Չնայած ձնառատ օր էր, Մանկավարժական ճամբարն իր գործունեությունը սկսեց նախապես որոշված օրակարգով։ Ներկա էր 31 մասնակից Գագարին ավանից և հինգ գյուղերից։
Այսօրվա մանկավարժական պարապմունքները բաղկացած էին ՏՏ սեմինարից և ,,Ես մանկավարժ եմ,, պարապմունք-քննարկումից։
Ճամբարի և Մանկավարժական լաբորատորիայի համակարգող Գևորգ Հակոբյանը ներկայացրեց անելիքները, C և D դիսկերի տարբերությունը, հնարավոր տարբերակներ՝ իմֆորմացիան ապահով պահելու համար։ Այնուհետև խոսեցինք Word տեքստային խմբագրիչի գործիքների մասին, հետո՝ gmail էլ․ փոստի հարթակի մասին։
Ընդմիջումից հետո շարունակեցինք։ Գևորգ Հակոբյանը քննարկման համար երկու հարցադրում ներկայացրեց՝ Ի՞նչ կպատասխանեմ, եթե իմ սովորողը որոշի դառնալ մանկավարժ և խորհուրդ հարցնի, Ի՞նչ է մանկավարժական լաբորատորիան և ինչպես եմ պատկերացնում լաբորատորիայի գործունեությունը։ Բավական հետաքրքիր քննարկում ստացվեց, մասնակիցները հնարավորություն ունեցան աշխատել և ներկայացնել իրենց մտքերը։
Օրը համարում եմ արդյունավետ։
Քննարկումը՝ Սմբատ Պետրոսյանի ֆիլմում։
Լուսանկարներ․
Комментариев нет:
Отправить комментарий