пятница, 4 июня 2021 г.

Քայլարշավ Ապարանի ջրամբարում

Արդեն վաղուց, մեր ճամփորդություններն պարունակում են կարևոր մի բաղադրիչ՝ քայլարշավ: Քայլելը հայրենի երկիրդ ճանաչելու, ավելի սիրելու համար լավագույն տարբերակն է: Եվ միշտ, ամենահետաքրքիր, ամենագեղեցիկ վայրերը թաքնված են սարերի ետևում կամ անտառների մեջ, որտեղ հասնելու համար , իհարկե, անհրաժեշտ է քայլել:

Ամառային ճամբարի առաջին շաբաթը որոշեցինք ավարտել Ապարանի ջրամբարում: Հենց անցակետն անցանք մեր առջև փռվեց երկնքի գույն ունեցող զուլալ ջրային զանգվածը: Կամրջի վրա կանգնած զմայլվեցինք, վայելեցինք, այնուհետև որոշեցինք քայլել: 
Ջրամբարի եզրին է գտնվում 5-րդ դարի Պողոս-Պետրոս յուրահատուկ եկեղեցին: Եկեղեցին ժամանակին այստեղ եղած Զովունի գյուղին է պատկանել, սակայն ջրամբարի կառուցման հետ կապված գյուղը տեղափոխվել է, բայց շինությունները մնացել են: Պողոս-Պետրոսը տարին 3-4 ամիս ջրի տակ է լինում: Հայտնի է նաև ,,Երկկենցաղ եկեղեցի,, անունով, քանի որ տարիներ են լինում, որ եկեղեցուն հնարավոր չէ մոտենալ, ջրի մեջ է, վերջին տարիներին ջրի մակարդակն իջել է, արդեն քայլելով կարող ենք մոտենալ: 
Եկեղեցու մոտ գնալու համար կա նաև մեքենայի ճանապարհ, սակայն մենք նախընտրեցինք ապարնյան ծաղկած մարգագետիններով քայլքը, սոճիների պուրակում կարճ ընդմիջում-հանգիստը, վայելքը; 
Քայլել ենք մոտ հինգ կիլոմետր. հարմար մի վայրում նստեցինք ծաղիկած մարգագետիններում, հավեսով խաղեր խաղացինք, իրար ավելի լավ ճանաչեցինք, ամփոփեցինք մեր ճամբարային առաջին շաբաթը.
Պատմում են ճամբարականները.











Комментариев нет:

Отправить комментарий