среда, 23 марта 2022 г.

Մանկավարժական ճամբարի մեկնարկ Ծաղկունքում

Նորից Ծաղկունքում ենք։ Այս անգամ Մանկավարժական լաբորատորիան է սկսում իր աշխատանքները՝ եռօրյա մանկավարժական ճամբարով։ 
Նախապես որոշված ժամին հանդիպեցինք Ծաղկունքի դպրոցում, որտեղ հավաքվել էին նաև Հարսանեկան եռօրյա ճամբարի մասնակիցները՝ վեց դպրոցներից։ Օրն ամփոփիչ էր, ներկայացվեց երկօրյա աշխատանքի արդյունքը՝ որպես  ,,Հացով հարսանիք,, նախագծի նախապատրաստական աշխատանք, ընթացք։ 
Մի հատված Հարսանեկան ճամբարի ամփոփումից․




Այնուհետև համտեսեցինք հյուրասեր ծաղկունքցիների պատրաստած ուտեստները։ Շատ հաճելի էր տեսնել ոգևորված սովորողներ՝ փայլող աչքերով,  պայծառ դհոլահարներ և իրենց սովորողների կողքին պարող ուսուցիչներ։ Ընդհանուր ոգևորվածությունը նկատելի էր;
12:30 մեկնակրեց մանկավարժական ճամբարի առաջին պարապմունքը։ Սկզբում խոսեց տիար Բլեյանը, ներկայացրեց ճամբարը, ձևավորվող մանակավարժական լաբորատորիան, վերապատրաստողներին՝կարևորելով  հետազոտող ուսուցչին ՝  մշակող ,փոխանցող, տարածող, ինքնակրթվող։ Մի հատված ներկայացումից․ 

 

Մասնակցության հայտ ներկայացրել էր 41 ուսուցիչ։ Մանկավարժական լաբորատորիայի աշխատանքները համակարգող Գևորգ Հակոբյանը ներկայացավ, խոսեց լաբորատորիայի աշխատանքների, մանկավարժական եռօրյա ճամբարի գործունեության և բովանդակության վերաբերյալ։ Այնուհետև ներկայացան և խոսեցինք հայտ ներկայացրած մասնակիցները։ 
Գագարին նախագծով մանկավարժական լաբորատորիայի աշխատանքները սկսված են, որը երևույթ է, կարծում եմ՝ նաև հետաքրքիր զարգացում կունենա։ 

Լուսանկարներ ՝





Комментариев нет:

Отправить комментарий