Եղել է դա շատ վաղուց, երբ մեր ամբողջ Երկիր մոլորակը բոլորովին
անգույն էր: Այդ ժամանակ ապրում էին չորս քույրեր, չորս մեծ վարպետներ: Նրանց անվանում
էին Ձմեռ, Գարուն, Ամառ, Աշուն: Ձմեռը քույրերից ամենամեծն էր ու ամենաիմաստունը, Գարունն ամենաուրախն էր ու ամենաշարժունը, Ամառն
ամենագեղեցիկն էր ու ամենաանշտապը, իսկ Աշունը մտածկոտ էր և տխուր:
Քույրերը չվող թռչուններից իմացան, որ Երկիրն անգույն մոլորակ
է և որոշեցին այն գունավորել, իրենց վարպետությունը ցույց տալ: Հավաքեցին մեծ թվով
ներկով տարաներ և տարբեր չափերի վրձիններ, Ձմեռը գրպանից հանեց Կախարդական գիրքը, կարդաց կախարդական բառերը և նույն վայրկյանին քույրերը
հայտնվեցին մեր Երկրի վրա:
Իսկապես, շուրջն ամեն ինչ անգույն էր: Վարպետները վերցրին
իրենց ներկերը և վրձիններն ու անցան գործի:
Նույնիսկ Ամառ քույրն ընդհանրապես չէր հանգստանում, նույնիսկ Գարունը չէր թռչկոտում,
նույնիսկ Աշունը մոռացել էր իր տխրությունը: Միայն թե, ա՛յ քեզ փորձանք. նրանք ոչ մի կերպ չէին կարողանումպայմանավորվել, թե ինչը ինչ գույնով ներկել: Գարունն
ինչ-որ մի ծաղիկ կապույտ գույն էր ներկում,
նույն պահին Ամառն այն կարմիր գույն է փոխում: Գարունը նույն վայրկյանին գոռում է.
-Ախ, դու, անպիտա՛ն, ինչո՞ւ այն փչացրիր:
-Չեմ փչացրել,- պատասխանում է Ամառը,- այլ ներկել եմ:
Եվ սկսում են վիճել ու բղավել: Այստեղ Ձմեռն արագ վազում է, նրանց բաժանում է,
հանգստացնում: Եվ այդպես ամեն օր: Մեկ Աշնան ճաշակով չի Ամռան ներկած գորտերը, մեկ
էլ Ամռանը դուր չի գալիս, թե ինչպես է Գարունը խնձորենու տերևները ներկել: Հոգնեց Ձմեռը
նրանց վեճերից, սկսեց մտածել՝ ինչպես գործին օգնի: Մտածեց, մտածեց և գտավ հնարը: Չէ որ նա քույրերից ամենաիմաստունն
էր: Բացի այդ միայն նա ուներ Կախարդական գիրք:
Եվ նա երեկոյան բոլորին
հավքեց ու ասաց.
-Ախ, իմ սիրելի՛
քույրեր: Չե՞ք հոգնել կռվելուց ու վիճիելուց:
-Ա՜խ,
այնպես ենք հոգնել, Ձմե՛ռ,- պատասխանում
են քույրերը:
-Դե լսեք, թե ինչ եմ մտածել,- ասաց Ձմեռը:
Նա առաջարկեց տարին բաժանել չորս հավասար մասերի և յուրաքանչյուր
քույրն իր ժամանակին Երկիրը գունազարդի: Այդ ժամանակ ոչ մեկ ոչ ոքի հետ չի կռվի, յուրաքանչյուրն
իր ճաշակով կանի: Իսկ տարվա վերջում հնարավոր կլինի որոշել, թե ով է նրանցից ամենալավ
վարպետը: Ուրախացան քույրերը: Գարունն ուրախ թռչկոտում էր և ծափահարում, Ամառը Ձմեռին քնքուշ գրկեց, նույնիսկ տխուր Աշունը ժպտաց: Նրանք
ներկերը հավասար բաժանեցին, հաշվեցին, թե ով ում հետևից պետք է սկսի աշխատել:
Առաջինը գարունը
սկսեց ներկել: Վերցրեց իր ներկերն ու վրձինները և գնաց: Ամառ քույրը ստվերում պառկեց
հանգստանալու, Աշունը անկյունում նստեց և մտքերի մեջ ընկավ, իսկ Ձմեռը որոշեց Գարնանը
հետևել: Գիտի Ձմեռը իր փոքր քրոջ թեթևամիտ
բնավորությունը, վախենում էր, որ նա ինչ որ բան
կփչացնի իր այդ բնավորության պատճառով:
Նայում է այդպես էլ կա, Գարունը սկսեց
վառ կանաչ ներկել կեչու տերևները,
որոնք նոր էին բողբոջից դուրս գալիս, ու տեսավ մի մեծ թիթեռ և նրա ետևից վազեց: Իսկ
կեչին այդպես էլ կանգնել է կիսով չափ անգույն:
Գոռաց Ձմեռը.
