среда, 22 января 2014 г.

Թե ինչպես ուղտը դառավ սապատավոր

Դարեր առաջ, երբ աշխարհը դեռ այնքան մանուկ էր, և Կենդանիները նոր-նոր էին աշխատում մարդու համար, մի Ուղտ կար, որը աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող Անապատում, մանավանդ՝ ինքն էլ Ոռնացող էր: Այս ահավոր ծույլն ուտում էր փուշ ու տատասկ, մոշ ու փուշ, կաթնախոտ ու մոլախոտ, և երբ մեկը փորձում էր խոսել հետը, շարունակ կրկնում էր . ,,Ուզ, ուզ,,:
Մի երկուշաբթի առավոտ Ձին, թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ նրա մոտ.
-Ուղտ, այ Ուղտ, դուրս արի մեզ նման վազիր:
-Ուզ, ուզ:
Ձին գնաց ու պատմեց Մարդուն:
Որոշ ժամանակ անց, մի փայտի կտոր բերանին, եկավ Շունը: 
-Ուղտ, այ Ուղտ, արի, մեզ նման իրեր տար ու բեր:
-Ուզ, ուզ:
Շունը գնաց ու պատմեց Մարդուն:
Վերջապես, լուծը վզին, եկավ Եզը.
-Ուղտ, ա՛յ Ուղտ, արի՛ մեզ նման վարուցանք արա:
-Ուզ, ուզ:
Եզը գնաց ու պատմեց Մարդուն:
Օրվա վերջում Մարդը կանչեց Ձիուն, Շանը և Եզին.
-Եռյակ, այ եռյակ, մեղքս գալիս եք /աշխարհը դեռ նոփ-նոր էր ու մանուկ/, բայց այդ Անապատի Ուզը չի կարող աշխատել, թե չէ մինչև հիմա եկած կլիներ: Ուրեմն ես նրան հանգիստ կթողնեմ, իսկ դուք պետք է նրա փոխարեն էլ աշխատեք, տեղը լրացնեք:
Սա շատ բարկացրեց Եռյակին: Եվ նրանք խորհուրդ արեցին, ժողով գումարեցին, համագումար հրավիրեցին, խելք խելքի տվին Անապատի եզրին: Ուղտը՝ այդ ահավոր ծույլը, եկավ կաթնախոտ ծամելով ու ծիծաղեց նրանց վրա: Հետո ուզ, ուզ ծոր տալով ՝ հեռացավ:
Շուտով փոշու ամպի մեջ հայտնվեց Բոլոր Անապատների Ջինը /Ջիները միշտ այդպես են ճամփորդում, որովհետև դա Հրաշք է/ և ժողովեց Եռյակին ու խորհուրդ արեց նրանց հետ:
-Բոլոր անապատների Ջին, մի՞թե հնարավոր է անգործ նստել, երբ աշխարհն այսքան նոփ-նոր է ու մանուկ,-հարցրեց Ձին:
-Իհարկե ոչ:
-Դե ուրեմն լսիր,-շարունակեց Ձին,-քո Ոռնացող Անապատում կա մեկը /մանավանդ՝ ինքդ էլ գիտես Ոռնացող է/՝ երկար վզով, երկար ոտքերով, որ երկուշաբթի առավոտից ի վեր մատը մատին չի խփել, չի վարգել:
-Ֆյույթ,- սուլեց Ջինը,- երդվում եմ Արաբիայի ոսկով, իմ Ուղտն է, որ կա: Իսկ ի՞նչ է ասում:
-Շարունակ՝ ուզ, ուզ,- վրա բերեց Շունը,- և իրեր չի տանում-բերում:
-Ուրիշ ոչինչ  չի՞ ասում:
-Միայն ՝ ,,ուզ,, և վար ու ցանք չի անում,- բողոքեց Եզը:
-Շատ լավ, քիչ համբերեք, ես նրան  ,,ուզ,, ցույց կտամ,- սպառնաց Ջինը:
Ջինը կոլոլվեց փոշեթիկնոցի մեջ, կտրուկ շրջվեց դեպի Անապատը, գտավ Ուղտին՝ այդ ահավոր ծույլին, ջրափոսի մեջ արտացոլված իր պատկերով հիանալիս:
-Իմ լողլող, փսլնքոտ ընկեր, ուրեմն ճիշտ են ասում, որ դու ոչ մի գործ չես անում, երբ աշխարհը դեռ նոփ-նոր է ու մանուկ:
-Ուզ, ուզ:
Ջինը նստեց, ծնոտը հենեց ձեռքին և հղացավ մի Մեծ Հրաշք, մինչ Ուղտը հիանում էր ջրափոսի մեջ արտացոլված իր պատկերով:
-Երկուշաբթի առավոտից ի վեր քո ահավոր ծուլության պատճառով Եռյակն աշխատում է նաև քո փոխարեն,- ասաց Ջինը և շարունակեց մտորել՝ ծնոտը ձեռքին հենած: 
-Ուզ, ուզ:
-Եթե ես քո տեղը լինեի, այլևս ,,ուզ,, չէի ասի,- խորհուրդ տվեց Ջինը,-կգա ժամանակ, երբ կզղջաս  դրա համար: Հե՜յ, փսլնքոտ, դու պետք է աշխատես: Բայց Ուղտը դարձյալ կրկնեց՝ ,,ուզ, ուզ,, , և հենց այդ պահին տեսավ, որ իր մեջքը, որով այնքան հպարտանում էր, սկսեց ուռչել, ուռչել, մինչև վերածվեց-դարձավ մի մեծ հսկա, ցցուն կուզ:
-Ա՛յ, տեսնում ես՝ ինչի հասցրեց քո ,,ուզը,,. որ կուզ դարձավ: Այսօր հինգշաբթի է, և դու երկուշաբթի օրվանից՝ աշխատանքի հենց սկզբից, ոչինչ չես արել, դե՛, հիմա պետք է աշխատես:
-Կուզը մեջքիս: Ես ո՞նց աշխատեմ,- սրտնեղեց Ուղտը:
-Դա քո երեք օրվա անգործ նստելու վաստակն է,-ասաց Ջինը:
Հիմա առանց ուտելու, կուզիդ հաշվին, կաշխատես երեք օր: Հետո չասես, թե քեզ համար ոչինչ չեմ արել: Դուրս արի Անապատից, գնա՛, միացի՛ր Եռյակին ու քեզ կարգին պահիր: Կուզիցդ ամաչիր:
Ուղտն իրեն կարգին պահեց, կուզից ամաչեց և գնաց միացավ Եռյակին: Այդ օրվանից մինչև օրս նա կոչվում է սապատավոր /մենք կուզիկին սապատովոր ենք ասում, որպեսզի չվիրավորենք նրա զգացմունքները/: բայց նա երբեք այն երեք օրվա տեղը չհանեց, երբ աշխարհը դեռ նոփ-նոր էր ու մանուկ, և մնաց  ,,Ուղտի պես համառ,,:
Հեղինակ՝ Ռադյարդ Քիփլինգ

