вторник, 13 июня 2023 г.

2022-2023 ուսումնական տարին․ ամփոփիչ հաշվետվություն


Ուսումնական տարվա ընթացքում պարտաճանաչ յուրաքանչյուր ամիս և յուրաքանչյուր ուսումնական շրջանի ավարտին ամփոփել եմ իմ արած աշխատանքները, նախագծերը։ Ստորև ներկայացնում եմ ամփոփումների հղումները։ 

Հաշվետվություններ՝

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն



Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Հաջողված նախագծեր
Ուսումնական տարվա ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր։ Կրթահամալիրյան նախագծային ուսուցումը համարում եմ հաջողված և կարևոր։ Անդրադառնամ հաջողված նախագծերին՝ նշելով ձեռքբերումները։ 

  • Ստեղծագործական աշխատանքների հրապարակում ,,Լուսապսակ,, ամսագրում- կարևորում եմ այս շուրջտարյա աշխատանքը, քանի որ անընդմեջ ստեղծագործել ենք, համագործակցել ենք ոչ կրթահամալիրյան ամսագրի հետ։ Արված աշխատանքը ոգևորել և խրախուսել է սովորողներին, ովքեր մեծ սիրով են ստեղծագործել ամբողջ տարվա ընթացքում։ 
  • ,,Բառքամոցի,, մրցույթ-առաջնության ամփոփում․ նախագիծը իրականացրել ենք հունվարյան ճամբարի ընթացքում / Երկրորդ ուսումնական շրջան/ ։ Առաջին փորձն էր նման ծավալուն նախագիծ իրականացնելու։ Կարևոր ձեռքբերում եմ համարում, որ նախագիծն ամբողջությամբ իրականացվել է սովորողների նախաձեռնությամբ, որոնց համար կազմակերպումը նոր հասունություն էր։ 
  • Թումանյանական օլիմպիադա․ թեև այս աշխատանքում առանձնահատուկ բան չկար, բայց հնարավորություն տվեց տարբեր դասարանների սովորողներին միասին աշխատել։ Օլիմպիադան առօրյայից տարբերվող ուսումնական աշխատանք էր, որը թարմություն մտցրեց նախագծերում։ 
  • TV նախագծերի ստեղծում․  համարում եմ իմ ամենահոջողված նախագիծը, որը մեծ ջանք է պահանջում։ Կարևորում եմ, որ ստեղծողն ու տարածողը սովորողներն են, այսինքն  նախագիծն ամբողջությամբ սովորողի նախաձեռնությունն  է դառնում, իսկ ես ուղղակի համակարգման աշխատանք եմ արել։ 
  • Պատուհան․ ամսագրային գործունեությունը այս տարի լայն թափ ձեռք բերեց և գրանցեց մեծ հաջողություններ, քանի որ նախագծով սկսեցին զբաղվել միայն սովորողները։ 


Ուսումնական ճամփորդություններ
Նախորդ տարիների համեմատ ճամփորդել եմ քիչ, սակայն կարևորել եմ կազմակերպելու, իրականացնելու և ամփոփելու ընթացքը՝ նախընտրելով քիչ ճամփորդել, բայց շատ աշխատել որակի վրա։ Ճամփորդությունների հաշվետվությունները կազմելիս մանրամասն ներկայացրել եմ իմ դիտարկումները։ 
Կլոր սեղանների, սեմինարների, վերապատրաստումների կազմակերպում և վարում
Հաջողված նախագծերի գրավականը նաև դրանց ներկայանալի լինելն է և  ներկայացնելը։ Մեր նախագծերը սովորողների հետ ամփոփել ենք երկու կլոր սեղանով։ Իսկ մանկավարժական տարիների փորձը ինչ-որ չափով փոխանցել եմ նոր դասավանդողներին քառօրյա վերապատրաստումներից մի քանիսը համակարգելով։ 
  • Կարողացել եմ ոգևորել սովորողներին, օգնել, որպեսզի իրենք դառնան նախաձեռնող, հանդես գան առաջարկություններով, առաջին պլան մղվեն իրենց սեփական նախագծերով, 
  • Սովորողները դարձել են ավելի ստեղծական, անընդմեջ գրել են, արտահայտել իրենց մտքերը։ Նման աշխատանքներում դարձել են ավելի կոնկրետ։ 
  • Անընդմեջ ընթերցանություն․ կարևորել եմ ընթերցողական աշխատանքը, նկատել եմ, որ կարևորում են նաև սովորողները, դրա փաստումն է գրքային բլոգների, TV նախագծերի ստեղծումը, տարածումը։ 
Ձախողումներ, չստացված, թերի աշխատանքներ նույնպես եղել են, սակայն դրանց շարունակությունը, զարգացումը թողնում ենք հաջորդ ուսումնական տարվան։ 

Комментариев нет:

Отправить комментарий