Հունիսյան ճամբարը , որը ուսումնական տարվա չորրորդ շրջանն է, միշտ էլ ամենահավեսն է լինում։ Նախ՝ արդեն ամառ է, օրերը տաք են և գրավիչ, անհրաժեշտ չէ մնալ դասարանում, սահմանափակվել չորս պատի մեջ, հետո՝ բազմաթիվ նոր նախագծեր և գործունեություններ են սպասվում։
Նախապես հրապարակված նախագիծն ընտրել էր 21 սովորող, այդ թվում՝ սովորողներ այլ դասարաններից, որոնց առաջին անգամ էի տեսնում, կրթահամալիր նոր տեղափոխված սովորողներ։
Առաջին իսկ օրվանից տարատարիք և տարաբնույթ , տարբեր հետաքրքրություններ ունեցող սովորողները մտերմացան , ընկերացան և սկսվեց հավեսի ճամբարը։
Ի՞նչ նախագծեր ենք իրականացրել․
- Ավագ դպրոցի հետ համատեղ ընթերցանություն և խոհանոցային նախագիծ իրականացրինք՝ ծանոթանալով , շփվելով , նոր հմտություններ ձեռք բերելով։ Այլ միջավայրում հայտնվելը գրավիչ ու հետաքրքիր էր։ Նախագծի ամփոփումը՝ այստեղ։
- Էլ ի՜նչ ճամբար, առանց հայրենագիտական թափառումների։ Մեր դիտակետում այս անգամ Կոտայքի մարզի քիչ այցելվող վայրերն էին՝ Կապուտանը և Կարենիսը։ Օրը ճանաչողական էր, բացահայտումներով լի, որն ավարտեցինք մարզական ժամով՝ մի լավ գործնագործ խաղացին և լիցքաթափված վերադարձանք։ Նախագծի ամփոփումը՝ այստեղ։
- Ընթերցողական նախագծերը ևս շարունակվել են․ ընթերցանություն-քննարկում ունեցանք Արևիկ Ներսիսյանի ջոկատի հետ, որը թույլ տվեց ճանաչել և ծանոթանալ այլ ճամբարակաների, լսել նրանց տեսակետը։Իսկ ճամբարային օրերն ավարտեցինք միասնական ընթերցանության ֆլեշմոբով։ Նախագծերի ամփոփումը՝ այստեղ ։
- Խոհանոցային գործունեությունը ճամաբարի ամենահամեղ ու գրավիչ հատվածն է, այս անգամ նոր բաղադրատոմս հայտանգործեցինք և ձեռք բերեցին առօրյա կարևոր հմտություն։ Նախագծի ամփոփումը՝ այստեղ։
- Հունիսմեկյան նախագիծը կարող եք տեսնել այստեղ։ Լավ է, երբ օրը մարզական է, իսկ սովորողները՝ գոհ։ Օրը իսկական տոն դարձավ։
Իրականացրել ենք բազմաթիվ այլ գործունեություններ՝ մարզական պարապմունք, երգ, պար, միջավայրի խնամք, մաքրություն, վիկտորինաներ և այլն։
Օրվա լուսաբանումները և սովորողների պատումները հավաքված են առանձին, կարող եք տեսնել այստեղ։
Երկշաբաթյա ճամբարային գործունեության դրական կողմերը՝
- Ստացվեց ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տարատարիք սովորողները ինտեգրվեցին, ընկերացան, միասնական գործունեություն իրականացրին։
- Նախագծերն իրականացնելը հեշտ էր, քանի որ հավաքված էր այնպիսի խումբը, որն ընտրել էր նախագիծը, ծանոթ էր նախագծին, հանդես էր եկել առաջարկներով, հավես ուներ անընդհատ գործունեություն անել։
- Ամառային ճամբարի հնարավորությունները, դրսում գործունեություն անելու ձևն ամբողջությամբ օգտագործվեցին։
Բացասական կողմեր՝
- Երկու շաբաթը երկարաժամկետ, առանձին նախագիծ իրականացնելու համար քիչ է։Քանի որ ամառային օրեր են, սովորողները անընդհատ ցանկանում են գործունեությամբ զբաղվել՝ լող, մարզական խաղեր, վիկտորինաներ և այլն, իսկ այդ դեպքում հնարավոր չէ այլ նախագիծ իրականացնել։
Комментариев нет:
Отправить комментарий