Հարցեր
1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
2.  Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
Հարցերի պատասխանները գրի՛ր կարծիքների բաժնում:

11 комментариев:

  1. Արուսյակ Ավետիսյան
    1.Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
    Հերոսներն են՝ եզը, ուղտ պահողը, ձին, ուղտը, շունը:
    Շունը, ձին, եզը և ուղտ պահողը աշխատասեր են, իսկ ուղտը ծաույլ էր:
    2.Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
    Իմ կարծիքով այո, քանի որ աշխատանքը շատ կարևոր է մարդու համար, իսկ ուղտը ծուլանում էր և չէր աշխատեւմ:
    3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:Ուղտին պատժել պետք չէ, քանի որ նա իր սխալը հասկացել է:
    4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
    Աշխատող մարդը երբեք սոված չի մնա:

    ОтветитьУдалить
  2. 1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
    Ջինը, Ուղտը, Շունը, Եզը և Ձին։
    Ջինը չար էր, Եռյակը աշխատասեր էր, իսկ Ուղտը խաղաղ
    2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
    Ո՛չ։ Որովհետև Ուշտը իրա համար հանդիստ ապրում էր, իսկ ուրիշները նրան տանջում են համոզոջմ են նրան աշխատել։
    3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
    Ողտին պետք չե պատժել, որովհետև նա ոչմեկին չէր խանգարում։
    4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
    Շան պոչը կտրելիս անմեղ գառ չի դառնա։

    ОтветитьУдалить
  3. 1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր
    Հեքիաթի հերոսներն են ուղտը, մարդը, շունը, եզը, ձին և Ջինը:

    2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին
    Այո նա շատ ճիշտ արեց:

    3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել
    Իմ կարծիքով, եթե մի քանի անգամ ես սխալ անում ուրեմն պետք է պատժվես:

    4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
    Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր
    Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ

