Նախագծի իրականացման օրը՝ հունիսի 4-ին
Ճամփորդության մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ
Ճամփորդության ղեկավարներ ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Ճամփորդության ուղղությունը՝Երևան-Ապարանի ջրամբար/Պողոս ,Պետրոս բազիլիկ եկեղեցի/Երկկենցաղ եկեղեցի/ /-Երևան/58կմ, 1ժ.15րոպե/
Ճամփորդության մեկնարկ՝
Մեկնում
09:00-երթուղայինների հրապարակ , վերադարձ-16:00
Ճամփորդության գումարը՝ 1500 դրամ
Տրանսպորտ՝ 25.000 դրամ:
Նպատակը՝
- Ճանաչել հայրենիքի մի հատվածը
- Արշավի կազմակերպում
- ճամփորդական հմտությունների ձեռք բերում
- Հետազոտական , ուսումնական աշխատանքի իրականացում
- էկոլոգիական աշխատանք, տարածքի անտառային հատվածների դիտարկում
- Middle TV-ի նկարահանում
Նախագծի ընթացքը
- ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս լրացումներով
- նախնական հետազոտական աշխատանք. ծանոթանում ենք երթուղուն, այցելվող վայրերին
- արշավի նախապատրաստում
- մասնակիցը պատրաստում է իր ուսապարկը, ճիշտ և անհրաժեշտ իրեր է վերցնում, ուշադրություն է դարձնում քայլարշավային հանդերձանքին
- նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում
Օրակարգ
09.00-մեկնարկ Մայր դպրոցից
10.20-Ապարանի ջրամբարի մուտքի անցակետ
10.20-11.20- Անցակետից քայլք դեպի Պողոս-Պետրոսի եկեղեցի
11.20-13.00 -ընդմիջում, խաղեր, լուսանկարներ,զրույց եկեղեցու, ջրամբարի մասին, հանգիստ բնության գրկում, Միդլ Tv-ի նկարահանումներ
13.00-14.00-վերադարձ Ապարանի ջրամբարի արահետով
14.00-14.30- Սոճիների պուրակում փոշոտման դիտարկում, «Շրջակա միջավայրի օրվան» նվիրված մաքրություն, էկոլոգիական աշխատանք
14:30-16.00 -վերադարձ
Նախապատրաստական առաջադրանքներ
- Ջրամբարի տարածքում լքված գյուղատեղի-ուսումնասիրություն
- Ջրամբարի նշանակությունը և դերը-ուսումնասիրություն
- Տեղեկություններ հավաքել այցելվող վայրերի մասին
- Google map-ի օգնությամբ գծել ճամփորդության քարտեզը
Նախնական աշխատանքը հրապարակվում է սովորողի բլոգում մինչև ճամփորդությունը:
Ակնկալվող արդյունքը ՝
- սովորողների տպավորությունների գրանցում բլոգում՝ պատումի տեսքով,
- ֆոտոշարերի հրապարակում:
Անհրաժեշտ իրեր
- հարմար և թեթև ուսապարկ
- ամուր, քայլքի համար նախատեսված մարզական կոշիկներ
- արևային գլխարկ, ակնոց
- արևապաշտպան քսուկ
- սնունդ , ջուր /բրդուճներ՝ պարտադիր/
- երկարաթև, թեթև վերնահագուստ
- աղբի տոպրակ, ձեռնոց
- դիմակ
- անձնական ախտահանող միջոց
Կարևոր
- Մասնակիցները ջերմաչափվում են մեկնելուց առաջ
- Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
- Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
- Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը:
Մասնակցել ցանկացողները գրեն tatev.abrahamyan@mskh.am և S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին:
Комментариев нет:
Отправить комментарий