Աշտարակը, չնայած Երևանից շատ քիչ հեռավորության վրա է գտնվում, սակայն շատ հետաքրքիր պատմություն ունի և տեսարժան վայրեր։
Աշտարակը հայտնի է որպես հինգ եկեղեցիների քաղաք, յուրահատուկ հանդարտ միջավայրով, հետաքրքիր մարդկանցով, աճող արտադրությամբ։
Մեր ճամփորդության նպատակը երեք ուղղություն ուներ՝
- Ճանաչել Աշտարակը, մարդկանց, միջավայրը,
- Ուսումնասիրել Աշտարակի մշակույթը, այդ թվում՝ եկեղեցիները,
- Աշտարակը մեր օրերում, զարգացում, արտադրություն։
Աշտարակը՝ որպես Երևանից քիչ հեռու գտնվող քաղաք, կարող է շատ լավ այլընտրանք դառնալ Երևանի բեռնաթափման համար։
Արտադրական կյանքին ծանոթանալու համար այցելեցինք շատ հայտնի Գուրմե-Դուրմե շոկոլադի գործարան։
Комментариев нет:
Отправить комментарий