-Ո՞ւր
ես գնում, ո՞ւր: Իսկ տերևնե՞րը:
Բայց քրոջ հետքն էլ չկար, միայն գարնանային ծիծաղն է օդում
զրնգում: Այդ ժամանակ Ձմեռը իր մոտ գտավ հենց այդ գույնի կանաչ ներկ և շարունակեց կեչին
ներկել: Իսկ Գարունը հասավ թիթեռի հետևից, նրա վրա դեղին ներկ լցրեց և նորից շեղվեց՝ նայեց հին կոճղի մոտ աճող մանուշակներին: Ձմեռը վերջացրեց կեչին ներկել և նայեց,
թե ինչ է կատարվում շուրջբոլորը: Նայում է՝ կիսատ ներկած թիթեռ է ճախրում: Ձմեռն էլ արդեն ծերացել
էր, դժվարանում էր թիթեռի հետևից վազել: Սպասեց, մինչև նա ծառի վրա նստեց և ամբողջովին
ներկեց նրան: Հիասքանչ թիթեռը կիտրոնի գույն ստացավ:
Եվ ամբողջ գարնան ժամանակ Ձմեռը հսկում էր իր քրոջ աշխատանքը: Հոգնեց Ձմեռը այդ աշխատանքից և մտածեց. <<Դե հիմա պետք է Ամառը ներկի, նա լուրջ է, նրան պետք չէ օգնել, ես մի քիչ պետք է հանգստանամ>>: Ամառ քույրիկը վերցրեց վրձինը և կոկիկ ներկեց, չներկված տեղ չկար: Միայն շուտ հոգնեց և պառկեց ծառի տակ ու քնեց: Գետի ափին ձվից դուրս եկած
բադիկները ձայն էին հանում: Տեսավ Ձմեռը և փորձեց արթնացնել Ամառին, բաըց չկարողացավ:
Ամառը միաըն շուռ եկավ և շարունակեց
քնել: Բա կարելի է սպասել մինչև այս ծույլիկը արթնանա: Անգույն բադիկները կկորեին:
Վերցրեց Ձմեռը իր գույները
և ներկեց նրանց: Ամառ քույրիկը հետո արթնացավ, ձգվեց ու աշխատեց, աշխատեց և շոգեց: Նորից նա պառկեց հով
տեղում, այդ ժամանակ անտառում հասնում էր ելակը, խոտերի մեջ բացվում էին
ծաղիկները: Ձմեռը օրերով աշխատում էր, պտուղները, ծաղիկները, սունկերը
ներկում էր:
Բայց ահա ամառային ժամանակը վերջացավ, երկիրը սկսեց ներկել Աշունը: Տքնաջան աշխատում էր, մի
րոպե անգամ չէր նստում հնգստանալու :Ձմեռը նայեց աշնանը և մտածեց.