    Մոնիկա Բաբայան 4-1 դասարան

    ОтветитьУдалить
  4. 1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
    Այս հեքիաթի հերոսներն են՝ եզը, ձին, ուղտը, շունը և ուղտ պահողը:
    Ուղտը ծույլ էր, իսկ եզը, ձին, շունը և ուղտ պահողը ջանասեր են:

    2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
    Այո Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:

    3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
    Իմ կարծիքով, եթե շատ սխալ ամես քեզ պիտի պատժեն

    4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
    Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
    Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:

    Էլեն Երանոսյան 4-2 դասարան

    ОтветитьУдалить
  5. 1.Եզը,Ձին, ուղտ պահողը, ձին, ուղտը, շունը:
    Եզը շունը ձին և ջին շատ են աշխատում էին, իսկ ուղտը ծույլ էր:
    2.Այո՛, նա ճիշտ արեց ,որ պատժեց ուղտին:
    3.Իմ կարծիքով ուղտին պետք է բացատրել ,որ առանց աշխատանքի հնարավոր չէ հասնել որևէ բանի:
    Գոռ Բարխուդարյան
    4.Ով չաշխատի, նա չի ուտի:​

    ОтветитьУдалить
  6. 1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
    Ջինը, մարդը, ուղտը, շունը, ձին, եզը։
    Ջինը խելացի էր ինչպես մարդը, իսկ ուղտը ծույլ էր, բայց շունը, ձին և եզը աշխատասեր էին։


    2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
    Այո, որովհետև նա ծույլ ու ալարկոտ էր։

    3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
    Եթե ես Ջինի փոխարեն լինեի, ուղտին անապատից դուրս կվռնդեի։

    4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
    Ով աշխատի նա կուտի։
    Աշխատողն անոթի չի մնա։
    Աշխատանքը փոխ հաց է, ոնց անեց ընենց էլ կուտես։
    Աշխատանքը լեռներ կհավասարեցնի։





    Հովհաննիսյան Մանանա 4-2 դասարան

    ОтветитьУдалить
  7. 1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
    Ջինը, Ուղտը, Շունը, Եզը և Ձին։
    Ջինը չար էր, Եռյակը աշխատասեր էր, իսկ Ուղտը խաղաղ
    2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
    Ո՛չ։ Որովհետև Ուշտը իրա համար հանդիստ ապրում էր, իսկ ուրիշները նրան տանջում են համոզոջմ են նրան աշխատել։
    3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
    Ողտին պետք չե պատժել, որովհետև նա ոչմեկին չէր խանգարում։
    4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
    Շան պոչը կտրելիս անմեղ գառ չի դառնա:
    Խայաթի Սառա

    ОтветитьУдалить
  8. 1.Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
    Հեքիաթի հերոսներն են՝ մարդը,Ջինը,շունը, եզը, ձին և ուղտը:
    Շունը, եզը և ձին շատ աշխատասեր էին, իսկ ուղտը ընդհանրապես աշխատել չէր սիրում:
    2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
    -Այո իմ կարծիքով Ջինը ճիշտ վարվեց, որովհետև եթե նա այդպես չվարվեր ուղտը այդ պես էլ աշխատել չէր սովորի:
    3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
    -Ոչ նրան արժեր պատժել:Ինձ թվում է, որ նրա պատիժը ճիշտ էր ընտրված, որովհետև նա անընդհատ <>էր ասում, Ջինը <>- ին ավելացրեց << կ>> տառը և նա դարձավ կուզիկ:
    4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
    Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
    Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ:
    Մանե Մանուկյան 4-1 դասարան

    ОтветитьУдалить
  9. 1.Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
    Հերոսներնեն են մարդը,Ջինը,շունը, եզը, ձին և ուղտը:
    2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
    Իմ կարծիքով Ջինը ճիշտ վարվեց:
    3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
    Որ նա էլ երբեք չխոսեր:
    4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
    Ով աշխատի նա կուտի:
    Էլեն Մկրտչյան 5,1 դասարան

    ОтветитьУдалить
  10. 1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
    Ուղտ,մարդ,եզ,ձի,շուն,Ջին:
    Ուղտը ծույլ էր:Ջինը խելացի:Եռյակը և մարդը աշխատասեր:

    2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
    Այո նա շատ ճիշտ արեց,որ պատժեց նրան:

    3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
    Թող էլ երբեք ուղտը չհանգստանար:

    4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
    Ով աշխատի նա կուտի:

    Ավագյան Աստղիկ 5.1 դասարան

    ОтветитьУдалить
  11. Анонимный17 мая 2018 г., 2:20

    ����������������

    ОтветитьУдалить