четверг, 1 июня 2023 г.

Հունիսմեկյան տոն


Հունիսի մեկը միշտ էլ ուրախանալու, հրճվելու, ինչու չէ, նաև մի փոքր զվարճանալու լավ առիթ է։ Ամառ է, հավես, լավ եղանակ, տաք օր։ Ինչպես կարող ենք այդ օրը նստել դպրոցում, փակվել չորս պատի մեջ։ Հեռու գնալ էլ չենք ուզում, իսկ Բանգալդեշը լի է բազմաթիվ կանաչ այգիներով։ 
Միասին քայլեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից այգի։ Ճանապարհն անցանք Սարալանջով-Պերճի պուրակով։ Խմբի մի մասը ապրում է մոտակա թաղամասերում և տարածքին լավ ծանոթ է, մյուսները գալիս են կրթահամալիրի տրանսպորոտվ և այս ճանապարհով քիչ են քայլել։ Խոսեցինք Սարալանջի ստեղծման մասին, թաղամասի բնակիչները հիշեցին , որ տարիներ առաջ աղբավայրի էր նման և բարեկարգված չէր։ Ուշադիր զննեցին քանդակները, իհարկե, առաջացան հարցեր, իրենք էլ պատասխանեցին հարցերին։ 
Այգում հասցրեցինք և՛ շփվել, և՛ մարզական խաղեր խաղալ, և՛ ինտելեկտուալ խաղեր խաղալ, և՛ ընդմիջել։ 
Պարզեցի, որ իմ ջոկատը շատ մարզական է, չհոգնող ։ 
Օրը իսկական նվեր էր մեզ ՝ դեռ երեխաներիս, տոնի առթիվ։ 
Լուսանկարներ ընթացքից՝









Комментариев нет:

Отправить комментарий