пятница, 14 мая 2021 г.

Ծնողը կրթական գործի կազմակերպիչ




Մայիսյան հավաքի շրջանակներում ,,Հարթակում ծնողն է,, նախագծով հանդիպում ունեցանք Միջին դպրոցի 6-1 դասարանի սովորող Մարիամ Գևորգյանի հայրիկ ՝ ԵՊՀ-իրավագիտության ամբիոնի, պարսից գրականության դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանի հետ: Հանդիպման թեման ՝ Շահ Աբբասը և հայերը: 

Հանդիպումը կայացավ Միջին դպրոցի Փոքր դահլիճում, որպեսզի թեմայով հետաքրքրվող բոլոր սովորողները հանարավորություն ունենան մասնակցել: Հավաքվել էր 6-7-8-րդ դասարանցիներից կազմված հետաքրքիր խումբ: 
Պարոն Գևորգյանին օգնում է մեր սովորող Մարիամը՝ էկրանին նախապես բացելով և զուգահեռ ցույց տալով համապատասխան նյութերը: 
Մասնագետը նախ խոսեց պարսիկ ժողովրդի, Իրանում ապրող ազգերի մասին, ապա անդրադարձավ Շահ Աբբասին՝ ներկայացնելով կարևոր փաստեր նրա կյանքից: Այնուհետև մանրամասն խոսեց Աբբասի վարած քաղաքականությունից, այդ ժամանակաշրջանում Պարսկաստանում առկա խնդիրներից՝ հնարավորինս պարզ ներկայացնելով Աբբաս քաղաքական-հասարակական գործչին: 
Ի՞նչ նպատակ ուներ Շահ Աբբասը, երբ 300 հազար և ավել հայերի գաղթեցնում էր Պարսկաստանի խորքեր, ինչպիսինն էր մեծ շահի վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչո՞ւ, գաղթը ինչպե՞ս անդրադարձով հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա, և այլն: 
Բոլոր հարցերը մանրամասն պատասխան ստացան: 
Արդեն իսկ ասվածը կապելով ժամանակակից խնդիրներին և հարևան պետությունների հետ առկա հարաբերություններին՝ պարոն Գևորգյանը անդրադարձավ Իրանում ձևավորված վերաբերմունքին հայերի և հայերի թողած ժառանգության նկատմամբ: 
Մեկ ժամանոց հանդիպումը շատ թեթև անցավ, հետաքրքիր: Հանդիպման ավարտին մասնակիցները ասվածի վերաբերյալ առաջացած հարցերը բարձրաձայնեցին: 
Եվ արդեն ավանդական դարձած սեբաստացիական նվերը՝ գինին,  վեցերորդ դասարանի սովորողները, որպես շնորհակալություն, հանձնեցին պարոն Գևորգյանին: 
Հանդիպումից մի հատված դիտե՛ք տեսանյութում.

Լուսանկարներ՝






Կորյուն Գաբոյանի պատումը


Комментариев нет:

Отправить комментарий