вторник, 28 января 2014 г.

ՀԻՆԳ ՍԿԶԲՈՒՆՔ

Զորավարը նա է, ով իր էության մեջ զուգակցում է քաղաքացիական առաքինությունները և ռազմական արիությունը: 
Զորքի արարիչը նա է, ով համատեղում է վճռականությունը և ճկունությունը: 
Զորավարի մասին խորհելիս մարդիկ սովորաբար միայն քաջությունն են վկայակոչում: Սակայն քաջությունը զորավարի սոսկ մեկ հատկանիշն է: Սովորաբար նա, ով օժտված է միայն քաջությամբ, թեթևամտորեն նետվում է մարտի առանց կշռադատելու, թե ինչն է շահավետ, իսկ դա անչափ վնասակար է: Ուստի և առկա են հինգ սկզբունքներ, որոնց պետք է հետևի զորավարը. ղեկավարում, նախապատրաստություն, վճռականություն, զգուշավորություն, զսպվածություն:
ՈՒ ՑԶԻ
Աղբյուրը՝ Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջ:

Комментариев нет:

Отправить комментарий