среда, 16 июня 2021 г.

Հունիսյան ճամբարի ամփոփում

Հունիսյան ճամբարը սովորողների համար ուսումնական տարվա ամենահետաքրքիր ժամանակահատվածն է: Սովորողների ընտրությամբ հավաքվեց իմ ջոկատը՝ ամենատարբեր սովորողներ տարբեր դասարաններից, տարատարիք: Մեր ճամբարային առօրյային և ջոկատի գործունեությանը ծանոթացե՛ք այստեղ
Հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունները պատրաստել էի ճամբարային նախագծերս, որոնք քննարկեցի ճամբարականների հետ , համապատասխանաբար ավելացումներ արեցի, և սկսեցինք.... Ճամբարային նախագծերն՝ այստեղ
Յուրաքանչյուր օր մեր գործունեությունը սկսել ենք Միջին դպրոցի բակից՝ մասնակցելով ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունքին, որի ժամանակ սովորել ենք նոր երգեր, սիրով պարել ենք: 

Ընկեր Լաերտի հետ ունեցել ենք պարի դասեր: Պետք է ասեմ, որ իմ ջոկատն ամենապարասեր ջոկատն է. գրեթե բոլոր սովորողները կրթահամալիրի պարային ակումբներում են պարում, Բանգլադեշյան պլեների ժամանակ և մեդիաուրբաթներին հանդես եկան պարային հմարներով: 
Ընդհանուր ճամբարային գործունեություն իրականացնելիս չմոռացանք նաև տարբեր մարզաձևերի մասին, սակայն սիրելի գործունեությունը եղավ թենիսը.
Ընկեր Լևոնի հետ մասնակցեցինք Միջին դպրոցի բակի քարե ծաղկամանների պատրաստման գործընթացին: Չնայած աշխատանքը հեշտ չէր, բայց ամենից ակտիվը աղջիկները փորեցին քարե ծաղկամանների բացվածքները:

Այրող արևից մեզ փրկեց կրթահամալիրի ծածկած լողավազանը: Ճամբարի ընթացքում լողը սիրելի գործունեություններից է: 

Այցելեցինք նաև ագարակ, մեր բերած գազարներով կերակրեցինք ձիերին, ձիավարեցինք: Պարզեցի, որ իմ ջոկատից բավական շատ սովորողներ առաջին անգամ են ձի նստում: 

Առաջին շաբաթվա վերջին օրը անցկացրեցինք Ապարանի ջրամբարում: 

Երկուշաբթի սկսեցինք հեծանվաերթով: Տարատարիք ճամբարականների մի խումբ մարզիչների հետ ուղևորվեց Զվարթնոց: Պատմում են մասնակից սովորողները.

Իրականացրել ենք նաև մի շարք այլ նախագծեր, որոնք կառուցվել էին սովորողների հետաքրքրությունների պահանջով: 

,,Մեր ժամանակի թրենդները,, նախագծով ծանոթացանք և առանձնացրինք այն թրնեդային իրերը, խաղերը և ֆիլմերը կամ գրքերը, որոնք երբևէ տարածված կամ թրենդային են եղել Միջին դպրոցում: Ահա աշխատանքներից մի քանիսը. 


Հաջորդ նախագիծը մի քանի ուղղություն ուներ, նախ հմտանում էինք տեխնոլոգիական աշխատանքում, այնուհետև ստեղծագործում՝ փորձելով մեր ընտրած բանաստեղծության համար սցենար մտածել, նկարահանել և մոնտաժել: Պատրաստի տեսանյութերից .
Յուրաքանչյուր օր սովորողները լուսաբանել մեր աշխատանքը.


Комментариев нет:

Отправить комментарий