-Ինչ լավ է ,վերջապես կհանգստանամ:
Ձմեռը նստեց հանգստանալ ու սկսեց ներկել իր սիրելը գիրք: Հանկարծ լսեց , թե Ամառը և
Գարունը գոռգռում են և կարծես
թե Աշունը լաց է լինում :Ձմեռը արագ վազեց
:
-Ի՞նչ է պատահել :
Քույրերը միանգամից վազեցին նրա մոտ :
-Տես, թե ինչ է արել զզվելի Աշունը, մենք ծառերի տերևների համար գեղեցիկ
գույներ էինք ընտրել, իսկ նա ամեն ինչ փչացնում է:
Խեղճ Աշնան աչքերից արցունքները գնում էին :
-Իմ սիրելի քույրիկներ, այսքան շուտ մոռացաք
մեր պայմանը , չէ որ, երբ դուք էիք ներկում, նա ձեզ չէր խանգարում , եթե դուք շարունակեք
կռվել, ես ձեզ տուն կտանեմ և էլ երբեք ձեզ չեմ թողնի ներկել երկիրը,-
բարկացած աչքերով ասաց
Ձմեռը և իր գրպանից հանեց Կախարդական գիրքը:
Քույրերը սկսեցի ներողություն խնդրել մեծ
քրոջից : Իսկ աշունն ասաց.
-Ախր նրանք թափել են իմ սիրել գույները՝ ոսկեգույնն ու կարմիրը, ինչպե՞ս ես պետք է ներկեմ:
Գարունը դադրեց փայլեցնել աչքերը, շոյեց Աշնան ոսկե մազերը և նրան տվեց իր ոսկեգույն, կարմիր և նարնջագույններ ներկերի տարաները: Եվ այնպես ստացվեց, որ երբ եկավ Ձմռան ժամանակը, նրա մոտ միայն սպիտակ ներկ էր մնացել:
Իսկ երկնքից սկսեց անգույն ձյուն մաղել: Այդ ժամանակ վերցերեց Ձմեռն իր ամենամեծ վրձինը և սկսեց ձյունն ու սառույցը սպիտակ ներկել, հետո վերցրեց բարակ վրձինը և սկսեց տների պատուհաններին սպիտակ նախշեր նկարել: Նապաստակներին և
կաքավի ամբողջ ընտանիքը սպիտակ ներկեց: Աշխատում է Ձմեռը, չի հուսահատվում, դեռ հետն էլ երգ է երգում:
Սկզբում քույրերը զարմացան: Ինչո՞ւ է Ձմռան մոտ ամեն ինչ սպիտակ ստացվում: Իսկ հետո հասկացան, հավաքեցին ում մոտ ինչքան ներկ մնացել էր, բերեցին Ձմռան մոտ և խոնարհվեցին նրա առաջ:
-Ախ, Ձմեռ, դու քո ուժն ու ներկերը մեր համար չես ափսոսացել, խելք ես սովորեցրել մեզ:
Ժպտաց Ձմեռը, մեղմ քույրերին նայեց: Կարմիր գույնի մնացորդներով նա կաքավների
ունքերը ներկեց: Դեղին գույնով փոքրիկ
նապաստակներին գլխարկներ նկարեց: Իսկ հետո ինչ մնաց տարաներում օգտագործեց ամանորյա եղևնին ներկելու համար: Քույրերը հենց տեսան այդ եղևնին
միասին ախ քաշեցին և ասացին .
- Ձմե՛ռ, դու մեծ վարպետ ես:
Աննկատ տոնածառի շուրջը շրջան կազմեցին: Ուրախ և գունավոր նոր տարի ստացվեց, ուրախանում էին և՛
մեծերը, և՛ փոքրերը: Իսկ Ձմեռը եղևնու մոտ էր կանգնած և բոլորին շնորհավորում էր: Եվ ոչ
ոք չէր տխրում, որ ձյունը գունավոր չէր, այլ ուղղակի սպիտակ էր:
Հեղինակ՝ Անտոնինա Լուկյանովա
Հեղինակ՝ Անտոնինա Լուկյանովա
Ռուսերենից թարգմանեցին՝ Մարիա Պախուցկայան, Ալեքս Մանուկյանը և Անի Նազարյանը:
Մուտքագրեցին՝ Դոնա Թովմասյանը և Մարիա Պախուցկայան
Ղեկավար՝ Տաթև Աբրահամյան
Աղբյուրը՝ http://www.solnet.ee/skazki/430.html
Комментариев нет:
Отправить комментарий