пятница, 11 марта 2022 г.

Աշխատանքային հինգշաբթին Ծաղկունքում


Հերթական աշխատանքային հինգշաբթին տարբերվող էր և հետաքրքիր: Աշխատանքային այցով պետք  է լինեինք Ծաղկունք գյուղի դպրոցում: 
Ավելին՝ նորից վերադարձած սառնաշունչ ձմեռը հնարավորություն տվեց վայլել ձմեռային բերկրանքը, նկատել գեղեցիկ ձմեռային տեսարաններ, սառը օդ շնչել, փափուկ ձյան վայելքը զգալ: 
Մինչ Ծաղկունք հասնելը խոսեցինք աշխատանքներից, անելիքներից, հստակեցրեցինք: Մենթոր Տիարի մեծ օգնությունը , ուղղորդումը օգնեց ավելի լավ պատկերացնել առաջիկա անելիքները, նախագծերը: 
Արդեն Ծաղկունքի դպրոցի բակում մեզ դիմավորեց տիկին Անահիտը: Եվ որպես նվեր- հյուրասիրություն, փոխանցեցինք կրթահամալիրի հավերի՝ ամբողջությամբ օրգանական ձվերը: 
Ուղիղ եթերներ՝ 1, 2


Անցանք մեր խաղաղ աշխատանքին: 
Առնոլդ Միքայելյանը ծաղկունքցի սովորողների և շախմատի ուսուցչի հետ սկսեց շախմատային խաղը: Որպես հետագա զարգացում՝ սպասվում են ,,Գագարին,, գավաթի խաղեր, համատեղ նախագծեր, մասնակցություն կրթահամալիրյան շախմատային ֆլեշմոբին: Երեխաները և ուսուցիչները պատմեցին իրենց ընթացիկ շախմատային նվաճումներից , խաղերից: 


Կարինե Մացակյանը շրջեց դպրոցում՝ նկարելով և վերցնելով չափեր էսքիզների համար: Առաջիկայում հետաքրքիր փոփոխություններ են սպասվում նաև ֆիզիկական միջավայրում: 

Հուրի Աթթարյանը արևմտահայերենի դաս անցկացրեց 7-8-րդ դասարանների հետ: Մի խումբ հետաքրքրված և ոգևորված սովորողներ ցանկություն հայտնեցին մասնակցել առաջիկայում նախագծվող արևմտահայերեն թատերական ներկայացմանը: 
Ես և Հուրին փաստեցինք, որ ծաղկունքցի սովորողները՝ որպես բարբառի կրողներ, շատ ավելի լավ հասկացան և քննարկեցին արևմտահայերեն առակները: 


Իսկ ես Ծաղկունքի ուսուցիչների, փոխտնօրենի և տնօրենի հետ խոսեցի առաջիկայում նախատեսվող ճամբարներից: Հարցեր եղան նաև կրթահամալիրի՝ որպես վերապատրաստող կենտրոն, կազմակերպած պարտադիր ատեստացիայի ընթացակարգից: Հատկապես հետաքրքրում էր հեռավար անցկացման ձևը, քանի որ դպրոցը սեպտեմբերից անցնելու է նախագծային ուսուցման և կցանկանար ատեստացիան անցնել այլընտրանքային, նախագծային ուսուցում կազմակերպող հաստատությունում: 
Այնուհետև մայրենիի ուսուցիչներին ներկայացրեցի կրթահամալիրի Մայրենիի ֆլեշմոբը, մասնակցության ձևը: Փոխանակվեցինք տվյալներով, անհրաժեշտ հղումներն արդեն ուղարկել եմ: 
Ընդմիջեցինք դպրոցի խոհանոցում, որը առաջիկայում կդառնա սրճարան-ակումբային խոհանոց՝ իր յուրօրինակ դիզայնով և տաքուկ միջավայրով: Իսկ ընդմիջման ճաշատեսակները պատրաստել էին ավագ դպրոցի սովորողները. շատ համեղ էր: 

Այցի ավարտին ամփոփիչ հանդիպում-քննարկում ունեցանք դասավանդողների և վարչական կազմի հետ: Ներկայացվեցին առաջիկա անելիքները, այն է. 
  • Արձակուրդային շաբաթվա ընթացքում եռօրյա ծիսական հարսանեկան ճամբար, 
  • ,,Գագարին,, համայնքում Մանկավարժական լաբորատորիայի աշխատանքների մեկնարկ, 
  • դպրոցի ֆիզկական միջավայրի բարելավման աշխատանքներ, 
  • այլ: 
Վերադարձին քննարկեցինք , կոնկրետացրինք անելիքները...

Комментариев нет:

Отправить комментарий