքենայի միջոցով սոսնձեցինք կոշտ կազմը, համապատասխան ծալվածք տվեցինք։
Իսկ շրջայցի վերջում խոսեցինք գրքերի, ընթերցանության մասին։ Միասին ընթերցեցինք Չարենցի ,,Եսիմ անուշ Հայաստանի,, բանաստեղծությունը։ Հրատարակչությունը նաև մեզ երկու գիրք նվիրեց, որպեսզի ավելի ոգևորված կարդանք։
Շատ հետաքրքիր էր այս տեսանկյունից տեսնել հրատարակչությունը, ծանոթանալ գրքի ստեղծման ընթացքին։ Հրտաարակչության աշխատակիցները բարեհամբույր և մանրամասն ներկայացնում էին բոլոր հաստոցները։
Комментариев нет:
Отправить комментарий