Ամենահարմար և տրամադրող միջավայրը նման նախագծերի դեպքում , իհարկե, մեր գրադարանն է։ Օրն էլ անձրևոտ էր, բակում նստելու պլանները չեղարկվեցին։
Նախապես ընտրված կարճ պատմությունները ուղարկվեցին սովորողների էլ․ փոստերին։ Հինգ-տասը րոպե ընթերցանությունից հետո սկսեցինք քննարկել, փոխանակել մտքեր։ Հետաքրքիր էր լսել սովորողների պատկերացումները, մտքերը, գաղափարը ներկայացնել և մեկնաբանելու տեսանկյունը։
Քննարկումը կարող եք տեսնել Սեյրան Առաքելյանի լուսաբանման մեջ։
Լուսանկարներ ընթացքից․
Լուսանկարներ ընթացիքց․
Նման նախագծերը օգնում են սովորողներին լինել տեղեկացված, ծանոթանալ կրթահամալիրի գրադարանին, գրքային ֆոնդին, զարգացնել վերլուծական մտածողությունը, մտածելու կարողությունը։
Комментариев нет:
Отправить комментарий