2013 թվականը փոփոխությունների տարի էր: Փոփոխությունները չափազանց շատ էին, որոնք բեկում մտցրեցին իմ կյանքում:
Տարվա ձեռքբերումը և առաջին փոփոխությունը
առանց տետրի ու գրիչի աշխատելն էր:
Արդեն մայիսին ես և իմ սովորողները
պատկերացնում էինք <<Նոթբուքն ինձ դասընկեր>> ծրագրի աշխատանքները, իսկ սեպտեմբերից սկսած ամբողջովին մեդիաուսուցմանն անցանք:
Երկրոդ ձեռքբերումը նախագծային ուսուցումն էր: Արդեն ասված էր, որ պետք է ուսուցումը կատարվի նախագծերի միջոցով: Ճիշտ է, սկզբում դժվար էր, բայց հետզհետե ավելի պարզ դարձավ ու զգացվեց նախագծային աշխատանքի արդյունավետությունը: Տարվա ընթացքում իրականացրել ենք բավականին նախագծեր: Դրանցից կարծում եմ ավելի հաջողվածներն են ստորև նշվածները:
Նախագծերի արդյունքները հրապարակվել են Նոր և Գեղարվեստի կրտսեր դպրոցների ենթակայքերում, իմ և սովորողների բլոգներում:
Նախագծերի հիմքում ընկած է կրթահամալիրի ուսումնական տոնացույցը:
Իսկապես, նախագծային ուսուցումն իր ուրույն տեղը զբաղեցրեց մեր կյանքում: Սովորողները շատ արագ սովորեցին այս մեթոդը, ոգևորվեցին և սկսեցին հանդես գալ սեփական նախագծերով: Տվյալ դեպքում անհրաժեշտ էր միայն խորհուրդներ տալ և աշխատանքն ինքնին ստացվում էր: Այդպիսի նախագիծ էր մուլտֆիլմի թարգմանությունը, որ առաջարկեց Գեղարվեստի կրտսեր դպրոցի սովորող Գևորգ Հովհաննիսյանը ու իրականացեց համադասարանցիցների միջոցով: Հիմա արդեն հանգիստ կարող եմ ասել, որ նախագծային ուսուցումը հաջողվել է:
Տարվա ընթացքում կարևորել ենք ընթերցանությունը: Բազմաթիվ հեքիաթներ և պատմվածքներ անցնելուց բացի, սովորողների հետ կարդացել ենք հետևյալ ստեղծագործությունները:
Ջաննի Ռոդարի <<Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում>>
Լուիս Քերոլ <<Ալիսան հրաշքների աշխարհում>>
Օսկար Ուայլդ, հեքիաթներ
Ջաննի Ռոդարի <<Անտեսանելի Տոնինոյի արկածները>> /շարունակում ենք կարդալ/:
Սովորողների հետ իրականացրել ենք նաև շուրջտարյա նախագծեր: Այդպիսի նախագծեր են Ռադիո Գեղարվեստը , որի աշխատանքները սկսեցինք 2013 թվականին և անպայման կշարունակենք 2014 թվականին, և Մենք TV-ին:
2013 թվականին բավականին ճամփորդել ենք՝ Կարմիր բլուր, Թումանյանի տուն-թանգարան, Թումո կենտրոն, Արագած, Ծաղկունք-Սևանի դպրանոց, Խոսրովի անտառ-Կաքավաբերդ-Աստղիկի ջրվեժ, Մեծամորի պատմահնագիտական թանգարան: Քանի որ շատ եմ սիրում ճամփորդել, որոշեցի բաց չթողնել ճամփորդելու ոչ մի հնարավորություն: Ճամփորդությունները սովորելու և սովորեցնելու յուրահատուկ ու անփոխարինելի միջոց են:
Տարվա ընթացքում կատարված աշխատանքներից կարևորում եմ հանրօգուտ աշխատանքները: Սովորողների հետ շատ անգամներ մաքրել ենք դպրոցի ներքին և արտաքին բակերը, գեղեցկացրել մեր միջավայրը:
Կատարել ենք թարգմանություններ: Թարգմանություններ կատարելիս սովորողները ձեռք են բերում նոր գիտելիքներ և հմտանում են լեզուների մեջ: Սովորողը կատարում է թարգմանչական-խմբագրական աշխատանք, հարստանում է նրա բառապաշարը, զարգանում բանավոր և գրավոր խոսքը: 2014 թվականին անպայման շարունակելու ենք այս աշխատանքները:
Իմ Գեղարվեստի դպրոց, երբեմն այնքան ցավով եմ մտածում, որ կարող եմ մնալ առանց քեզ, երևի դրա համար մի քիչ դժվար էր Նոր դպրոցի առաօրյային հարմարվելը: Հիմա ես հասկանում եմ, որ Նոր դպրոցն էլ է կազմում մի մասն այն ամենի, ինչի մեջ ապրում եմ: 2013 թվականի ամենամեծ ձեռքբերումը և փոփոխությունը, անկասկած, Նոր դպրոցն է, միջավայր, որտեղ չէի եղել, մարդիկ, որոնց չէի ճանաչում, սովորողներ, որոնք ուրիշ էին, իսկ հիմա իմն են: Փաստորեն ,,պատերը,, քանդվում են:
Առջևում 2014 թվական է, առջևում նոր անելիքներ են, նոր նախագծեր: Այս տարի կլինեմ ավելի նախաձեռնող և ավելի բարեխիղճ:
Տաթև Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий