Սեպտեմբերի 1-5
4-5-րդ դասարաններ
,,Ուսումնական ամառ,, նախագիծ
Իմ կարդացած գրքերը, կազմել ցանկ
Ամռան ամենահետաքրքիր գիրքը
Ամենալավ գրքի ամենահետաքրքիր հերոսը /բնութագրել, նկարագրել, ներկայացնել հերոսի գործողությունների միջավայրը/
Գրքի գովազդ
Իմ ճամփորդությունները, կազմել քարտեզ
Ամենալավ ճամփորդությունը /պատմել, նկարել, ձայնագրություն, ֆիլմ, ֆոտոշար, այլ/:
Ի՞նչ սովորեցի ճամփորդությունների ընթացքում:
Սեպտեմբերի 8-12
Վիլյամ Սարոյան
4-րդ դասարան
Հարցեր
1. Բնութագրի՛ր առյուծին և կրիային
2. Ո՞րն է առակի իմաստը:
3. Ի՞նչ է առակը
4. Համացանցից գտիր այլ առակներ, կարդա և պատմիր ընկերներիդ կամ բլոգումդ:
5. Ինքդ առակ հորինի՛ր
6. Առյուծն ինչո՞ւ վիրավորվեց կրիայի խոսքերից, իրականում այդ խոսքերը վիրավորական էին, թե՞ ոչ:
7. Ի՞նչ գիտես առյուծների մասին, տեղեկություններ փնտրի՛ր համացանցից:
8. Նայի՛ր այս ֆիլմը, կարծիք հայտնիր, նման ֆիլմ ինքդ պատրաստիր:
,,Առաջին օրը դպրոցում,,
Հարցեր
- Ո՞րհատվածն է քեզ դուր եկել, ինչո՞ւ:
- Ի՞նչ էր մտածում Ջիմը դպրոցի մասին:
- Թվարկիր հերոսներին, բնութագրի՛ր:
- Ջիմի անունից օրագիր գրիր և օրագրում պատմիր Ջիմի դպրոցական կյանքի մասին:
- Պատմի՛ր քո՝ դպրոց գնալու առաջին օրվա մասին:
- Ինչպիսին է քո դպրոցը, համեմատիր այն Ջիմի դպրոցի հետ:
- Միսս Բիննին համեմատիր քո ուսուցչի հետ:
,,Ծիրանի ծառ,,
- Ի՞նչ ես կարծում, տղաների արածը գողությո՞ւն էր:
- Թվարկիր հերոսներին, բնութագրիր՝ տեքստից համապատասխան տողեր գտնելով:
- Քո կարծիքով ինչպես են բարեկամանում:
- Ի՞նչ սովորեցիր այս ստեղծագործությունից:
- Պատմիր թաղի տղաների մասին:
- Նոր վերնագիր մտածի՛ր:
5-րդ դասարան
,,Յուլիսիս,,
- Բնութագրի՛ր Յուլիսիսին:
- Ինչպիսին էր աշխարհը Յուլիսիսի համար:
- Ինչո՞ւ նեգրը պատասխանեց Յուլիսիսի ողջույնին:
- Ստեղծագործության մեջ ինչ է ասում Մաքոլիների մասին, ինչպիսին էին Մաքոլիները:
,,Հոմեր,,
- Պատմիր Հոմեր Մաքոլիի մասին:
- Ի՞նչ նմանություն ես տեսնում երկու եղբայրների մեջ:
- Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա: Այս նախադասության մասին գրիր քո կարծիքը:
Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը
- Մուրադի արածը գողությո՞ւն էր:
- Բնութագրիր և նկարագրի՛ր հերոսներին:
- Պատմի՛ր Խոսրով քեռու մասին, ինչպիսի մարդ էր նա:
- Ստեղծագործության մեջ ինչ է ասում Ղարօղլանյաննների մասին:
- Ստեղծագործության որ հատվածներն են ծիծաղելի:
- Քո կարծիքով ձին ում մոտ կնախընտրեր մնալ:
- Պատմությունը պատմիր ձիու անունից:
- Պատմիր քո սիրելի կենդանու մասին:
,,Ճառ մարդկային քթի մասին,,
