понедельник, 5 июня 2023 г.

Ճամբարային վեցերորդ օրը Միջին դպրոցում

Սկսվել և շարունակվում  է ամառային ամենաուրախ ճամբարը։ 
Հունիսի հինգն է՝ շրջակա մջավայրի պահպանության միջազգային օրը։ Իհարկե, Միջին դպրոցը չէր կարող անմասն մնալ ․ օրը կարևորվեց նոր նախագծերով և հին սովորություններով։ Ռինա Շագինյանի ջոկատը զբաղված էր Միջին դպրոցի կանաչ այգին մաքրելով, բարեկարգելով, թափթփված աղբը հավաքելով։ Նունե  Թեմուրյանի ջոկատը կազմակերպեց խաղ մրցույթ՝ օրվա խորհրդին համահունչ։ 
Օրվա մյուս կարևոր իրադարձությունը Ագարակի լողավազանի առաջին փորձարկումն էր։ Լողը եղել և մնում է ամառային ճամբարների կարևոր բաղկացուցիչը։ Միջին դպրոցը լողում է Ագարակի նորաբաց լողավազանում։ Առջևում բազմաթիվ խմբերի այցելություններ են, աշխատանք ագարակում և վստակած հանգիստ ագարակյան լողափում։ 
Շաբաթ-կիրակի Հայաստանի հյուսիսային և հարավային ուղղություններով ճամփորդած ճամբարականները վերադարձել են  թարմ տպավորություններով, հետաքրքիր ասելիքով։ 
Իրականացվող ճամբարային նախագծերը բազմաթիվ ու բազմաբովանդակ են՝ տեխնոլոգիական, մարզական, ուսուցողական, հետազոտական, տարատեսակ ինտելեկտուալ խաղերով ։ Հաճելի էր քայլել ճամբարային խմբերով և ամեն անկյունում տեսնել գործող, մարզվող, ուսումնասիրող ճամբարականների։ Այս օրերին Միջին դպրոցին բնորոշ է անընդհատ շարժումը, բազմազբաղությունը։ Իսկ տարատարիք ձևավորված ճամբարային խմբերը ստեղծել են նոր ընկերություններ՝ տարբեր դասարաններում սովորողների միջև։ 
Օրը թեթև էր ու խաղաղ․․․






Լուսանկարները՝ Անի Ավետիսյանի, Ռինա Շագինյանի, Նունե Թեմուրյանի։ 

Комментариев нет:

Отправить комментарий