вторник, 1 июня 2021 г.

Ճամբարային եռուզեռ Միջին դպրոցում

Օրը սկսեցինք հունիսմեկյան տոնական տրամադրությամբ Միջին դպրոցի բակում՝ առավոտյան ընդհանուր պարապմունքով, կենդանի երգերով, կոպալի ուղեկցությամբ հնչող ծափերով, ժպիտներով:

Ճամբարային եռուզեռ էր տիրում բոլոր ջոկատներում՝ երգ, պար, բակային աշխատանք, թատերական ներկայացում, մարզական խաղեր, ընթերցումներ և այլ հետաքրքիր գործունեություններ: 
Միջին դպրոցի Փոքր դահլիճում թատրոնի ընտրությամբ գործունեության խումբը ներկայացրեց ,,Կիկոսը,, : Հետաքրքիր խաղ էր, հետաքրքիր մոտեցում. 
,,Հազարան հավքը,, նախագիծը շարունակում է գերիշխող լինել նաև ճամբարային գործունեության ժամանակ, ընթերցում են, նկարում, զարդանախշում և այլն: Ռիմա Երեմյանը և սովորողները ներկայացնում են ,,Հազարան հավքի,, մոտիվներով զարդանախշված սփռոց:

Ոսկեգործական աշխատանքների ցուցահանդեսին մասնակցած ճամբարականները հիացած էին.

Շարունակվում են քանդակագործության բացօթյա պարապմունքները.
Այս օրերեին Մարզադպրոցի լայանածավալ բացօթյա մարզական դաշտերը ծառայում են սովորողների տարբեր խմբերի՝ տարբեր մարզական խաղերի համար: 



Ամեն օր մաքրվում և բարեկարգվում է Միջին դպրոցի բակը.

Իսկ հունիսի մեկը չէր կարող տոնական չլինել նաև Միջին դպրոցում.



Լողը միշտ էլ եղել է կրթահամալիրյան ճամբարի հիմնական բաղադրիչը: Այսօր լողում են ընկեր Արևիկի ջոկատի ճամբարականները.


Ամենաուրախ ճամբարը շարունակվում է....
Լուսանկարները՝ Ռիմա Երեմյանի, Տաթև Աբրահամյանի, Տաթև Ալեքսանյանի, Հասմիկ Իսրայելյանի, Զարինե Փանյանի, Արևիկ Ներսիսյանի:

Комментариев нет:

Отправить комментарий