- Ինչո՞ւ է այսպես վերնագրված, նոր վերնագիր մտածիր:
- Դարձվածքներ հորինիր քթի մասին:
- Նման մի ճառ գրիր մարմնի այլ անդամի մասին:
- Բնութագրիր Հոներին:
- Բնութագրիր միսս Հիքսին:
Թակարդը, Աստված իմ թակարդը
- Կարդա և համառոտ պատմի՛ր:
- Բնութագրիր հերոսներին:
- Ինչպես վերաբերվեց Մեծ Քրիսը Յուլիսիս թակարդն ընկնելուն:
- Պատմությունը պատմիր Յուլիսիսի անունից:
Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են
- Բնութագրիր և նկարագրիր տղային:
- Ի՞նչ վերաբերմունք ունես տղայի՝ Մոնթրեյ գնալուն:
- Մեղադրի՛ր միստր Ուայլին:
- Ինչո՞ւ տղան զիջեց աշխատանքը, արդյոք ճիշտ վարվեց:
- Ի՞նչ է նշանակում բարկիրթ, ինչպիսի մարդկանց ենք բարեկիրթ համարում:
- Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ...... / ինչպիսին են, պատմիր քո բնակավայրի մարդկանց մասին/:
Լրացուցիչ /տնային/ աշխատանք
Կարդա այս ստեղծագործությունները, պատասխանիր հարցերին
Համացանցից փնտրիր հետաքրքիր պատմություններ Սարոյանի մասին: Ընտրիր որևէ մեկը, ձայնագրիր քեզ և ֆիլմ պատրաստիր:
5-րդ դասարան
5-րդ դասարան
Կարդա ,,Ավելի լավ աշխարհ, ավելի լավ մարդիկ,, հատվածը և պատասխանի՛ր հարցերին:
Ա. Հոմերն ինչո՞ւ էր ուզում հաղթել մրցույթում:
Բ. Քո կարծիքով որն է այս հատվածի ամենակարևոր նախադասությունը, ինչո՞ւ:
Գ. Ի՞նչ է ասում Հոմերն ինքն իր մասին:
Դ. — Երբեմն մտածում եմ,— շարունակեց նա,— որ աշխարհում ամեն ինչ ուրիշ ձևով պետք է լինի, աշխարհը պետք է ավելի լավը լինի, մարդիկ պետք է ավելի լավը լինեն և աշխարհի գործերը չպետք է այնպես ընթանան, ինչպես ընթանում են։ Կարդա այս նախադասությունը և հինգ նախադասությամբ գրիր, թե ինչ էր ուզում ասել Հոմերը:
Ե. Այս հատվածը կարդալուց հետո, ինչպես կբնութագրես Հոմերին:
Սեպտեմբերի 15-25
Ավետիք Իսահակյան
4-րդ դասարան
Նուկիմ քաղաքի խելոքները
Հարցեր
Ավետիք Իսահակյան
4-րդ դասարան
Նուկիմ քաղաքի խելոքները
Հարցեր
- Նուկիմցի ճամփորդներին անուններ տուր:
- Շարունակիր հեքիաթը
- Բնութագրիր թագավորին:
- Պատմիր նուկիմցիների մասին, ինչպիսի մարդիկ էին:
- Համամիտ ես վերնագրիր հետ, նոր վերնագիր հորինիր:
- Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր էլ. բառարանի օգնությամբ:
- Նկարագրիր այն միջավայրը, որտեղ մեծացավ տղան:
- Քո կարծիքով ո՞րն է այս պատմության հիմնական ասելիքը:
- Ինչն էր խրճիթին երջանիկ դարձնում:
5-րդ դասարան
Ո՞վ է ապրում
Երգի հրապույրը
Ուշինարա
Կյանքից թանկ բանը
Արագածին
Ես երգիչ եմ
Ռավեննայում
Քնքուշ լուսնի շուշան փոշին
Արագածին
Ես երգիչ եմ
Ռավեննայում
Քնքուշ լուսնի շուշան փոշին
Комментариев нет:
Отправить комментарий